|
Ճկունություն
Ֆինանսական հոսքերի ճկուն կառավարում:
Գործուղման և ներկայացուցչական ծախսերի պլանավորում և վերահսկում:
Քարտային հաշվին առկա միջոցների սպառման դեպքում քարտային հաշվի արագ համալրում ընկերության բանկային տարբեր հաշիվներից:
Ընկերության ընթացիկ հաշվին կապակցելու հնարավորություն:
Քարտի վրա ընկերության անվան տպագրման հնարավորություն:
Շահավետություն
Վարկային սահմանաչափի տրամադրման հնարավորություն 100 000 և ավել ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով:
Քարտի տրամադրում ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
Քարտային հաշվի ներքո հավելյալ քարտի տրամադրում ընտանիքի անդամներին:
Ի տարբերություն կանխիկ գումարով առևտրային կետերում կատարված գնումների` վճարային քարտերով գնումներ կատարելիս Ձեզ կտրամադրվեն 3-30% զեղչեր թվով 250 տեղական առևտրային կետերում, ինչպես նաև մինչև 75% զեղչ 50 000-ից ավել արտերկրյա հյուրանոցներում:
Հոգածություն
ՀՀ սահմաններից դուրս քարտը կորցնելու դեպքում քարտապանի քարտային հաշվին առկա գումարի փոխանցում:
|
Հարմարավետություն
Կոմունալ ծառայությունների, կանխավճարային և ինտերնետային լիցքավորման քարտերի գաղտնաբառերի ձեռքբերում համակարգին միացված սպասարկման և կանխիկացման կետերից, ինտերնետային միջավայրից:
Ինտերնետային միջավայրում վիրտուալ առևտրի, վճարումների իրականացման հնարավորություն:
Քարտից քարտ գումարների արագ փոխանցում:
Քարտապանի նախընտրած եղանակով քաղվածքի անվճար տրամադրում:
Գործարքի պահին գործարքի վերաբերյալ SMS հաղորդագրության ուղարկում քարտապաններին:
Աշխատավարձի փոխանցում անմիջապես քարտային հաշվին:
Բանկի LAN HELLO (+37410) 511 200, 545514 /շուրջօրյա/ հեռախոսային տեղեկատվական համակարգի, ինչպես նաև ArCa վճարային համակարգի (+37410) 440 380 հեռախոսահամարի միջոցով շուրջօրյա անվճար տեղեկատվության տրամադրում` Ձեր քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ:
Անվտանգություն
Լուսանկարի և ստորագրության միջոցով քարտապանի արագ նույնականացման հնարավորություն:
Քարտապանի անձնական տվյալների և քարտային շարժի, մնացորդի գաղտնիության և անվտանգության ապահովում:
|