|
Կոնվերս ակումբը բանկային ծառայությունների բացառիկ փաթեթ է, որը նախատեսված է արտոնյալ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար և ընձեռում է բանկային ծառայություններից արտոնյալ օգտվելու հնարավորություն:
Կոնվերս ակումբը սովորական բանկային ծառայություններին հաղորդում է նոր որակ` դրանք դարձնելով ավելի անհատական և հնարավորություն ընձեռելով "Կոնվերս բանկի" կողմից մատուցվող ծառայություններից օգտվել արտոնյալ պայմաններով:
Մեր գլխամասային գրասենյակում նախատեսված հատուկ կահավորված առանձին սպասարկման սրահը վկայում է գնահատանքի արժանի հաճախորդի հանդեպ ունեցած մեր հատուկ վերաբերմունքի մասին: Այստեղ Դուք կզգաք սպասարկման առանձնահատուկ և անհատական մոտեցում:
Ձեր ժամանակը խնայելու համար ստեղծել ենք մեկ պատուհանի սպասարկման մեթոդը` Ձեր բանկային ծառայություններն արագ իրականացնելու նպատակով:
Դուք կարող եք նաև սպասարկվել "Կոնվերս բանկի" ցանկացած մասնաճյուղում, որտեղ Ձեզ կընդունեն և կսպասարկեն մասնաճյուղի կառավարչի առանձնասենյակում կամ այլ առանձնացված սենյակում:
Կոնվերս ակումբի անդամ դառնալու պահից սկսած` ծառայությունների գծով Ձեզ կցված փորձառու անհատական բանկային խորհրդատուն ծառայությունների հետ կապված ցանկացած հարցում կօժանդակի և խորհուրդներ կտա Ձեզ:
Ձեր անհատական խորհրդատուն` որպես գործընկեր, ի հայտ կբերի և կպարզաբանի Ձեր ֆինանսական կարիքները, պահանջները, նպատակները և կմշակի և Ձեզ կներկայացնի բանկային ծառայությունների համապարփակ փաթեթ:
|