Home
Armenian
Russian
English
Թարմացվել է ` 30.10.2012 16:20
Լրացուցիչ տեղեկատվություն
MasterCard Standard Credit

Կրեդիտ քարտերը կարող են օգտագործվել քարտապանի կողմից քարտային հաշվին մուտքագրված սեփական գումարների և բանկի կողմից տրամադրված վարկային սահմանաչափի սահմաններում: 

 

 

 

Քարտի տեսակը

MASTERCARD STANDARD CREDIT

Սահմանափակումներ

Չկա

Արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Դրամական միջոցներով ապահովված ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Ժամկետը

24 ամիս

Պատրաստման և տրամադրման ժամկետը

առավելագույնը` 5 աշխատանքային օր

Վարկային սահմանաչափի գումարը

50 000 - 1 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Վարկային սահմանաչափի տրամադրման ժամկետ Մինչև հաճախորդի կողմից քարտի փակման դիմումի ներկայացումը, կամ բանկի հիմնավոր կարծիքով սահմանաչափի փակումը

Տոկոսադրույքը

Հաստատվում է վարչության կողմից

Սահմանաչափի սահմանումը

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների համար առավելագույնը զուտ աշխատավարձի կամ միջին ամսական եկամուտի /ձեռնարկատիրական գործունեությունից, թոշակներից, վարձակալությունից և այլ փաստաթղթային հիմնավորված եկամուտների/ մինչև եռապատիկը՝ կախված հաճախորդի վարկունակությունից:

Մարման և տոկոսի հաշվարկման կարգ

Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հաճախորդի կատարած  գործարքներն արտացոլվում են ամսական քաղվածքում:Քաղվածքի ձևավորման օր է համարվում յուրաքանչյուր ամսվա 25-ը /ոչ աշխատանքային օր լինելու դեպքում հաջորդող աշխատանքային օրը/:

Հաճախորդին տրամադրվում է 15 օր տևողությամբ արտոնյալ ժամկետ` քաղվածքի ձևավորման օրվանից սկսած, որի ընթացքում վարկային սահմանաչափի օգտագործած մասը ամբողջությամբ մարելու դեպքում տոկոսային վճար չի գանձվում: 
Հաճախորդը պարտավոր է արտոնյալ ժամկետի ավարտին մարել քաղվածքով նշված պարտքը բանկի Սակագներ և դրույքներով սահմանված չափով:
Հաճախորդի օգտագործած վարկային սահմանաչափը վերականգնվում է մարված գումարների չափով:
Արտոնյալ ժամկետի ավարտին ձևավորված պարտավորությունը ամբողջապես չմարելու դեպքում հաշվարկվում են տոկոսներ` ըստ տվյալ պահին բանկի սակագներով սահմանված տոկոսադրույքների:
Հաշվարկված տոկոսը գործարքը հաշվեգրվելու օրվանից մինչև այդ գործարքի գումարի մարման օրը ընկած ժամանակահատվածի համար առանձին գործարքների գծով կուտակված տոկոսների հանրագումարն է:

Տուգանքներ

Հաճախորդի կողմից քաղվածքում ձևավորված պարտքը նվազագույն չափով չմարելու դեպքում քարտային հաշվից գանձվում է տուգանք` բանկի սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Բացառիկ դեպքերում և կախված Քարտի օգտագործման վայրից և գործարքի բնույթից քարտի վարկային սահմանաչափը կարող է գերազանցվել մեկ կամ մի քանի գործարքների արդյունքում, որի դեպքում հաշվարկվում է տուգանք` բանկի սակագներ և դրույքներով սահմանված չափով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • Դիմում - հայտ
  • Անձնագիր
  • Սոցիալական քարտ
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի  զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը:
    (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ վարկային քարտերին)
  • Անհատ ձեռնարկատերերին վարկային քարտերի տրամադրման դեպքում՝
    - ԱՁ վկայական,
    - ՀՎՀՀ,
    - ԱՖՎ կողմից հաստատված բիզնես վերլուծության արդյունքները՝ համաձայն "Կոնվերս բանկ" ՓԲԸ Անհատական վարկերի տրամադրման կարգի,
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր,
  • Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
    *  աշխատավարձի տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը


Հայաստանի Հանրապետություն, 0010, ք. Երևան,
Վազգեն Սարգսյան 26/1
Հեռախոս` (37410) 511210, 511213, 545514 /շուրջօրյա/
Ֆաքս` (37410) 511212
Էլ. փոստ` card@conversebank.am