Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

Երկրորդ ինքնաթիռը Հայաստան է տեղափոխել բժշկական պարագաներ, սարքավորումներ

14.04.2020 - Ապրիլի 15-ին հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Խմբաքանակը ձեռք է բերվել Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների` Կոնվերս Բանկ ՓԲԸ, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ, Կարաս Վայնս, և այլ դոնորների կողմից տրամադրված ֆինանսական միջոցներով: Հայաստան են բերվելավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական հագուստ, 24 000 բժշկական դիմակ,20 000 KN95 պաշտպանիչ դիմակ, 101 հեռահար ջերմաչափ,բժշկական գործիքներ,բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

Կոնվերս Բանկի աջակցությամբ կայացել է Քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարը

03.02.2020 - Ամփոփվել են Քիմիկոսների ուսանողական մրցաշարի արդյունքները: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի և Մխիթար Հերացու անվան բժշկական պետական համալսարանի հավաքական PR թիմը: Մրցաշարն անց է կացվել “Այբ” կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Գլխավոր հովանավորն է Կոնվերս Բանկը: “Ուսանողական մրցաշարի նպատակն է մեծացնել երիտասարդների հետաքրքրությունը քիմիայի նկատմամբ և նպաստել մեր երկրում գիտության այս ճյուղի զարգացմանն ու նոր մասնագետների ներգրավմանը ամենատարբեր ոլորտներում։ Նոր մրցաշարը Հիմնադրամի կողմից արդեն 10 տարի հաջողությամբ անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի տրամաբանական շարունակությունն է և նպատակ ունի ամրապնդելու կապն ինչպես գիտության, այնպես էլ մեր երկրի տնտեսության մի շարք ոլորտների հետ”,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է “Այբ” կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը։

Կոնվերս Բանկում հրաժարվում են պլաստիկի օգտագործումից

Կոնվերս Բանկում հրաժարվում են պլաստիկի օգտագործումից

15.01.2020 - Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

Կոնվերս Բանկը՝ հաճախորդների հետ, "Ձմեռ Պապ" դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

Կոնվերս Բանկը՝ հաճախորդների հետ, "Ձմեռ Պապ" դարձավ հեռավոր գյուղերի երեխաների համար

13.01.2020 - Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող "Դարձիր Ձմեռ պապ" նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները: Ընդհանուր առմամբ, այս տարի "Դարձիր Ձմեռ պապ" նախագծի շահառու է դարձել 79 դպրոցական: "Նոր տարվան նախորդող օրերին երեխաների հետ հանդիպումը հաճելի ավանդույթ է, որին անհամբեր սպասում ենք ողջ տարին: "Դարձիր Ձմեռ պապ" -ը արդեն 8 տարվա պատմություն ունի և Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն նախագծերից է: 20101թ-ից ի վեր Կոնվերս Բանկը՝ հաճախորդների և աշխատակիցների հետ միասին, "Ձմեռ պապ" է դարձել Տավուշի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի հեռավոր ու սահմանամերձ գյուղերում բնակվող մոտ 800 երեխաների համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները և պարգևելով փոքրիկ տոն ",- ասացին Կոնվերս Բանկում՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին և աշխատակիցներին նախագծին ակտիվ մասնակցության, երեխ

Թումանյանին նվիրված ցուցահանդես՝ Թբիլիսիում

Թումանյանին նվիրված ցուցահանդես՝ Թբիլիսիում

14.12.2019 - Վրաստանի մշակույթի նախարարությունում կայացել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցադրություն, որից հետո "Արմենպրես" լրատվական գործակալությունը Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին է փոխանցել ցուցադրված բացառիկ լուսանկարները: Նախագծին աջակցել է Կոնվերս Բանկը:

Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

 Կոնվերս բանկի և ՀԱՖՆ համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը

12.11.2019 - Հոկտեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոնվերս Բանկի երկարամյա համագործակցությանը նվիրված գալա-համերգով ավարտվել է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Գալա-համերգի ընթացքում հնչել են Մոցարտի, Ջ. Գերշվինի և Բրամսի ստեղծագործությունները: Խմբավարն էր Ալեքսանդր Լիբրայխը(Գերմանիա): Ծրագրում ներառված առանցքային ստեղծագործության՝ Ջ. Գերշվնի Դաշնամուրի կոնցերտ լա մաժոր-ի մենակատարն էր հայտնի դաշնակահար Ֆրեդդի Քեմփֆինը: "Գերշվինի այս ստեղծագործությունը քիչ է կատարվում իր բարդության պատճառով: Սակայն այն աներևակայելի հարուստ է էմոցիաներով և լավագույնս պատկերացում է տալիս Գերշվինի ստեղծագործական անհատականության, հարուստ ներաշխարհի մասին: Ուրախ եմ, որ փառատոնի շրջանակում մենք հնարավորություն ունեցանք ներկայացնել այս ստեղծագործությունը, և հայ ունկնդիրը մեծ ոգևորությամբ ընդունեց այն",- իր խոսքում ասել է Ֆրեդդի Քեմփֆը: