Թեժ գիծ +37410 511 211

ԿՍՊ Ծրագրեր

Սեմինար՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացմանը

Սեմինար՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացմանը

11.09.2018 - Նոյեմբերի 9-ին Երևանում կկայանա SME Banking Club-ի հերթական սեմինարը՝ նվիրված ՓՄՁ ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին և տնտեսության որոշ ոլորտներում գործող ՓՄՁ վարկավորման հնարավորություններին: Սեմինարը անցկացվում է Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ և աջակցությամբ: "SME Banking Club-ը բիզնես-բանկիրների միջազգային մասնագիտական ցանց է, որի նպատակը ՓՄՁ վարկավորում իրականացնող լոկալ, տարածաշրջանային, գլոբալ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասին տեղեկատվության, ինչպես նաև այդ ոլորտում ֆինանսավորման փորձի փոխանակումն է: SME Banking Club-ը համագործակցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական կառույցների՝ այդ թվում առևտրային բանկերի հետ, որոնք, ՓՄՁ-երին ֆինանսական և ոչ ֆինանսական տարաբնույթ ծառայությունների մատուցման միջոցով, փորձում են բարձրացնել իրենց ֆինանսական ծառայությունների արժեքը և հասնել որակական նոր բարձունքների",- ասաց SME Banking Club_ի հիմնադիր, Գլխավոր գործադիր տնօրեն Անդրեյ Գիդուլյանը:

Կոնվերս Բանկի ֆինասավորմամբ "Շիրակացու ճեմարան"-ում բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիր

Կոնվերս Բանկի ֆինասավորմամբ "Շիրակացու ճեմարան"-ում բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիր

05.09.2018 - Կոնվերս Բանկի և "Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի" հետ համագործակցության շրջանակներում "Շիրակացու ճեմարան" միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվեց բնական գիտությունների լաբորատոր համալիրը: "Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ մենք ներգրավվեցինք Ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված ենք , որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը",- բացման արարողության ժամանակ ասաց Կոնվերս Բանկի Գործադիր Տնօրեն Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

23.08.2018 - 25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես "Sevan Startup Summit 2018"-ի հովանավոր, որի "Seaside Startup Summits գալա միջոցառմանը" մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից: "Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: "Sevan Startup Summit "-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը",-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է "Անուշ" օպերան

Կոնվերս Բանկի աջակցությամբ Վանաձորում ներկայացվել է "Անուշ" օպերան

05.06.2018 - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել "Անուշ" օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ: "Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի "Անուշ"-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող երեխաները",-ասաց Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

Պրոֆեսիոնալ մարզահրապարակ՝ Շուշիում

Պրոֆեսիոնալ մարզահրապարակ՝ Շուշիում

18.05.2018 - Մայիսի 4-ին Շուշիում կայացել է պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Արարողությանը ներկա են գտնվել Արցախի պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր: "Առողջ ապրելակերպի խրախուսման այս ձևաչափը մեծ տարածում ունի ողջ աշխարհում՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց առողջության մասին հոգալ բաց տարածքում օրվա ցանկացած ժամի: Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների մշակույթը համեմատաբար նոր երևույթ է: Հուսով ենք, որ առաջիկայում մարզահրապարակը կդառնա Շուշիի քաղաքային կյանքի, բնակչության առօրյայի մի մասը",- իր խոսքում ասել է Կովերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ նման պրոֆեսիոնալ ևս 4 մարզահրապարակ է կառուցվում Հայաստանում:

Կայացավ Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

Կայացավ Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը

14.05.2018 - Կոնվերս Բանկի հովանու ներքո մայիսի 13-ին կայացել է Converse Bank Yerevan Spring Run 2018 վազքի մարաթոնը, որին մասնակցել են հարյուրավոր վազորդներ: 2-12 տարեկան երեխաները դրա շրջանակներում հաղթահարել են 1 կմ երկարությամբ վազքուղին: Իսկ մեծահասակները ուժերը չափել են 5կմ և 10 կմ վազքուղիներում, ինչպես նաև էստաֆետում: "Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում սա այս տարի առողջ ապրելակերպի խրախուսմանը միտված առաջին նախաձեռնությունն է, որը ուղղված էր առողջ ապրելակերպի խրախուսմանը և սպորտի հանրայնացմանը: Բանկի աջակցությամբ օրերս մեկնարկել է ևս մեկ լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակներում մարզահրապարակներ են կառուցվելու թե Երևանում, թե մարզերում",- ասաց Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը՝ հավելելով, որ սիրողական վազքի այս մարաթոնին Բանկը հանդես է գալին նաև որպես մասնակից: