Թեժ գիծ +37410 511 211

Կոնվերս լիզինգ

 

"Կոնվերս լիզինգ"

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իրականացնում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի` շարժական գույքի՝ սարքավորումների և/կամ դրանց բաղկացուցիչ մասերի, լիզինգային (ֆինանսական վարձակալության) ֆինանսավորում.

Պայմաններ

Գումար

2,000,000 – 1,000,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Կանխավճար

Նվազագույնը` լիզինգի առարկայի ձեռք բերման գնի 10%-ի չափով

Ժամկետ

- Կանխավճարը մինչև 30% իրականացնելու դեպքում՝ առավելագույնը 60 ամիս

- Կանխավճարը 30%-ից ավելի իրականացնելու դեպքում՝ առավելագույնը 84 ամիս

6 - 36 ամիս

37 - 60 ամիս

61 - 84 ամիս

Տարեկան տոկոսադրույքներ

ՀՀ դրամ

Անվանական

սկսած 13.5%-ից

սկսած 14.5%-ից

սկսած 14.75%-ից

Փաստացի

14.40 - 24.00%

15.52 - 18.73%

15.80 - 18.28%

ԱՄՆ դոլար

Անվանական

սկսած 8.5%-ից

սկսած 8.75%-ից

սկսած 9.0%-ից

Փաստացի

8.88 - 20.41%

9.14 - 12.09%

9.40 - 11.67%

Եվրո

Անվանական

սկսած 6.5%-ից

սկսած 7.0%-ից

սկսած 7.25%-ից

Փաստացի

6.75 - 17.98%

7.26 - 10.14%

7.52 - 9.73%

Լիզինգի և տոկոսագումարների մարման կարգ

Անուիտետային - հավասարաչափ ամսական մարում, որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

Տրամադրման միանվագ վճար

0.5% - 1%, նվազագույնը` 50,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ

Լիզինգի վերջնական վճար

0 ՀՀ դրամ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Տույժեր և տուգանքներ

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները. 1. Ժամկետանց լիզինգի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
2. Լիզինգի համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
3. Լիզինգի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն կիրառվում` վճարվում է միայն մայր գումարը և մինչև վաղաժամկետ լուծման պահը հաշվարկված տոկոսագումարը:

Ապահովում 

Ձեռքբերվող գույքը, մինչև լիզինգի ամբողջական մարումը, սեփականության իրավունքով պատկանում է Բանկին: Ժամկետի ավարտին, պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները կատարելու դեպքում, լիզինգի առարկայի սեփականության իրավունքը կարող է անցնել հաճախորդին:
Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել նաև այլ գույքի գրավ և/կամ երաշխավորություն, և/կամ լիզինգի առարկայի տարեկան ապահովագրություն:

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե լիզինգառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • երաշխավորին կտրամադրի լիզինգի և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • լիզինգի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն լիզինգի մնացորդի չափի մասին,
  • լիզինգառուից հետ ստանալու իր կողմից լիզինգի համար վճարած գումարները, ինչպես նաև լիզինգառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով լիզինգի դեպքում՝

Լիզինգի գումար

5,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

14.5%

Մարման ժամկետ

5 տարի

Մարման տեսակ

Անուիտետային

Տոկոսագումարները կկազմեն՝

Առաջին մարումը (մայր գումար + տոկոսագումար)

117,641.41

Ընդհանուր տոկոսագումար

2,058,484.32

Մարումների հանրագումար

7,058,484.32

Լիզինգի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա լիզինգը Ձեզ համար տոկոսագումարները և լիզինգի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

Գրավադրման և ապահովագրության իրականացման պահանջի դեպքում հաճախորդի կողմից իրականացվող վճարների ցանկ

Գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ սկսած 18,000 ՀՀ դրամից (կախված տեսակից և մակերեսից)

Շարժական գույքի դեպքում՝ սկսած 10,000 ՀՀ դրամից (կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Ապահովագրություն

  • Անշարժ գույք՝ 0.12 - 0.25 (պահանջի առկայության դեպքում)
  • Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2 - 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)
  • Այլ շարժական գույք՝ 0.185 - 0.5%
  • Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

Գնահատում

- Առաջնային շուկայից ձեռքբերման դեպքում, որպես լիզինգի առարկայի արժեք, հիմք է ընդունվում ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:
- Լրացուցիչ գրավադրվող գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի արժեքի գնահատման տեղեկատվական նամակը և հաշվետվությունը վավեր են տրման օրվանից 3 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ շուկայում գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

 Գնահատող ընկերությունների ցանկ      

Ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել լիզինգի առարկայի և գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով գործարքի կամ գրավադրվող գույքի առանձնահատկություններից և վարկառուի վարկունակության աստիճանից, ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար, Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի միջոցով:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Ֆինանսավորման դիմում-հայտ:
  • Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրություն, պետ. ռեգիստրի վկայական:
  • Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ:
  • Ընկերության հիմնադիրների, տնօրենի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ):
  • Հարցումներ կատարելու համաձայնություններ` հայտատուի, երաշխավորների, գրավատուների և այլ փոխկապակցված անձանց:
  • Վաճառողի կողմից հաճախորդին տրված գույքի արժեքի վերաբերյալ տեղեկանք:
  • Առաջարկվող գրավի (պահանջի առկայության դեպքում)`
    - սեփականության վկայական, գրանցման հիմքեր,
    - նախնական գնահատման տեղեկատվական նամակ՝ ներկայացվում է մինչև լիզինգի հաստատումը,
    - գնահատման հաշվետվություն՝ ներկայացվում է լիզինգի հաստատումից հետո:
  • Հարկային հաշվետվություններ՝ նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածի համար:
  • Հարկային միասնական հաշվի քաղվածք` վերը նշված ժամանակահատվածի համար:
  • Հարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածք (էլեկտրոնային):
  • Համագործակցության պայմանագրեր, լիցենզիաներ, թույլտվություններ (առկայության դեպքում)` կախված գործունեության ոլորտից:
  • Գործունեության վայրի վերաբերյալ հիմքեր՝ վարձակալության պայմանագիր, սեփականության վկայական:
  • Ֆինանսական տեղեկատվություն`
     նախորդ տարվա սկզբից մինչև ընթացիկ վերլուծության ժամանակահատվածը դրամական հոսքեր,
     նախորդ տարվա սկզբի, վերջի և վերլուծության ժամանակահատվածի դրությամբ
    - հաշվեկշիռ,
    - դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների բացվածքներ,
    - հիմնական միջոցների բացվածքներ:
  • Բանկերում գործող հաշիվների քաղվածքներ՝ վերլուծության նախորդ տարվա հունվարի 1-ից մինչև ընթացիկ ժամանակահատվածը:
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ:
  • Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` լիզինգի հաստատումից հետո):
  • Տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (լիզինգի հաստատումից հետո):
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:

Վարկային պատմություն

Վարկային պատմությունը ֆիզիկական կամ իրավաբանական անձի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը: Այն կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց, բանկը կամ վարկային կազմակերպությունը, մինչև վարկ տրամադրելու որոշում կայացնելը, ուսումնասիրում է դիմումատուի վարկային պատմությունն ու գնահատում, թե որքանով է պատասխանատու վերջինս՝ որպես վարկառու:

Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է`

  • անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝

- դրանց քանակից և գումարից,
- յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից,
- ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,

  • վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ),
  • այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից,
  • ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից,
  • չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից:

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

Եթե վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն կարող է այդ մասին տեղեկացնել «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, այսուհետ՝ նաև Վարկային բյուրո, կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում «Իմ ԱՔՌԱ» անձնական գրասենյակից:
Վարկային բյուրոյի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Մանրամասները՝ Մանրամասները՝ abcfinance.am և acra.am հղումներում։

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլեր

Վարկային պատմությունը և սքոր գնահատականը բարելավելու համար անհրաժեշտ է նախ շտկել դրանք վատթարացնող հիմնական պատճառները, մասնավորապես` հարկավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում արագ մարել գործող ժամկետանց պարտավորությունները, ինչպես նաև`

  • թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը,
  • մարումները կատարել սահմանված գրաֆիկին համապատասխան` բացառելով ուշացումները և ցուցաբերելով ճշտապահ վարքագիծ,
  • նվազեցնել տրված երաշխավորությունները` կրճատելով դրանց քանակը, գումարը, ինչպես նաև, առկայության դեպքում, ապահովելով այդ մասով ժամկետանց պարտավորությունների լրիվ մարումը,
  • բացառել ընթացիկ վարկերի գծով պարտավորությունների կատարման նույնիսկ մեկօրյա ուշացումները և խուսափել անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց,
  • խուսափել հաճախակի նոր վարկերի ստացման համար դիմելուց:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից)` 0,
  • Կրկնօրինակի դեպքում1.

- Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
- Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ

Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական՝ 500 ՀՀ դրամ
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 20,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման վկայագրում փոփոխություն կատարելու համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված շարժական գույքի երկրից դուրս հանելու համաձայնության տրամադրում՝ 12,000 ՀՀ դրամ (գրավադրված յուրաքանչյուր գույքի համար)
  • Գրավատուի կամ լիզինգառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Լիզինգի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Կիրառվում է միայն ֆիզիկական անձանց համար:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված լիզինգի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից լիզինգի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

 

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և լիզինգի մարումների մեծությունը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և լիզինգի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր լիզինգային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Լիզինգը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել լիզինգը, եթե

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ լիզինգի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր լիզինգի պարտավորությունն ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել լիզինգի տրամադրման մերժմանը:

 

Լիզինգի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և լիզինգը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Լիզինգի պայմանագրերը կնքվում են հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Լիզինգի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից լիզինգի (պահանջի դեպքում` նաև գրավի) իրավունքի գրանցումից հետո:

Լիզինգի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Լիզինգը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
Լիզինգի գումարը փոխանցվում է վաճառողի հաշվին:

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21


Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • WhatsApp՝ +374 95 511211
  • Skype՝ conversebank-callcenter
     

Պրոդուկտի նկարագրություն

Տեղեկատվական ամփոփագիր

Տրամադրման պայմանները մինչ 14․01․2024

Տրամադրման պայմանները մինչ 20.12.2023

Տրամադրման պայմանները մինչ 01.07.2023

Թարմացվել է 15.01.2024թ 10:59