Թեժ գիծ +37410 511 211

Մրցույթ Կոնվերս Բանկի Mastercard քարտապանների համար

 

Մրցույթ Կոնվերս Բանկի Mastercard քարտապանների համար


Մրցույթի անցկացման պայմաններ


Օգոստոսի 1-ից սեպտեմբերի 30-ը Կոնվերս Բանկը հայտարարում է մրցույթ Mastercard քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև iPhone 14-ի 5 հատ սերտիֆիկատ:

Մրցույթին մասնակցել կարող են Բանկի՝ 18 տարին լրացած, ՀՀ ռեզիդենտ հաճախորդ Mastercard քարտապանները, որոնք ունեն կամ կներբեռնեն Converse Mobile հավելված և Mastercard քարտով/քարտերով կկատարեն հանրագումարային 200,000 ՀՀ դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ:

01.08.2022-30.09.2022թթ. ներառյալ հանրագումարային յուրաքանչյուր 200,000 ՀՀ դրամ անկանխիկ գործարքի համար Mastercard քարտապանը կստանա խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ որքան մեծ է գործարքների ծավալը, այնքան մեծ է խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը: 
Կատարած յուրաքանչյուր հանրագումարային 200,000 ՀՀ դրամի դիմաց կստանաք մեկ անհատական կոդ։

Մրցույթում հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ հաճախորդներին տրամադրված անհատական կոդերից պատահական ընտրության միջոցով:
Մրցույթի արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով՝ մինչև ս/թ նոյեմբերի 10-ը ներառյալ։ Մրցույթի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին բոլոր մանրամասները մասնակիցներին կծանուցվեն Բանկում գրանցված իրենց էլեկտրոնային հասցեին:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն ինտերնետում Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում՝ մինչև ս/թ նոյեմբերի 15-ը ներառյալ:

Սահմանափակումներ

Տեղեկացնենք, որ  քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները /ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները/, հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Մրցույթի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և վերոնշյալ քարտերով գործարքները հաշվարկին չեն մասնակցում:

Մրցույթի ամփոփումից հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կապի հաստատման անհնարինության դեպքում (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու, Բանկին սխալ/թերի տվյալներ հաղորդած լինելու կամ այլ) մրցույթի արդյունքները տվյալ հաճախորդի համար համարվում են ուժը կորցրած: