Թեժ գիծ +37410 511 211

Մրցույթ Կոնվերս Բանկի Visa Virtual քարտապանների համար

Մրցույթ Կոնվերս Բանկի Visa Virtual քարտապանների համար

Մրցույթի անցկացման պայմաններ

Սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 31-ը Կոնվերս Բանկը հայտարարում է մրցույթ Visa Virtual քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Ամստերդամում կայանալիք Don't Let Daddy Know փառատոնի տոմս 2 անձի համար և շատ այլ նվերներ:

Մրցույթին մասնակցել կարող են Բանկի՝ 18 տարին լրացած, ՀՀ ռեզիդենտ հաճախորդ Visa Virtual քարտապանները, որոնք ունեն կամ կներբեռնեն Converse Mobile հավելված և Visa Virtual քարտով/քարտերով կկատարեն հանրագումարային 15,000 ՀՀ դրամ և ավելի ընդհանուր գումարի անկանխիկ գործարքներ:

05.09.2022-31.10.2022թթ. ներառյալ հանրագումարային յուրաքանչյուր 15,000 ՀՀ դրամ անկանխիկ գործարքի համար Visa Virtual քարտապանը կստանա խաղարկությանը մասնակցելու մեկ հնարավորություն, ինչը նշանակում է, որ որքան մեծ է գործարքների ծավալը, այնքան մեծ է խաղարկության ընթացքում շահելու հավանականությունը:
Կատարած յուրաքանչյուր հանրագումարային 15,000 ՀՀ դրամի դիմաց կստանաք մեկ անհատական կոդ։

Մրցույթում հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով՝ հաճախորդներին տրամադրված անհատական կոդերի միջոցով:
Մրցույթի արդյունքների ամփոփումը կիրականացվի Բանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակման միջոցով՝ մինչև ս/թ դեկտեմբերի 10-ը ներառյալ։ Մրցույթի ուղիղ հեռարձակման օրվա և ժամի մասին մասնակիցները կծանուցվեն Բանկում գրանցված իրենց էլեկտրոնային հասցեի միջոցով:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների անհատական կոդերը կհրապարակվեն ինտերնետում Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում՝ մինչև ս/թ դեկտեմբերի 15-ը ներառյալ:

Տեղեկացնենք, որ հաղթող մասնակիցը իրավունք ունի Գլխավոր մրցանակը փոխանցել/նվիրել իր ընկերոջն այն պայմանով, որ ընկերը կունենա Մոբայլ հավելված և կլինի ակտիվ հաճախորդ (ակտիվ հաճախորդ է համարվում այն հաճախորդը, որը վերջին մեկ ամսում կատարել է առնվազն մեկ գործարք): Այս ձևակերպումը կկատարվի Converse Mobile հավելվածի չատ օգնականի միջոցով, որտեղ հաճախորդը պետք է տրամադրի ընկերոջ տվյալները նույնականացման համար: Նվերի փոխանցման առավելագույն ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 23-ը, ժամը՝ 18:00-ն: Այլապես Մրցանակը կճանաչվի ուժը կորցրած:

Բանկը պատասխանատվություն չի կրում POS տերմինալների և EPOS-տերմինալների խափանման (այդ թվում՝ կապի)/անսարքության պատճառով չիրականացված կամ ոչ պատշաճ իրականացված անկանխիկ գործարքների համար:

Սահմանափակումներ

Տեղեկացնենք, որ քարտից քարտ փոխանցումները, քարտից այլ հաշիվ փոխանցումները, կոմունալ վճարումները /ներառյալ հեռահաղորդակցման, հեռուստատեսության, ինտերնետ ծառայությունների վճարները/, հաշիվների, քարտերի, էլեկտրոնային դրամապանակների համալրումները, վարկի մարումները, խաղատների և շահումով խաղերի խաղադրույքների, վիրտուալ խաղատների և խաղադրույք ընդունող ընկերությունների հաշիվների համալրումները, պետական մարմինների ծառայությունների դիմաց վճարները, տուրքերը, տուժանքները, օրենքով պարտադրված հարկերի վճարները, մուծումները, այլ վճարները և Բանկի ներքին համակարգերով իրականացված գործառնությունները չեն մասնակցում անկանխիկ գործարքների հաշվարկին:

Մրցույթի պայմանները չեն տարածվում հավելյալ և կից քարտերի վրա, և վերոնշյալ քարտերով գործարքները հաշվարկին չեն մասնակցում:

Մրցույթի ամփոփումից հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կապի հաստատման անհնարինության դեպքում (հաճախորդի չպատասխանելու, անհասանելի լինելու, Բանկին սխալ/թերի տվյալներ հաղորդած լինելու կամ այլ) մրցույթի արդյունքները տվյալ հաճախորդի համար համարվում են ուժը կորցրած: