Թեժ գիծ +37410 511 211

Ակցիա Կոնվերս Բանկի կին հաճախորդների համար

 

Ակցիա Բանկի իգական սեռի հաճախորդների համար

Ակցիան գործում է 2021թ. փետրվարի 2-ից մինչև մարտի 31-ը ներառյալ

Ակցիայի (այսուհետ` Ակցիա) շրջանակներում "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) իր իգական սեռի հաճախորդներին կտրամադրի բանկային ծառայությունների փաթեթներ (այսուհետ՝ Փաթեթ) հետևյալ պայմաններով.

Խումբ 1

Հաճախորդ

18 տարին լրացած իգական սեռի ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ հաճախորդներ, ովքեր Ակցիայից օգտվելու համար դիմելու պահին Բանկում ունեն գործող ժամկետային ավանդ, որը ներդրվել է մինչև 31.12.2020թ.-ը:

Փաթեթի բաղկացուցիչ ծառայություններ

Ակցիայի պայմաններ

Woman’s Card վճարային քարտի տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափ

Տեսակ

Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Առավելագույն գումար

500,000 ՀՀ դրամ / 1,000 ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 15% / ԱՄՆ դոլար՝ 12%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 16.78% / ԱՄՆ դոլար՝ 13.34%

Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Վարկային սահմանաչափի տրամադրման պահին, համաձայն ԱՔՌԱ հարցման և/կամ Բանկի համար հասանելի այլ տեղեկատվության աղբյուրների, հաճախորդը չպետք է ունենա գործող դասակարգված և/կամ ժամկետանց վարկային պարտավորություն/ներ/

"ConverseMobile" հավելվածի ակտիվացում*

0 ՀՀ դրամ

"Visa Virtual" քարտի տրամադրման վճար*

0 ՀՀ դրամ

Mini Fob-ի տարեկան սպասարկման և աքսեսուարի տրամադրման վճար

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

 

Խումբ 2

Հաճախորդ

18 տարին լրացած իգական սեռի ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ հաճախորդներ, ովքեր Բանկում ունեցել են դեբետային և/կամ հաշվարկային Mastercard Woman’s Card, որը փակվել է մինչև 31.12.2020թ.-ը, և Ակցիայից օգտվելու համար դիմելու պահին չունեն գործող այլ դեբետային կամ հաշվարկային քարտ, բացառությամբ վարկային քարտերի:

Փաթեթի բաղկացուցիչ ծառայություններ

Ակցիայի պայմաններ

Woman’s Card վճարային քարտի տարեկան սպասարկման վճար

0 ՀՀ դրամ

Վարկային սահմանաչափ

Տեսակ

Առանց արտոնյալ ժամանակահատվածի նվազող սահմանաչափով

Արժույթ

ՀՀ դրամ / ԱՄՆ դոլար

Առավելագույն գումար

250,000 ՀՀ դրամ / 500 ԱՄՆ դոլար

Տարեկան անվանական տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 17% / ԱՄՆ դոլար՝ 13%

Տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 19.12% / ԱՄՆ դոլար՝ 14.48%

Վարկային պատմության հանդեպ պահանջներ

Վարկային սահմանաչափի տրամադրման պահին, համաձայն ԱՔՌԱ հարցման և/կամ Բանկի համար հասանելի այլ տեղեկատվության աղբյուրների, հաճախորդը չպետք է ունենա գործող դասակարգված և/կամ ժամկետանց վարկային պարտավորություն/ներ/

"ConverseMobile" հավելվածի ակտիվացում*

0 ՀՀ դրամ

"Visa Virtual" քարտի տրամադրման վճար*

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

 * Ծառայության տրամադրումը պարտադիր է:

Յուրաքանչյուր հաճախորդի կարող է տրամադրվել առավելագույնը մեկ Փաթեթ:

  Ակցիայի ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

 

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ, Հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

3

Վարկառու հաճախորդների վերաբերյալ հարցում կատարելու համաձայնություն

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր

 

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է հաճախորդից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ հաճախորդին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

 

Ծառայության տրամադրման վայր

Ծառայությունների փաթեթները տրամադրվում են Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում:

Ձեր ֆինանսական տեղեկատուն

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/finhelper/index.php?type=cards:
 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ i[email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

 

Թարմացվել է 02.02.2021թ.12:35

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար