"ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ՀՀ ԴՐԱՄՈՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 29/03/2019թ. N 1/180Ա որոշման համաձայն գրանցվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
Թողարկման դրամային տրանշի տեղաբաշխումը սկսվել է սույն թվականի ապրիլի 15-ին և ավարտվել օգոստոսի 23-ին: Այս տրանշով տեղաբաշխվել է 1,000,000,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմս:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացնելուց և պատշաճ կերպով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ ներկայացնելուց հետո, սակայն ոչ ուշ քան մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ -ում բացված 1930043123398600 հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Ծրագրային ազդագիրը հրապարակվել է Բանկի ինտերնետային կայքում 01.04.2019թ:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 23/05/2019 N 1/313Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 1/180Ա որոշմամբ գրանցված արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելեվ այստեղ:
Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի 09/10/2019 N 1/142Ա Որոշման հաստատվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 1/180Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրի լրացումը: Լրացման էլետրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելեվ այստեղ:
Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ Գլխավոր տնօրենի 09.09.2019թ. NՑՊ-040-09/1919 որոշման համաձայն, Կոնվերս Բակ ՓԲԸ կողմից թողարկված և տեղաբաշխված ՀՀ դրամով պարտատոմսերը ընդգրկվել են Հայաստանի Ֆոնդային Բորսա ԲԲԸ հիմնական Abond ցուցակում:
Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 12-ից:
Պարտատոմսերի շուկա ստեղծողն է Արարատ Բանկ ԲԲԸ-ն:
Ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ, իսկ թղթային տարբերակը` այցելելով "Կոնվերս Բանկ" ՓԲԸ գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան 26/1:
Պարտատոմսերի էական պայմաններ
Թողարկող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
Դաս | Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք | 100,000 ՀՀ դրամ |
Ընդհանուր ծավալ | 1,000,000,000 ՀՀ դրամ |
Շրջանառության ժամկետ | 36 ամիս |
Արժեկտրոնային եկամտաբերություն | 9.75% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | կիսամյակային |
Տեղաբաշխող | "Կոնվերս Բանկ" ՓԲԸ |
"Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին" ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Պարտատոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ կամ բացել
- արժեթղթերի հաշիվ՝ օրենքով սահմանված կարգով լիցենզավորված Հաշվի օպերատորներից որևէ մեկի մոտ
- ՀՀ դրամով հաշիվ որևէ բանկում
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ հանդիսանում է հաշվի օպերատոր: Պահանջվող բոլոր հաշիվները հնարավոր է բացել նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում:
"Կոնվերս Բանկ" ՓԲԸ թողարկած պատատոմսեր ձեռք բերող հաճախորդների համար հաշիվները բացվում են անվճար և պարտատոմսի գործողության ընթացքում, առանց սպասարկման վճարի:
Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը 10 հատ է, իսկ առավելագույն ծավալը սահմանափակված է տեղաբաշխման ծավալով:
Բանկի կողմից թողարկած պարտատոմսերի արժեկտրոնային եկամտից ֆիզիկական անձանց համար 10% եկամտային հարկ, իսկ ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց համար՝ 10% շահութահարկ չի գանձվելու:
Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել սեղմելով այստեղ
Պարտատոմսերի ծրագրային ազդագիր
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում(1)
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի լրացում(2)
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում