Թեժ գիծ +37410 511 211

"Արցախ" վարկեր

"Արցախ" վարկեր

Բանկը տրամադրում է բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, կառուցման, վերանորոգման նպատակով և Արցախի Ներդրումային Հիմնադրամի կողմից տոկոսագումարի սուբսիդավորմամբ տրամադրվող վարկեր

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերում/կառուցում

Վարկառու Արցախի Հանրապետության /ԱՀ/ կառավարության 2019թ. փետրվարի 1-ի թիվ 24-Ն որոշմամբ հաստատված "Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգ"-ով սահմանված անձանց շրջանակ
Նպատակ Բնակարանի, բնակելի տան ձեռքբերում, կառուցում
Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

 

Ժամկետ

նվազագույնը՝ 5 տարի, առավելագույնը՝ 15 տարի
Վարկի նվազագույն և առավելագույն գումար
  • Նվազագույն գումար՝ 1 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար

 

 

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ՝

  •  14% առաջին 3 տարվա համար, այնուհետև՝ (ԿԲԼՏ + 7.75)%, սակայն ոչ ավելի, քան 15%

ԱՄՆ դոլար՝

  • 11.5% առաջին 3 տարվա համար, այնուհետև՝ (ԿԲԼՏ + 9)%, սակայն ոչ ավելի, քան 12%

Տոկոսագումարը ենթակա է սուբսիդավորման ԱՍԾՀ կողմից: Սուբսիդիայի մեծությունը և տրամադրման պայմանները սահմանվում են Կարգ 1-ով և ԱՍԾՀ-ի հետ կնքված համագործակցության պայմանագրով

Հայտի ուսումնասիրության վճար 0 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միանվագ վճար (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)

Վարկի գումարի 0.5%

Վարկի սպասարկման վճար
  • ՀՀ դրամով վարկերի համար՝ 2,000 ՀՀ դրամ
  • ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 0 ՀՀ դրամ
Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերություն2 70% (ձեռքբերման դեպքում՝ գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի)

  

Վարկառուի (առկայության դեպքում՝ համավարկառուի) վարկային պատմության հանդեպ պահանջներ

ա) Վարկի համար դիմելու պահին հայտատուն չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), ինչպես նաև "ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող երաշխավորություններ

բ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Վարկառուի որևէ վարկի գծով չպետք է առկա լինի "ստանդարտ»-ից ավելի խիստ դասով դասակարգում

գ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Վարկառուի անունով չպետք է արձանագրված լինեն բոլոր վարկերի գծով հանրագումարային 30 և ավելի օր ուշացումներ

բ) և գ) պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա

*** Լողացող տոկոսադրույքների դեպքում անվանական տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ:
Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական:

ԿԲԼՏ - Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  1. Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չպետք է գերազանցի 65
  2. Գրավադրման ենթակա է բացառապես Ստեփանակերտ կամ Շուշի քաղաքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքը

1Վերադարձման պայմանով կանխավճարը տրամադրում է վարկառուին՝ նպատակային անտոկոս փոխառության պայմանագիր կնքելու միջոցով, որի ապահովման համար Բանկի գրավոր համաձայնությամբ կնքում է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան հաջորդող գրավի պայմանագիր

2 Սուբսիդավորման ենթակա անձանց շրջանակը սահմանվում է Բանկի կողմից

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  1.  "Զսպանակաձև» (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հաստատուն չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
  2.  Անուիտետայի» (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով պարունակում է մայր գումարը և կուտակված տոկոսները` Վարկի գումարի և գրավի շուկայական կամ իրացվելի (կախված վարկի նպատակից) արժեքի հարաբերությունը 50% չգերազանցելու դեպքում:

ԱՆՀ կողմից վարկի տոկոսագումարի ամբողջական սուբսիդավորման դեպքում վարկի մարման եղանակը սահմանվում է "զսպանակաձև»

Ապահովում

  1. Ձեռքբերվող, վերանորոգվող կամ կառուցվող անշարժ գույքի գրավ3
  2. Երաշխավորություն

Որպես երաշխավոր կարող է հանդես գալ կայուն և հիմնավորված եկամուտ ունեցող և/կամ որևէ անշարժ գույքի միանձնյա սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձ/ինք/

Երաշխավորը.

  • Չպետք է ունենա խնդրահարույց (ներառյալ՝ ժամկետանց) վարկային պարտավորություններ վարկի համար դիմումը ներկայացվելու պահին, և
  • Վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա վարկային պարտավորությունների (ներառյալ՝ բոլոր վարկերի և երաշխավորությունների) գծով գումարային 30 և ավելի օր ուշացումներ

3 Բնակելի տան կառուցման դեպքում գրավադրվում է հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակելի տունը, և լրացուցիչ անշարժ գույք

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Բանկին վճարվում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար: Վարկի վաղաժամկետ մարման համար տուժանքներ չեն սահմանվում

Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ, OTI) 4

Ոչ ավել, քան 50%

Եկամուտների հաշվարկի մեջ կարող են ներառվել այլ անձանց եկամուտներ. այդ դեպքում տվյալ անձինք դիտարկվում են որպես համավարկառու5

4Տվյալ վարկի մասով ամսական վճարվելիք գումարի հաշվարկի մեջ հաշվի չի առնվում սուբսիդավորման ենթակա գումարի չափը
5Բնակարան/բնակելի տուն ձեռք բերած վարկառուն պարտավոր է եռամսյա ժամկետում (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) ապահովել իր հետ միասին պետական ֆինանսական աջակցություն ստացած անձանց հաշվառումը ձեռք բերված բնակարանում կամ բնակելի տանը

Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկային հայտի դիտարկման նպատակով Բանկ ներկայացվող նախնական փաստաթղթեր

  1.  Վարկառուի/համավարկառուի անձը հաստատող փաստաթղթի և Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ՀԾՀ չի պահանջվում նույնականցման քարտի ներկայացման դեպքում)
  2.  Վարկառուի/համավարկառուի ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական
  3.  Վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշեր կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքներ (չի պահանջվում, եթե ներկայացնում են նույնականացման քարտը) և երեխաների ծննդյան վկայականներ (առկայության և անհրաժեշտության դեպքում)
  4.  Վարկառուի/համավարկառուի բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ տրված համատիրության կողմից և ԼՂՀ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տեղեկանք վարկառուի բնակության վայրի անշարժ գույքի բնակելի մակերեսում հաշվառված անձանց վերաբերյալ /3-րդ ձև/ (անհրաժեշտության դեպքում)
  5.  Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), տեղեկանքի վաղեմությունը՝ 15 օրից ոչ ավելի
  6.  Ձեռքբերվող անշարժ գույքի սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշեր կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքներ, ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական
  7.  Ձեռքբերվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական և սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հիմքեր)
  8.  Ձեռքբերվող անշարժ գույքի նախնական գնահատում
  9.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին ծանուցում (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  10.  Այլ փաստաթղթեր` Բանկի պահանջով

Վարկային հայտի բավարարման դեպքում ներկայացվող փաստաթղթեր

  1.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին երաշխավորագիր (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  2.  Գրավադրվող գույքի վերջնական գնահատման հաշվետվություն
  3.  Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ
  4.  Ձեռքբերվող գույքի և վարկառուի/համավարկառուի ապահովագրական վկայագրեր
  5.  Այլ փաստաթղթեր` Բանկի պահանջով

Ծանուցման ձևը սահմանվում է Պայմանագրով և պարունակում է նշում վարկավորման պայմանների, հիպոտեկային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման չափի, ժամկետի և, կիրառելիության դեպքում, տրամադրվող կանխավճարի մասին:

Բնակելի տան կառուցման նպատակով վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկային հայտի դիտարկման նպատակով Բանկ ներկայացվող նախնական փաստաթղթեր

  1.  Վարկառուի/համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ՀԾՀ չի պահանջվում նույնականցման քարտի ներկայացման դեպքում)
  2.  Վարկառուի/համավարկառուի ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական
  3.  Վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր և Հանրային ծառայությունների համարանիշեր կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքներ (չի պահանջվում, եթե ներկայացնում են նույնականացման քարտը) և երեխաների ծննդյան վկայականներ (առկայության և անհրաժեշտության դեպքում)
  4.  Վարկառուի/համավարկառուի բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ տրված համատիրության կողմից (անհրաժեշտության դեպքում)
  5.  Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), տեղեկանքի վաղեմությունը՝ 15 օրից ոչ ավելի:
  6.  Նախահաշիվ
  7.  Կառուցվող տան/հողատարածքի նախնական վիճակի լուսանկարներ
  8.  Օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագիծ, շինարարության թույլտվություն, կառուցապատողի հետ կնքված պայմանագիր (առկայության դեպքում)
  9.  Կառուցվող բնակելի տան և լրացուցիչ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական/ներ և սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հիմքեր)
  10.  Կառուցվող տան և լրացուցիչ անշարժ գույքի նախնական գնահատում
  11.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին ծանուցում (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  12.  Այլ փաստաթղթեր` Բանկի պահանջով

Վարկային հայտի բավարարման դեպքում ներկայացվող փաստաթղթեր

  1.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին երաշխավորագիր (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  2.  Կառուցվող տան լուսանկարներ (կարող է պահանջվել յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո, ինչպես նաև ընթացիկ մոնիթորինգի շրջանակներում)
  3.  Կառուցվող տան և լրացուցիչ անշարժ գույքի վերջնական գնահատման հաշվետվություն/ներ
  4.  Միասնական տեղեկանք գրավադրվող անշարժ գույք/եր/րի սահմանափակումների վերաբերյալ
  5.  Գրավադրվող գույք/եր/ի և վարկառուի/համավարկառուի ապահովագրական վկայագրեր
  6.  Այլ փաստաթղթեր` Բանկի աշխատակցի պահանջով

Երաշխավորագրի ձևը սահմանվում է Պայմանագրով և իրենից ներկայացնում է սահմանված պայմաններով վարկավորման դեպքում ԱՆՀ կողմից տոկոսագումարի սուբսիդավորման և, կիրառելիության դեպքում, կանխավճարի մասնակի տրամադրման երաշխավորություն, ինչպես նաև սահմանում է սուբսիդավորման պայմաններն ու չափերը:

Բնակելի անշարժ գույքի վերանորոգում

Վարկառու Արցախի Հանրապետության /ԱՀ/ կառավարության 2019թ. փետրվարի 1-ի թիվ 24-Ն որոշմամբ հաստատված "Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգ"-ով սահմանված անձանց շրջանակ
Նպատակ Բնակարանի, բնակելի տան ձեռքբերում, կառուցում
Արժույթ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

 

Ժամկետ

նվազագույնը՝ 1 տարի, առավելագույնը՝ 10 տարի
Վարկի նվազագույն և առավելագույն գումար
  • Նվազագույն գումար՝ 1 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար՝ 7 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար

 

 

Տարեկան տոկոսադրույք

ՀՀ դրամ՝

  •  14% առաջին 3 տարվա համար, այնուհետև՝ (ԿԲԼՏ + 7.75)%, սակայն ոչ ավելի, քան 15%

ԱՄՆ դոլար՝

  • 11.5% առաջին 3 տարվա համար, այնուհետև՝ (ԿԲԼՏ + 9)%, սակայն ոչ ավելի, քան 12%

Տոկոսագումարը ենթակա է սուբսիդավորման ԱՍԾՀ կողմից: Սուբսիդիայի մեծությունը և տրամադրման պայմանները սահմանվում են Կարգ 1-ով և ԱՍԾՀ-ի հետ կնքված համագործակցության պայմանագրով

Հայտի ուսումնասիրության վճար 0 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միանվագ վճար (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)

Վարկի գումարի 0.5%

Վարկի սպասարկման վճար ՀՀ դրամով վարկերի համար՝ 2,000 ՀՀ դրամ
ԱՄՆ դոլարով վարկերի համար՝ 0 ՀՀ դրամ
Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերություն2 70% (ձեռքբերման դեպքում՝ գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնի)

  

Վարկառուի (առկայության դեպքում՝ համավարկառուի) վարկային պատմության հանդեպ պահանջներ

 

ա) Վարկի համար դիմելու պահին հայտատուն չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), ինչպես նաև "ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված գործող երաշխավորություններ
բ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Վարկառուի որևէ վարկի գծով չպետք է առկա լինի "ստանդարտ»-ից ավելի խիստ դասով դասակարգում
գ) Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում Վարկառուի անունով չպետք է արձանագրված լինեն բոլոր վարկերի գծով հանրագումարային 30 և ավելի օր ուշացումներ
բ) և գ) պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

  1. Վարկառուի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չպետք է գերազանցի 65
  2. Գրավադրման ենթակա է բացառապես Ստեփանակերտ կամ Շուշի քաղաքների վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքը

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  1. "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հաստատուն չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:
  2. "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որը փոփոխական մասերով պարունակում է մայր գումարը և կուտակված տոկոսները (Վարկի գումարի և գրավի շուկայական կամ իրացվելի (կախված վարկի նպատակից) արժեքի հարաբերությունը 50% չգերազանցելու դեպքում)

Ապահովում

  1. Ձեռքբերվող, վերանորոգվող կամ կառուցվող անշարժ գույքի գրավ3
  2. Երաշխավորություն

Որպես երաշխավոր կարող է հանդես գալ կայուն և հիմնավորված եկամուտ ունեցող և/կամ որևէ անշարժ գույքի միանձնյա սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձ/ինք/

Երաշխավորը4.

  • Չպետք է ունենա խնդրահարույց (ներառյալ՝ ժամկետանց) վարկային պարտավորություններ վարկի համար դիմումը ներկայացվելու պահին, և
  • Վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է ունենա վարկային պարտավորությունների (ներառյալ՝ բոլոր վարկերի և երաշխավորությունների) գծով գումարային 30 և ավելի օր ուշացումներ

3 Բնակելի տան կառուցման դեպքում գրավադրվում է հողատարածքը, որի վրա կառուցվում է բնակելի տունը, և լրացուցիչ անշարժ գույք
Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես տվյալ վարկի համավարկառու

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Բանկին վճարվում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:Վարկի վաղաժամկետ մարման համար տուժանքներ չեն սահմանվում

Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ, OTI) 5

Ոչ ավել, քան 50%

Եկամուտների հաշվարկի մեջ կարող են ներառվել այլ անձանց եկամուտներ. այդ դեպքում տվյալ անձինք դիտարկվում են որպես համավարկառու6

5Տվյալ վարկի մասով ամսական վճարվելիք գումարի հաշվարկի մեջ հաշվի չի առնվում սուբսիդավորման ենթակա գումարի չափը
6Բնակարան/բնակելի տուն ձեռք բերած վարկառուն պարտավոր է եռամսյա ժամկետում (կառուցելու դեպքում` շինարարության նախանշված ժամկետի ավարտից հետո) ապահովել իր հետ միասին պետական ֆինանսական աջակցություն ստացած անձանց հաշվառումը ձեռք բերված բնակարանում կամ բնակելի տանը

Բնակելի անշարժ գույքի վերանորոգման վարկի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Վարկային հայտի դիտարկման նպատակով Բանկ ներկայացվող նախնական փաստաթղթեր

  1.  Վարկառուի/համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք (ՀԾՀ չի պահանջվում նույնականցման քարտի ներկայացման դեպքում)
  2.  Վարկառուի/համավարկառուի ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական
  3.  Վարկառուի/համավարկառուի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշեր կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքներ(չի պահանջվում, եթե ներկայացնում են նույնականացման քարտը) և երեխաների ծննդյան վկայականներ (առկայության և անհրաժեշտության դեպքում)
  4.  Ընտանիքի անդամների ամուսնության (ամուսնալուծության, մահվան) վկայական (անհրաժեշտության դեպքում)
  5.  Վարկառուի/համավարկառուի բնակության վայրից տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ տրված համատիրության կողմից (անհրաժեշտության դեպքում)
  6.  Եկամուտների մասին տեղեկանք գործատուից, որտեղ նշվում է վարկառուի/համավարկառուի զբաղեցրած պաշտոնը և ամսական եկամտի չափը (համախառն կամ զուտ, ընդ որում զուտ եկամտի դեպքում պետք է տեղեկանքում համապատասխան նշում կատարվի), տեղեկանքի վաղեմությունը՝ 15 օրից ոչ ավելի:
  7.  Նախահաշիվ
  8.  Վերանորոգվող անշարժ գույքի նախնական վիճակի նկարներ
  9.  Շին. թույլտվություն (անհրաժեշտության դեպքում)
  10.  Վերանորոգվող անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական և սեփականության իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (հիմքեր)
  11.  Վերանորոգվող անշարժ գույքի նախնական գնահատում
  12.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին ծանուցում (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  13.  Այլ փաստաթղթեր` Բանկի աշխատակցի պահանջով

Վարկային հայտի բավարարման դեպքում ներկայացվող փաստաթղթեր

  1.  Հիպոտեկային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման կամ հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման և կանխավճարի տրամադրման մասին երաշխավորագիր (տրամադրվում է ԱՆՀ կողմից)
  2.  Վերանորոգվող անշարժ գույքի վերջնական գնահատման հաշվետվություն
  3.  Վերանորոգվող անշարժ գույքի լուսանկարներ (կարող է պահանջվել յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո, ինչպես նաև ընթացիկ մոնիթորինգի շրջանակներում)
  4.  Միասնական տեղեկանք գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ
  5.  Վերանորոգվող գույքի և վարկառուի/համավարկառուի ապահովագրական վկայագրեր
  6.  Այլ փաստաթղթեր` Բանկի աշխատակցի պահանջով

Տեղեկատվական ամփոփագիր

Ֆինանսներ բոլորի համար