Թեժ գիծ +37410 511 211

Ավտովարկ/լիզինգ "Ավանգարդ Մոթորս" ՍՊԸ-ից

Ավտոմեքենայի ձեռքբերման վարկ/լիզինգի տրամադրում "Ավանգարդ Մոթորս" ՍՊԸ-ից

Ակցիայի ժամկետն է 2019թ. ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ

Վարկ/Լիզինգը տրամադրվում է ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերին «ԱՎԱՆԳԱՐԴ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ից ավտոմեքենա /այսուհետ ` Ավտոմեքենա/գնելու կամ տեխնիկան ֆինանսական վարձակալությամբ/լիզինգով օգտագործելու համար:

Վարկի արժույթը, նվազագույն և առավելագույն գումարը
  • Մարդատար ավտոմեքենաներ 10,000,001 - 100,000,000 ՀՀ դրամ, ընդ որում Վարկի/Լիզինգի գումարը չի կարող գերազանցել Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ -ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 90%-ը:
  • Բեռնատար ավտոմեքենաներ 10,000,001 - 250,000,000 ՀՀ դրամ, ընդ որում Վարկի/Լիզինգի գումարը չի կարող գերազանցել Ավտոսրահի կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրում կամ այլ համապատասխան փաստաթղթում ներկայացված արժեքի 85%-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ժամկետը /Նվազագույն կանխավճար/ Տարեկան անվանական տոկոսադրույք

 USD LOAN մարդատար    
Ժամկետ 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի
Տոկոսադրույք* 4.5% 6% 6.5% 7%
Կանխավճար 10% 15% 20% 25%
Վարկի/Լիզինգի տրամադրման միանվագ վճար 1% 1% 1% 1%
 USD LOAN բեռնատար    
Ժամկետ 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի
Տոկոսադրույք* 4.5% 6% 6.5% 7%
Կանխավճար 15% 20% 25% 30%
Վարկի/Լիզինգի տրամադրման միանվագ վճար 1% 1% 1% 1%
 AMD LOAN մարդատար    
Ժամկետ 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի
Տոկոսադրույք* 7% 8% 9% 9.5%
Կանխավճար 10% 15% 20% 25%
Վարկի/Լիզինգի տրամադրման միանվագ վճար 1% 1% 1% 1%
 AMD LOAN բեռնատար    
Ժամկետ 2 տարի 3 տարի 4 տարի 5 տարի
Տոկոսադրույք* 7% 8% 9% 9.5%
Կանխավճար 15% 20% 25% 30%
Վարկի/Լիզինգի տրամադրման միանվագ վճար 1% 1% 1% 1%
*Տոկոսադրույք` առաջին 12 ամսվա համար սահմանվում է նշված տոկոսադրույքը հաստատուն, որից հետո՝ լողացող տոկոսադրույք՝ ԿԲԼՏ-ի հիման վրա հաշվարկված, բայց ոչ պակաս քան յուրաքանչյուր ժամկետի համար աղյուսակում նշված տոկոսադրույքները: 1% 1% 1% 1%
Մեքենայի արժեքից միանվագ միջնորդավճար /վճարվում է Ավտոսրահի կողմից/
4%
Վարկի/Լիզինգի տրամադրման միանվագ վճար
1%, նվազագույնը՝ 250,000 ՀՀ դրամ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանափակումներ

Հայտի ներկայացման պահին, համաձայն Աքռա հարցման, ինչպես նաև Բանկի նախաձեռնությամբ այլ տեղեկությունների հիման վրա

  •  Վարկառուն/Լիզինգառուն, և/կամ երաշխավորը, չպետք է ունենան գործող ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորություններ/ երաշխավորություններ,
  •  Վերջին մեկ տարվա ընթացքում Վարկառուն/Լիզինգառուն, և/կամ երաշխավորը, չպետք է ունենան հսկվող դասից բարձր դասակարգված վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկային պարտավորությունների գծով հանրագումարային 30 օր և ավելի ուշացումներ /բացառությամբ երաշխավորությունների/,

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

  • Անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)
  • Զսպանակաձև (վարկի գումարը վճարվում է հավասարաչափ, տոկոսագումարը նվազում է` հաշվարկվելով մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարի մարումները կատարվում են ամսական պարբերականությամբ)

Ապահովում

Վարկի/Լիզինգի ապահովվածություն է հանդիսանում ձեռք բերվող Ավտոմեքենան, առանձին դեպքերում կարող է լրացուցիչ գրավադրվել անշարժ գույք/բանկի համար այլ ընդունելի գրավ

Լրացուցիչ ապահովում

Որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն, այլ անշարժ գույք

Գրավադրվող գույքի գնահատում

Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում Ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Ապահովագրություն

Հաճախորդի կողմից կատարվում է գույքի Կասկո ապահովագրություն Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների միջոցով:

Տույժ

  •  Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ ժամկետանց վարկի և ժամկետանց տոկոսագումարի 0.13 տոկոսի չափով:
  •  Վարկի վաղաժամկետ մարման դեպքում չի կիրառվում տուգանք/միջնորդավճար:

Բանկ ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար

  1.  Ընկերության կանոնադրություն, պետական ռեգիստրի վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ,
  2.  Ընկերության տնօրենի (այլ լիազրված անձանց) անձնագրի, սոց քարտի պատճենը,
  3.  Ըկերության հիմնադիրների անձնագրի, սոց քարտի պատճեններ , իրական շահառուի անձնագիր սոց քարտ,
  4.  Բոլոր հիմնադիրների, տնօրենի, Վարկառու կազմակերպության և փոխկապակցված կազմակերպության ACRA հարցման համաձայնություն ,
  5.  Ընկերության բոլոր բանկերի և բոլոր արժույթներով հաշիվների քաղվածքները վերջին 1 տարվա համար,
  6.  Ընկերության ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտահարկի հաշվետվություններ վերջին 1 տարվա համար,
  7.  Քաղվածք հարկային պարտավորությունների վերաբերյալ,
  8.  Գործող վարկային և գրավի պայմանագրերի պատճեններ,
  9.  Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայականները,
  10.  Այլ տեղեկատվություն գործունեության վերաբերյալ, ըստ անհրաժեշտության

Դրամական հոսքերի, եկամուտ-ծախսերի, հաշվեկշռի վերաբերյալ 

  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ամսական դրամական մուտքեր /իրական/,
  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ամսական ապրանքների ձեռքբերման ծախսեր /իրական/,
  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) գործառնական ծախսեր,
  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ֆինանսական ծախսեր / փոխառություն, վարկ/,
  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) ներդրումային ծախսեր / եկամուտներ,
  •  2018 (12 ամսվա), 2019 (ընթացիկ) դիվիդենտների վճարներ

Հաշվեկշռի վերաբերյալ

  •  2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019(վերջին ամսվա/ընթացիկ) հիմնական միջոցներ,
  •  2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) դեբիտորներ, այլ ակտիվներ,
  •  2018(դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) պաշարներ,
  •  2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) պարտավորություներ,
  •  2018 (դեկտեմբեր դրությամբ), 2019 (վերջին ամսվա/ընթացիկ) կրեդիտորներ:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  •  Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի/լիզինգի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  •  Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային/լիզինգի պարտավորությունը ապահովում է գրավով,
  •  Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  •  Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ հայտատուի վարկունակությունը ստուգելու համար,
  •  Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է,

Բանկի վարկառու Հաճախորդը, մոնիթորինգի համաձայն, գործող ֆինանսավորումը օգտագործել է նպատակային և չկա տեղակատվություն ֆինանսավորման սպասարկման հետ կապված հնարավոր դժվարությունների մասին:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման վերաբերյալ որոշման մասին տեղեկացնելու ժամկետները

Որոշման կայացումը տևում է առավելագույնը 5 բանկային օր, Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում, Վարկը տրամադրվում է 5 բանկային օրվա ընթացքում:

Տեղեկատվական ամփոփագիր