Թեժ գիծ +37410 511 211

ՎԶԵԲ "Կանայք բիզնեսում" ծրագրի շրջանակներում ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

ՎԶԵԲ "Կանայք բիզնեսում" ծրագրի շրջանակներում ՓՄՁ ֆինանսավորման ակցիա

 Ակցիան գործում է 2021թ. հուլիսի 20-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) "Կանայք բիզնեսում" / "Women in Business" ծրագրի շրջանակներում իրականացնում է ՓՄՁ ֆինանսավորման ակցիա վարկավորման հետևյալ պայմաններով.

Նվազագույն գումար և արժույթ

5,000,001 ՀՀ դրամ

Ժամկետ

  • 12 - 84 ամիս՝ հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքերի մարման նպատակով
  • 12 - 60 ամիս՝ շրջանառու միջոցների համալրման նպատակով

Մեկ վարկառուի առավելագույն վարկային դիրքը ակցիայի շրջանակներում տրամադրված վարկերի մասով

Գործող բիզնեսի դեպքում

Սկսնակ բիզնեսի1 դեպքում

240,000,000 ՀՀ դրամ

100,000,000 ՀՀ դրամ

Տարեկան անվանական տոկոսադրույք

 

Բիզնեսի գործունեության վայրը Երևան քաղաքում լինելու դեպքում
Առաջին 24 ամիսը` 10.00% (ֆիքսված), այնուհետև՝ (ԿԲԼՏ2 + 3.51)% (լողացող)
Բիզնեսի գործունեության վայրը ՀՀ մարզերում լինելու դեպքում
Առաջին 24 ամիսը` 9.75% (ֆիքսված), այնուհետև՝ (ԿԲԼՏ + 3.26)% (լողացող)

 

Տարեկան փաստացի3 տոկոսադրույք

10.20 - 15.38%

Տրամադրման միանվագ վճար

  • Մինչև 36 ամիս ներառյալ ֆինանսավորման դեպքում՝ 0 ՀՀ դրամ
  • 36 - 60 ամիս ներառյալ ֆինանսավորման դեպքում՝ վարկի գումարի 0.25%
  • 60 - 84 ամիս ներառյալ ֆինանսավորման դեպքում՝ վարկի գումարի 0.5%

Հայտի ուսումնասիրության վճար

0 ՀՀ դրամ

1 Բիզնես, որի գործունեության ժամկետը վարկային հայտի ներկայացման պահի դրությամբ չի գերազանցում 3 ամիսը:
2 ԿԲԼՏ - "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում գործող պայմանագրերի անվանական տոկոսադրույքը փոփոխվում է ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց մեկ ամիս հետո: 
Հիմնական ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական 180-օրյա զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից https://www.cba.amինտերնետային կայքում; ԱՄՆ դոլարի կամ եվրոյի դեպքում՝ համապատասխանաբար "ԱՄՆ դոլար 6-ամսյա ICE LIBOR" և "Եվրո 6-ամսյա ICE LIBOR" բենչմարկները, որոնք հրապարակվում են Intercontinental Exchange (ICE) (Ինտերկոնտինենտալ Էքսչենջ (ICE)) կազմակերպության կողմից https://www.theice.com ինտերնետային կայքում: 
Երկրորդային ցուցանիշներ. ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը; ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ Ֆեդերալ Ռեզերվ բանկի կողմից սահմանված Federal funds-ի տոկոսադրույքը կամ միջակայքի վերին շեմը; եվրոյի դեպքում՝ Եվրոպական կենտրոնական բանկի Marginal lending facility-ի տոկոսադրույքը:
Ընդ որում՝ հիմնական ցուցանիշների հասանելիության անհնարինության և երկրորդային ցուցանիշների կիրառման դեպքում երկրորդային ցուցանիշների հիման վրա սահմանված ԿԲԼՏ-ներով ֆինանսավորումների անվանական տոկոսադրույքները սահմանվում են այնպես, որ ֆինանսավորման տոկոսադրույքի հաստատուն բաղադրիչի փոփոխության պայմաններում անվանական տոկոսադրույքի մեծությունը մնա անփոփոխ:
Սահմանված ԿԲԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում https://conversebank.am/hy/kbht/ հասցեով և հասանելի են Բանկի տարածքում:
Հաշվարկված անվանական տոկոսադրույքի մեծությունը կլորացվում է մինչև մեկ հարյուրերորդական:
Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ:
Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ՝ 24.08.2021թ., գործող ԿԲLՏ մեծություն. ՀՀ դրամ՝ 7.73%:
3 Փաստացի տոկոսադրույքը բացի Բանկի կողմից սահմանված վճարներից ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման , միասնական տեղեկանքի, նոտարական և գրավի իրավունքի գրանցման վճարներ:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Շահառուների շրջանակ

Անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, որոնց ընդհանուր կառավարումն իրականացվում է կանանց կողմից և/կամ իրավաբանական անձի սեփականատերերը (համասեփականատերը) կանայք են:

Վարկառուի կողմից իրականացվող վճարների ցանկ

Գրավի առարկայի գնահատում

Անշարժ գույքի դեպքում՝ սկսած 18,000 ՀՀ դրամից

Շարժական գույքի դեպքում՝ սկսած 10,000 ՀՀ դրամից

Միասնական տեղեկանք

Անշարժ գույքի դեպքում՝ 10,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 0

Գրավի իրավունքի գրանցում

Անշարժ գույքի դեպքում՝ 27,000 ՀՀ դրամ

Շարժական գույքի դեպքում՝ 2,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Գրավադրվող գույքի ապահովագրություն

- Անշարժ գույք՝ 0.12 - 0.16 (պահանջի առկայության դեպքում)

- Մարդատար մեքենա (Կասկո)՝ 2.5% (որպես տաքսի օգտագործվող՝ 6%)

- Հատուկ նշանակության շարժական գույք՝ ըստ ապահովագրական ընկերության գնանշման

 Վարկառուներին արտոնյալ պայմաններով տրամադրվող բանկային պրոդուկտներ

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար

Ծառայության տեսակ

Սակագին

Նոր ընթացիկ հաշվի/հաշիվների բացում և վարում

0 ՀՀ դրամ` հաշվի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

Ընթացիկ հաշվից/հաշիվներից կանխիկ գումարի տրամադրման դիմաց գանձվող միջնորդավճար

Կանխիկ մուտքագրված միջոցների դեպքում՝

- ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարային հաշիվներից՝ 0 ՀՀ դրամ

- Այլ արժույթներով՝ գործող սակագներից 50%-ով նվազեցված չափով

Անկանխիկ մուտքագրված միջոցների դեպքում՝

Գործող սակագներից 50%-ով նվազեցված չափով

Ընթացիկ հաշվի սպասարկում՝ ՀԾ "Ինտերնետ Բանկ" համակարգով

0 ՀՀ դրամ` հաշվի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

POS-տերմինալ/ներ/ով վճարային քարտերի սպասարկման միջնորդավճար՝ սպասարկման առաջին տարվա համար

- ԱրՔա քարտերի համար՝ 0.8%

- ԱրՔա համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերի համար՝ 1%

- ԱրՔա համակարգի անդամ չհանդիսացող բանկերի կողմից թողարկված քարտերի համար՝ 2.1%

Մեկ կորպորատիվ քարտի սպասարկման վճար

0 ՀՀ դրամ՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար*

Աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրվող Visa Classic կամ Mastercard Standard վճարային քարտի տրամադրում և սպասարկում

0 ՀՀ դրամ

Անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձի տնօրեն, առնվազն 50% բաժնետեր/եր կամ իրական շահառու հանդիսացող՝ կին ֆիզիկական անձանց համար

           Ծառայության տեսակ

Սակագին

Խնայողական հաշվի բացում և վարում

0 ՀՀ դրամ՝ հաշվի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար

Վարկի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրում և սպասարկում

0 ՀՀ դրամ՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար*

Վարկի գործողության ընթացքում մեկ Visa Classic կամ մեկ Visa Gold կամ մեկ Mastercard Gold վճարային քարտի տրամադրում և սպասարկում

Դիմելու պահին գործող սպասարկման միջնորդավճարի 50%-ով նվազեցված վճար՝ քարտի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար*

Վերոնշյալ վճարային քարտերին տրամադրվող վարկային սահմանաչափի առավելագույն մեծություն

Տրամադրված վարկի գումարի 10%, սակայն ոչ ավելի, քան 5,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Վերոնշյալ վճարային քարտերին վարկային սահմանաչափի տրամադրման միջնորդավճար

0 ՀՀ դրամ

Վերոնշյալ վճարային քարտերին տրամադրվող վարկային սահմանաչափի անվանական տոկոսադրույք

 

Վարկային սահմանաչափի տարեկան փաստացի տոկոսադրույք

ՀՀ դրամ՝ 15%
ԱՄՆ դոլար՝ 12%
Եվրո՝ 10%
 

ՀՀ դրամ՝ 16.08 - 18.57%
ԱՄՆ դոլար՝ 12.68 - 15.11%
Եվրո՝ 10.47 - 12.85%

 

Այլ պայմաններ և սակագներ՝ համաձայն Բանկի համապատասխան ծառայության դրույթների:

 * Պայմանը չի տարածվում քարտի ժամկետի ավարտով պայմանավորված վերաթողարկմանը հաջորդող ժամկետի վրա

Ակցիայի շրջանակներում վարկ ստանալու համար դիմող գործարարներին կտրամադրվի ֆինանսական խորհրդատվություն, իսկ սկսնակ գործարարների համար նաև կկազմվի համապատասխան բիզնես պլան:

Բանկի կողմից կարող են կիրառվել հետևյալ տույժերն ու տուգանքները.

  1. Ժամկետանց վարկի և/կամ ժամկետանց տոկոսագումարի դեպքում՝ ժամկետանց գումարի 0.13 տոկոսի չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար: Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` տույժ/տուգանք, տոկոսագումար, մայր գումար:
  2. Վարկի տրամադրման համար սահմանված նախապայմաններից յուրաքանչյուրի խախտման դեպքում` վարկի գործող տոկոսադրույքի բարձրացում մինչև 4 տոկոսային կետով:
  3. Մինչև գործողության ժամկետի կեսը վարկի վաղաժամկետ մարման դեպքում կիրառվում է տուգանք վաղաժամկետ մարվող գումարի 5%-ի չափով:

Մայր գումարի և տոկոսագումարների մարման հաճախականություն և եղանակ

Կատարվում է հետևյալ եղանակներից մեկով`

"Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:

"Զսպանակաձև" (նվազող ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

"Ճկուն", որի դեպքում վարկի մայր գումարի մարումներն իրականացվում են գործունեության առանձնահատկություններից ելնելով, իսկ տոկոսագումարները` ամսական:

Սկսնակ բիզնեսի դեպքում նախատեսված է վարկի մարման մինչև 12 ամիս արտոնյալ ժամանակաշրջան:

Ապահովում

  • Շարժական և անշարժ գույքի, ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած նյութական և ոչ նյութական արժեքների գրավ, անհրաժեշտության դեպքում՝ նաև երաշխավորություն:
  • Լիզինգի դեպքում՝ կանխավճարի բացակայության պարագայում ձեռքբերվող գույքի հետ մեկտեղ գրավադրվում է լրացուցիչ գույք:
  • Սկսնակ բիզնեսի դեպքում որպես ապահովվածության միջոց դիտարկվում է անշարժ գույքի գրավ և առնվազն մեկ երաշխավոր:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Գործող բիզնեսի դեպքում

Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի՝ 80% (կախված գրավադրվող գույքի տեսակից):

Սկսնակ բիզնես

  • Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 60%, եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքի տարածքում:
  • Մինչև գրավի գնահատված իրացվելի արժեքի 50%, եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքի տարածքից դուրս:
     

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Երաշխավորը՝

  • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
  • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,

Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

Կոնվերս Բանկը՝

  • Երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
  • Հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
  • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
  • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

Երաշխավորն իրավունք ունի՝

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Վարկի գումար

15,000,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

10.00%

Մարման ժամկետ

5 տարի

Մարման տեսակ

Մարման տեսակ

Տոկոսագումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

318,706

Ընդհանուր տոկոսագումար

4,122,340

Մարումների հանրագումար

19,122,340

 

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ հասցեում:

 Գրավի գնահատում

Գրավադրվող անշարժ և շարժական գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է Հաճախորդի կողմից: Գնահատման հաշվետվությունը, որպես կանոն, վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:

Առաջնային շուկայից ավտոմեքենայի, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի ու այլ սարքավորումների ձեռքբերման դեպքում որպես գնահատված շուկայական արժեք կարող է հիմք ընդունվել ձեռք բերման պայմանագրով կամ հաշիվ-ապրանքագրով սահմանված գումարը:

 Գնահատող ընկերությունների ցանկ 

 Գրավադրվող գույքի ապահովագրություն

Բանկը կարող է պահանջել գրավադրվող գույքի ապահովագրություն` ելնելով ֆինանսավորման նպատակից, գործարքից կամ գրավադրվող գույքի նկարագրից:

Ավտոտրանսպորտային միջոցների գրավադրման դեպքում կիրառվում է Կասկո ապահովագրություն:

Ապահովագրությունն իրականացվում է գնահատված շուկայական արժեքի չափով` ֆինանսավորման ամբողջ ժամանակահատվածի համար (եթե Բանկի որոշմամբ այլ բան նախատեսված չէ), Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերության կողմից:

Ապահովագրական ընկերությունների ցանկ

Ապահովագրական ընկերություն

Հասցե

Հեռախոսահամար

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ

ք. Երևան, Հանրապետության փող., 51, 53, տարածքներ 47, 48, 50

(010) 592 121

«ՌԵՍՈ» ԱՓԲԸ

ք.Երևան, Կոմիտասի պող., 62 շենք

(060) 275 757, (098) 560 797

«Ռոսգոսստրախ-Արմենիա»ԱՓԲԸ

ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1

(010) 591 010

«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ

ՀՀ, 0033, ք. Երևան, Ավետ Ավետիսյան 116/1 և 116/5 տարածք

(060) 500 060, (010) 543 594

  Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում մեկ անգամ (անկախ պարբերականությունից) 0
  • Հավելյալ քաղվածքի (կրկնօրինակի) տրամադրում1
    - Մինչև 1 ամիս վաղեմության ՝ 1,800 ՀՀ դրամ
    - Երկու ամսից մինչև 1 տարի վաղեմության ՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ տարուց մինչև 3 տարի վաղեմության` 12,000 ՀՀ դրամ
    - 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)` 24,000 ՀՀ դրամ
  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա (միայն ֆիզիկական անձանց դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տեղեկանքներ/գրություններ

Կատարված գործարքների վերաբերյալ
- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

 Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

Ներհանրապետական և ԱՀ
- Ֆիզիկական անձանց դեպքում՝ 0
- Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ 500 ՀՀ դրամ
Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

- Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձանց հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
  • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի փոփոխման համաձայնության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
  • Գրավադրված մեքենան վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 8,000 ՀՀ դրամ
  • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
  • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 6,000 ՀՀ դրամ

 1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
4 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Վարկային հայտ-հարցաթերթիկ
  • ԱՔՌԱ հարցման, երաշխավորության համաձայնություններ
  • Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ, իրավաբանական անձի գործադիր մարմնի, լիազորված անձի, մասնակցի, իրական շահառուի, գրավատուի, երաշխավորի անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում՝ հիմնադիր փաստաթղթեր), հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)
  • Կանոնադրություն, պետական գրանցման վկայական բոլոր ներդիրներով և ՀՎՀՀ
  • Բաց բաժնետիրական ընկերության դեպքում՝ տեղեկանք դեպոզիտարիայից բաժնետերերի վերաբերյալ
  • Որպես գրավ առաջարկվող միջոցների սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ, ձեռքբերման հիմք և սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթուղթ
  • Վերջին մեկ տարվա հարկային հաշվետվություններ
  • Տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • Գործունեության ծավալման վայրի սեփականության վկայական կամ վարձակալության պայմանագիր, կամ հաճախորդի գործունեության վայրի նկատմամբ իրավունքը հաստատող այլ հիմք (օրինակ` տեղեկանք գյուղապետարանից)
  • Առաջարկվող գրավի գնահատման (վերագնահատման) նախնական և հիմնական (վարկի հաստատումից հետո) հաշվետվություն կամ արժեքի որոշման հիմք
  • Ընդհանուր ժողովի կամ միակ մասնակցի որոշման արձանագրության քաղվածք՝ ֆինանսավորում ստանալու, գույքի գրավադրման, երաշխավորության տրամադրման վերաբերյալ
  • Գրավի ապահովագրության վկայագրեր (ապահովագրության պահանջի դեպքում` վարկի հաստատումից հետո)
  • Տեղեկանք սահմանափակումների վերաբերյալ (վարկի հաստատումից հետո)
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Ուշադրություն

Սկսնակ բիզնեսի դեպքում մոնիտորինգն իրականացվում է.

1-ին տարին՝ յուրաքանչյուր եռամսյակ,

Մեկ տարին լրանալուն պես, ֆինանսական մոնիթորինգի արդյունքների հիման վրա, եթե մարում/զուտ շահույթ հարաբերակցությունը գերազանցում է 100%-ը, ապա դիտարկվում է գործող տոկոսադրույքի բարձրացման հարցը:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը  պատասխանատվություն չի կրում:

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
  • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերն արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, 
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

  • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
  • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
  • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

  • Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում
  • Վարկի գումարը տրամադրվում է վարկառուին՝ հաշվին մուտքագրման եղանակով:

 

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

 

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
"Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

 

Կապ Բանկի հետ

Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
  • Viber ՝ +374 95 511211
  • Skype ՝ conversebank-callcenter

          Թարմացվել է 24.08.2021թ. 17:30       

  Տեղեկատվական ամփոփագիր

 Վարկի պայմանները մինչ 24.08.2021