Թեժ գիծ +37410 511 211

Վարկային քարտեր

Չվերականգնվող սահմանաչափով, գրավով ապահովված վարկային քարտեր

Չվերականգնվող սահմանաչափով, գրավով ապահովված վարկային քարտերը կարող են օգտագործվել բանկի կողմից տրամադրված վարկային սահմանաչափի սահմաններում:

Սրահից ավտոմեքենա ձեռքբերելու նպատակով չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտի պայմաններին ծանոթացեք այստեղ

Ծառայությունների տեսակը՝ գրավով ապահովված վարկային քարտ

Սահմանափակումներ՝

  • Տրամադրվում է միայն գրավով ապահովվածության դեպքում,
  • Որպես երաշխավոր կարող են հանդես գալ ֆիզիկական անձը /անձինք/, որը /ովքեր/ ունի/են/ կայուն և հիմնավորված եկամուտ և/կամ վարկի տրամադրման պահին իր անունով ունենա անշարժ կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք: Երաշխավորը`
    • Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու,
    • Վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց,որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
  • Երաշխավորի վերաբերյալ պարտադիր է վարկային զեկույցի առկայությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից, ընդ որում պարտադիր պայման է հանդիսանում վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավել օր ժամկետանց պարտավորությունների և/կամ վարկի տրամադրման պահին դասակարգված պարտավորությունների բացակայությունը:

Ոսկյա իրերի գրավով ապահովված վարկային քարտ (ՈԳԴ)

Ոսկյա իրերի գրավով ապահովված վարկային քարտի ընդհանրական թերթիկ

Ոսկու գրավով ապահովված վարկերին կից լրացուցիչ վարկային քարտեր (ՀԳՈԳԴ)

Անշարժ գույքի գրավադրման դեպքում (ԳԳԴ)

Ավտոմեքենայի գրավադրման դեպքում (ԱԳԴ)

Դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման դեպքում (ԴՄԳ)

Առանց գրավի ապահովման չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր

Ուշադրություն

  • Չվերականգնվող սահմանաչափով, առանց գրավի ապահովված վարկային քարտերը կարող են օգտագործվել միայն բանկի կողմից տրամադրված վարկային սահմանաչափի սահմաններում:

Ծառայության տեսակը Առանց գրավի ապահովման վարկային քարտ
Քարտի տեսակը VISA ELECTRON/ARCA
Սահմանափակումներ Քարտի վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել մեկ ամսվա ընթացքում
Քարտի արժույթը ՀՀ դրամ*, ԱՄՆ դոլար, Եվրո
Վարկային սահմանաչափի գումարը 100 000 - 1 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
Վարկային սահմանաչափի մարման ժամկետը 18 ամիս
Քարտի տրամադրում 0
Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում 3%
Կանխիկի տրամադրում այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում 4%
Քարտից քարտ փոխանցում 3%
Գործարքներ առևտրային կետերում 0
Քարտային հաշվի սպասարկման վճար 3 000 ՀՀ դրամ
Պատրաստման և տրամադրման ժամկետ Առավելագույնը` 5 աշխատանքային օր
Տոկոսադրույքը ըստ պայմանագրի ՀՀ դրամ
20% ԱՄՆ դոլար
14% Եվրո
 Սահմանաչափի սահմանումը  "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի հաշվետեր և ոչ հաշվետեր հաճախորդների համար առավելագույնը զուտ աշխատավարձի կամ միջին ամսական եկամուտների /ձեռնարկատիրական գործունեությունից, թոշակներից, վարձակալությունից և այլ փաստաթղթային հիմնավորված եկամուտների/ մինչև եռապատիկը՝ կախված հաճախորդի վարկունակությունից:
 Մարման և տոկոսների հաշվարկման կարգ Մարումը սկսվում է օգտագործման ժամկետի ավարտից մեկ ամիս հետո անուիտետային /հավասարաչափ մարման/ եղականով:
Տուգանքներ Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝
  • ժամկետանց վարկի 0.15% տոկոսի չափով,
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4% տոկոսի չափով
  • Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը կիրառվում է միանվագ տուգանք 1 000 ՀՀ դրամի չափով:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  • Դիմում-հայտ,
  • Անձնագիր,
  • Սոցիալական քարտ/ կամ հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում)
  • Գործատուի ձևաթղթի վրա` տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի ստաժը և զուտ աշխատավարձի չափը: Հաճախորդից կարող է պահանջվել նաև տվյալ հաճախորդի գործատուի կողմից հաճախորդի համար ՀՀ Սոց. ապ. հիմնադրամ ներկայացվող վերջինի հասանելի տարեկան անհատական հաշվետվության պատճենը: (սույն փաստաթղթերի ցանկը չի վերաբերվում դրամական միջոցներով ապահովված կամ կորպորատիվ վարկային քարտերին):
Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
  • Անհատ ձեռնարկատերերին վարկային քարտերի տրամադրման դեպքում՝
- *ԱՁ վկայական,
- *ՀՎՀՀ,
- *ԱՖՎ կողմից հաստատված բիզնես վերլուծության արդյունքները՝ համաձայն "Կոնվերս բանկ" ՓԲԸ Անհատական վարկերի տրամադրման կարգի
  • Այլ եկամուտները հիմնավորող փաստաթղթեր:
* աշխատավարձի տեղեկանքի տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը:

 * ՀՀ դրամով վարկային սահմանաչափը տրամադրվում է միայն Կոնվերս Բանկում գործող աշխատավարձային պրոյեկտների շրջանակներում:

Տեղեկատվական ամփոփագիր

Աշխատավարձային նախագծերի հաճախորդներին՝ չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտեր

Տրամադրման պայմաններ՝

Հաճախորդ "ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ" ՓԲԸ աշխատավարձային նախագծի հաճախորդներ
Տրամադրվող վարկի տեսակը Չվերականգվող սահմանաչափով վարկային քարտ
Վարկի սահմանաչափը

Աշխատավարձի /զուտ/մինչև եռապատիկի չափով, սակայն ոչ ավելի քան 3 մլն ՀՀ դրամը:

  • Հաճախորդը միաժամանակ կարող է ունենալ աշխատավարձային օվերդրաֆտ ոչ ավելի քան մեկ աշխատավարձի չափով,

  • Միաժամանակ վերը նշված նշված երկու քարտերի դեպքում Հաճախորդը հանրագումարային կարող է ունենալ աշխատավարձի /զուտ/մինչև քառապատիկի չափով, սակայն ոչ ավելի քան 4 մլն ՀՀ դրամը:

Վարկի ժամկետը Առավելագույնը 48 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույքը 22%
Վարկի մարման եղանակը Հավասարաչափ մարման եղանակով
Վարկի ապահովման տեսակը Ստացվող աշխատավարձ
Հայտի ուսումնսասիրության վճար 1000 ՀՀ դրամ
Սահմանափակումներ
  • Տվյալ վարկից օգտվելու համար Հաճախորդը աշխատավարձային վարկային քարտի վրա կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ աշխատավարձի /զուտ/ չափով օվերդրաֆտ
  • Հաճախորդը պետք է հանդիսանա առնվազն 6 /վեց/ ամսվա աշխատակից իր գործատու ընկերությունում,
  • Հաճախորդը սահմանաչափի տրամադրման պահին չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ:

Այլ պայմանները ըստ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում գործող Անհատական վարկերի տրամադրման և Վճարային քարտերի թողարկման, հաճախորդներին տրամադրման, վերաթողարկման և հսկման կարգերի գործող պայմանների:

Տեղեկատվական ամփոփագիր

Ընդհանրական թերթիկ

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում

Ուշադրություն՝
Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:


Ֆինանսներ բոլորի համար