Թեժ գիծ +37410 511 211

Ապառիկ

"Ապառիկ" վարկավորման ընդհանուր պայմաններ

Վարկառուն պետք է լինի 18 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ, ով դիմում է Բանկին՝ վերջինիս հետ համագործակցող վաճառակետերից ապառիկ եղանակով ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

Վարկի արժույթ 
ՀՀ դրամ
Վարկի գումար
Նվազագույն գումարը՝ 30,000 ՀՀ դրամ 
Առավելագույն գումարը՝ 2,000,000 ՀՀ դրամ
Ժամկետ
Նվազագույնը՝ 3 ամիս
Առավելագույնը՝  36 ամիս 
Տոկոսադրույք
0-24%

Այլ պայմաններ

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

100%

Վարկի տրամադրման և սպասարկման վճարներ

Վճարների մեծությունը սահմանվում է Բանկի կողմից

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Վարկի և տոկոսագումարների մարումը կատարվում է անուիտետային մարման եղանակով (հավասարաչափ ամսական մարումներ), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և, առկայության դեպքում, կուտակված տոկոսները:

Վարկունակության հանդեպ պահանջներ

Եթե դիմորդը վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ գրանցված վարձու աշխատող է, ապա

  • դիմելու պահին չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ՝ երաշխավորություններ), և
  • դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում դիմորդի բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20

Եթե դիմորդը դիմելու պահին չի հանդիսանում գրանցված վարձու աշխատող, ապա պետք է բավարարվեն հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ .

  • Դիմորդը դիմելու օրվան նախորդող երկու տարվա ընթացքում պետք է ունենա առնվազն երկու գործող և/կամ մարված վարկեր, որոնք տրամադրվել են վարկի համար դիմելու օրվանից նվազագույնը երկու ամիս առաջ (սույն պայմանի իմաստով վարկ չեն համարվում առանց գրավի ապահովման օվերդրաֆտները/ վարկային գծերը և ոսկու գրավով վարկերը/վարկային քարտերը)
  • Դիմորդը չպետք է ունենա "ստանդարտ" դասից ավելի խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում
  • Դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում դիմորդի բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը
  • դիմելու պահին դիմորդը չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություն (ներառյալ՝ երաշխավորություն):

Այլ սահմանափակումներ

  • Դիմորդը բանկում կարող է ունենալ առավելագույնը երկու գործող ապառիկ:
  • Տրամադրվող վարկի գումարի առավելագույնը մեծությունը չպետք է գերազանցի դիմորդի գրանցված զուտ եկամտի տասնապատիկը

Տույժեր և տուգանքներ 

Պայմանագրով սահմանված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին, վճարում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար.

  • ժամկետանց վարկի 0.15 տոկոսի չափով
  • ժամկետանց տոկոսագումարի 0.4 տոկոսի չափով

Վարկի և/կամ տոկոսների վճարումների ուշացման 5-րդ աշխատանքային օրը Բանկի կողմից կիրառվում է միանվագ տուգանք 1,000 ՀՀ դրամի չափով:
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն գանձվում:

Ապահովում

Դիմորդի վարկունակությունը և/կամ եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:
Ապառիկ ֆինանսավորման եղանակով տրամադրված միջոցներով ձեռք բերված ապրանքը ձևակերպվում է որպես գրավ (ծառայության ձեռքբերման դեպքում կարող է պահանջվել ապահովման այլ միջոց, այդ թվում՝ երրորդ անձանց երաշխավորություն):

Այլ պայմաններ

  • Վաճառակետերը պետք է ընդգրկված լինեն Բանկի կողմից հաստատված և հրապարակված համագործակցող վաճառակետերի ցանկում:
  • Վարկավորման պայմանները ապահովվածության և երաշխավորությունների պահանջի վերաբերյալ սահմանվում են Բանկի կողմից:
  • Դիմելու պահին դիմորդի տարիքի և վարկի ժամկետի հանրագումարը չպետք է գերազանցի 70 տարին:

Բանկի հետ համագործակցող վաճառակետերի ցանկ

"MobandMore" թվային տեխնիկայի և աքսեսուարների խանութ-սրահ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 10%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման վճար 1% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)  

 

"Mob&More" ընդհանրական թերթիկ

"iStore" թվային տեխնիկայի և աքսեսուարների խանութ-սրահ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)  

"iStore" ընդհանրական թերթիկ

"ՀԱՅՓՈՍՏ" 

"ՀԱՅՓՈՍՏ"-ը իր Կատալոգի միջոցով իրականացնում է ապրանքների վաճառք` կենցաղային ապրանքներ, թվային տեխնիկա, կահույք, հեծանիվներ, ժամացույցներ, շինանյութ, ջեռուցման համակարգեր, դռներ և պատուհաններ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)  

"ՀԱՅՓՈՍՏ" ՓԲԸ ընդհանրական թերթիկ

"3D Planet" բջջային հեռախոսների և աքսեսուարների խանութ-սրահ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)  

"3D Planet" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Սելենա" դռների և պատուհանների խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 18%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Սելենա" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Արտկլիմա" ջեռուցման համակարգերի խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 18%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.6% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Արտկլիմա" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Bianchi" հեծանիվների և աքսեսուարների խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Bianchi" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Giant" հեծանիվների խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 0%
Մարման առավելագույն ժամկետ 12 ամիս

"Giant" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Ջերմ անկյուն" տեխնիկայի խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 16%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Ջերմ անկյուն" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Վեստա" խանութ-սրահ ("Փրիթի Ուեյ" ՍՊԸ)

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Վեստա" խանութ-սրահի ընդհանրական թերթիկ

"Վի-Էլ-Վի" խանութ-սրահ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 19%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Վի-Էլ-Վի" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Էնջըլս Հոմ" կահույքի խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 18%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Էնջլս Հոմ" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"ԱՐԱՅ" խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 12%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"ԱՐԱՅ" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Նոր Տուն" խանութ-սրահ 

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 12%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Նոր տուն" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Մերի" խանութ-սրահ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 12%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Մերի" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Կոալա" խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ 1,000,001-ից 2,000,000 ՀՀ դրամ
Կանխավճար  0% 20%
Տոկոսադրույք /տարեկան/ 16%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս 
Հաշվի սպասարկման վճար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Կոալա" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Կոալա" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Փի-Սի Էլեկտրոնիկս" խանութ-սրահներ

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տոկոսադրույք /տարեկան/ 9%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Փի-Սի Էլեկտրոնիքս" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Էլդորադո" խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,500,000 ՀՀ դրամ
Տոկոսադրույք /տարեկան/ 14%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Էլդորադո" ընդհանրական թերթիկ

"Վենուս Էլ" խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տոկոսադրույք /տարեկան/ 16%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման վճար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Վենուս Էլ" ընդհանրական թերթիկ

"Մեգա Սպորտ", "Մեգա Թոյս" խանութ-սրահներ

Վարկի գումար 40,000 - 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 24%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0  

"Մեգա Սպորտ" ընդհանրական թերթիկ

"Մեգա Թոյս" ընդհանրական թերթիկ

Ապառիկ 0% տոկոսադրույքով "ՄայԲայք" խանութ-սրահում

Վարկի գումար 40,000 - 600 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 0%
Մարման առավելագույն ժամկետ 12 ամիս

"Մայ Բայք" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Էյֆել" խանութ-սրահ

Վարկի գումար

40,000 - 1,000,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք 24%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս

"Էյֆել" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Յուսկ" խանութ-սրահ

Վարկի գումար

30,000 - 2,000,000 ՀՀ դրամ

Տարեկան տոկոսադրույք 24%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս

"Յուսկ" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"1+1" հուշանվերների խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 24%
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.3% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"1+1" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Էս Կահույք" խանութ-սրահ

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ 1,000,001 - 2,000,000 ՀՀ դրամ
Կանխավճար 0% 20%
Տոկոսադրույք /տարեկան/ 16%
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.4% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ) 

"Էս Կահույք" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Էս Կահույք" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"ՆԱՐ-ՄԱՐ", "ՎԱՆՄԵՏԱՂԱՌ", "ԷԼԶՈՆ", "ԲԵԿՈ"("ՋԻ ԲԻ ՅՈՒ" ՍՊԸ), "ՎԵՍՏԱ" ("Հայր և որդի Բեկնազարյաններ" ՍՊԸ) խանութ սրահներ

Վարկի գումար 40,000 - 500,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 24 %
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.1% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Նար-Մար" ընդհանրական թերթիկ

"Վանմետաղառ" ընդհանրական թերթիկ

"Էլզոն" ընդհանրական թերթիկ

"Բեկո" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"Վեստա" խանութ-սրահ ընդհանրական թերթիկ

"ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ"

Վարկի գումար 30,000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9 %
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.9%

"Վեգա Ուորլդ" ընդհանրական թերթիկ

"Բեկո" ("Էդ Սպո" ՍՊԸ)

Վարկի գումար 30 000 - 2,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 9 %
Մարման առավելագույն ժամկետ 36 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0,9% տրամադրված վարկի գումարից (վճարը կատարվում է հաճախորդի կողմից, ամեն ամիս գրաֆիկով սահմանված վճարումներ կատարելու ժամանակ)

"Բեկո" ընդհանրական թերթիկ

"Մանուկ Պետրոսյան" ԱՁ

Վարկի գումար 40 000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 24 %
Մարման առավելագույն ժամկետ 24 ամիս
Հաշվի սպասարկման գումար 0.3%

"Մանուկ Պետրոսյան" ԱՁ ընդհանրական թերթիկ

"ՇԵՆԳԱՎԻԹ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ"

 Տարբերակ 1

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 0%
Մարման առավելագույն ժամկետ 12 ամիս
Վարկառուի պայմաններ Վարկառուն պետք է լինի անձը, ում անունով կներկայացվի բժշկական հաստատության կողմից տրվածտեղեկանք, կամ ազգակցական կապ ունեցող անձինք (կին, ամուսին, եղբայր, քույր, մայր հայր, որդի, դուստր) համապատասխան ազգակցական կապն ապացուցող փաստաթղթերով և բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով

"Շենգավիթ բժշկ. կենտրոն" տարբերակ 1 ընդհանրական թերթիկ

Տարբերակ 2

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 24%
Մարման առավելագույն ժամկետ 12 ամիս
Վարկառուի պայմաններ Վարկառուն պետք է լինի անձը, ում անունով կներկայացվի բժշկական հաստատության կողմից տրվածտեղեկանք, կամ ազգակցական կապ ունեցող անձինք (կին, ամուսին, եղբայր, քույր, մայր հայր, որդի, դուստր) համապատասխան ազգակցական կապն ապացուցող փաստաթղթերով և բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով

"Շենգավիթ բժշկ. կենտրոն" տարբերակ 2 ընդհանրական թերթիկ

"ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ" 

Վարկի գումար 40,000 - 1,000,000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք 20%
Մարման առավելագույն ժամկետ 12 ամիս
Վարկառուի պայմաններ Վարկառուն պետք է լինի անձը, ում անունով կներկայացվի բժշկական հաստատության կողմից տրվածտեղեկանք, կամ ազգակցական կապ ունեցող անձինք (կին, ամուսին, եղբայր, քույր, մայր հայր, որդի, դուստր) համապատասխան ազգակցական կապն ապացուցող փաստաթղթերով և բժշկական հաստատության կողմից տրված տեղեկանքով

"Ֆերթիլիթի սենթր բժշկ. կենտրոն" ընդհանրական թերթիկ

Հատուկ ապառիկ վարկավորման ծրագիր զինվորական կոչում ունեցող աշխատակիցների համար

Հատուկ մշակված վարկային ծրագիր ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոչում ունեցող, ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինվորական կոչում ունեցող և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կոչում ունեցող անձնակազմի կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը աջակցելու նպատակով:

 

 

 

Վարկառու

  1. ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի (ներառյալ բոլոր զորամասերը), ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմը (լեյտենանտի զինվորական կոչումից մինչև գնդապետի զինվորական կոչում ունեցողները ներառյալ)
  2. ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և գլխավոր ոստիկանության կոչում ունեցող անձնակազմը (ոստիկանության լեյտենանտի կոչումից մինչև ոստիկանության գնդապետի կոչում ունեցողները ներառյալ)
  3. ՀՀ պաշտպանության նախարարության շարքային, ենթասպայական կազմը (բացառությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների), ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ անվտանգության ծառայության ենթասպայական կազմը ՀՀ կառավարությանը առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչում ունեցող ծառայողները
Վարկի արժույթ  ՀՀ դրամ
Վարկի նպատակը  Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում
Վարկի ժամկետը 7 տարի (վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով միայն հաճախորդի համաձայնությամբ)

 

Վարկի գումարի մեծությունը

  1. ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կրտսեր և ավագ սպայական կազմի և ՀՀ կառավարությանը առընթեր ՀՀ ոստիկանության միջին, ավագ և կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով առավելագույնը՝ 1.000.000 ՀՀ դրամ
  2. ՀՀ պաշտպանության նախարարության շարքային և ենթասպայական կազմի բացառությամբ պարտադիր ժամկետային ծառայողների) ՀՀ կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության ենթասպայական կազմի ու ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների համար՝ յուրաքանչյուր վարկառուի հաշվով 500.000 ՀՀ դրամ1

 

 

 

 

Տոկոսադրույքը

Հաստատագրված տոկոսադրույք, ոչ ավել քան Ընկերության կողմից տրամադրված վարկի տոկոսադրույք գումարած 4 տոկոսային կետ:

Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ: Եթե գործընկեր ֆինանսական հաստատության (այսուհետ՝ ԳՖՀ) վարկի նոր տոկոսադրույքը սահմանավում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին ու նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող՝ բարձրացվել առավելագույն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով

Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանավում է հին տոկոսադրույքից ցածր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը պետք է նվազեցվի առնվազն ԳՖՀ վարկի հին ու նոր տոկոսադրույքների տարբերության չափով: Եթե ԳՖՀ վարկի նոր տոկոսադրույքը սահմանվում է հին տոկոսադրույքից բարձր, ապա սպառողական վարկի նոր տոկոսադրույքը կարող՝ բարձրացվել առավելագույն ԳՖՀ վարկի հին և նոր տոկոսադրույքների տարբերության չափով

1Ծրագրի շրջանակներում վարկառուները նոր վարկեր կարող են ստանալ սույն ծրագրի շրջանակներում նախկինում ստացված գործող վարկերից առնվազն մեկը մարելուց հետո, որի պայմանագրային գումարը պետք է լինի մեծ կամ հավասար ստացման ենթակա վարկի պայմանագրային գումարից:

Այլ պայմաններ

Վարկի մարման եղանակը

Ամենամսյա անուիտետային վճարումներ

Տոկոսների հաշվարկման կարգը

Տոկոսները հաշվարկվում են վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ

Վարկի ապահովությունը

Համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատասխան կանոնակարգերի

Վարկունակության գնահատում

Վարկունակության գնահատումը իրականացվում է համաձայն ԳՖՀ-ների ներքին համապատսախան կանոնակարգերի

Զբաղվածության տեղեկանքի առկայություն

Տեղեկանք ծառայության վայրից, որտեղ պարտադիր պետք է նշվեն զինվորական կոչումը և աշխատավարձի չափը

Այլ պահանջներ

  • Վարկառուն չպետք է ունենա չաշխատող պարտավորություններ վարկի տրամադրման պահին,
  • Վարկառու չեն կարող դառնալ այն անձինք, որոնց՝ սույն ծրագրի շրջանակներում նախկինում տրամադրված վարկը Ընկերության կողմից ճանաչվել է ոչ որակավորված
  • Որակավորված սպառողական վարկ չի համարվում այն վարկը, որը չի բավարարում Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենսդրության պահանջներին

Ընդհանրական թերթիկ

Վարկը տրամադրվում է Գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում 

Փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը և օրինակը /համաձայն "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի/

Բանկի հետ համագործակցող վաճառակետերի ցանկ

Ուշադրություն՝
Բոլոր այն վարկերի համար, որոնք համապատասխանում են "Սպառողական կրեդիտավորման մասին" ՀՀ օրենքի պահանջներին, վարկային հայտի վերաբերյալ դրական որոշում կայացնելուց հետո և նախքան վարկային պայմանագրի կնքումը, Բանկը Ձեզ տրամադրում է Անհատական թերթիկ՝ վարկի պայմանների և Ձեր կողմից տրամադրած փաստաթղթերի հիման վրա:


Ֆինանսներ բոլորի համար