Թեժ գիծ +37410 511 211

Ավանդներ

Ժամկետային ավանդներ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն առաջարկում է ժամկետային ավանդների տեսականի ավանդատուի համար ընտրության հարմար տարբերակներով:

Ներդրեք  "Պրոգրես""Կարաս" և "Աշնանային" ավանդները  նաև առցանց ՀԾ Ինտերնետ-Բանկ  համակարգի միջոցով: Հետևեք ՈւՂԵՑՈՒՅՑԻ քայլերին ավանդներ ներդնելու համար:

"Պրոգրես", "Կարաս" և ակցիաների շրջանակներում այլ տեսակների ավանդները հնարավոր է ներդնել նաև առցանց՝ առանց երրորդ անձի օգտին ավանդի ներդրման հնարավորության:

Կոնվերս Բանկի ավանդները՝

 Ավանդ  Տոկոսադրույք Ժամկետներ
Ակցիա "Աշնանային"  9%
Ինտերնետ Բանկ համակարգով ներդնելու դեպքում՝ 9.5%
12 ամիս

 

Պրոգրես

5.0% - 10.0% ՀՀ դրամ

1% - 4.75% ԱՄՆ դոլլար

0.25% - 2.25% Եվրո

 

45 օրից մինչև 18 ամիս

Կարաս

9.25% - 11.5% ՀՀ դրամ

4.25% - 6.5% ԱՄՆ դոլլար

 

1-5 տարի

Մանուկ

11% ՀՀ դրամ

6.25% ԱՄՆ դոլար 

 

5-16 տարի

Բարեկեցիկ ապագա

13% ՀՀ դրամ

7% ԱՄՆ դոլլար

 առնվազն 10 տարի

Օրական   30-545 օրերի միջակայքում
Գտնված երազ 10.5% ՀՀ դրամ 1 տարի
Կուտակային կենսաթոշակային ավանդ  14% ՀՀ դրամ առնվազն 5 տարի

 

Նվազեցման իրավունքով ավանդ

10.25% - 11%  ՀՀ դրամ

4.75% - 6.25% ԱՄՆ դոլլար

2.5%- 3.25% Եվրո

 

2-5 տարի  

Եթե ունեք "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում 6 ամիս և ավելի ժամկետով ներդրած ժամկետային ավանդ, կարող եք ձեռք բերել դեբետային և հաշվարկային քարտեր արտոնյալ պայմաններով՝ օգտվելով Հատուկ առաջարկից:

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

  • Ավանդի ներդրման օր է համարվում ավանդատուի հաշվին միջոցների մուտքագրման օրը:
  • Ավանդի ներդրումը հավաստվում է պայմանագրով, որով ավանդատուն իրավունք է ստանում բանկից պահանջել վերադարձնել ավանդի գումարը` համապատասխան սահմանված տոկոսներով:
  • Եթե ավանդը ներդրվում է արտարժույթով, ապա ավանդատուն պայմանագրով հավաստում է, որ պայմանագիրը կնքելու պահին գիտակցել և ընդունել է արտարժույթի փոփոխման հետևանքով հնարավոր ռիսկերը:
  • Ավանդատուի կողմից ավանդային հաշվով ընթացիկ բանկային գործառնություններ չեն կարող իրականացվել, բացառությամբ ավանդի գումարի ավելացման գործառնությունների, եթե ավանդը ներգրավված է ավանդի գումարը ավանդատուի կողմից ավելացվելու իրավունքով:
  • Հաշիվների քաղվածքների, տեղեկատվական ամփոփագրին, ավանդներին վերաբերող այլ տեղեկությունները հնարավոր է ստանալ առձեռն, փոստով կամ էլ. փոստով, Ինտերնետ-բանկ համակարգով` լրացնելով համապատասխան "Տեղեկատվության տրամադրման հայտը":
  • Ավանդների տոկոսագումարները ենթակա են հարկման 10%-ի չափով:
  • Եթե ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ` հետևյալ պայմաններով.
  • Եթե ավանդի պայմանագիրը ընդհատվում է ժամկետից շուտ, ապա ներկայացված դիմումի հիման վրա կատարվում է տոկոսի վերահաշվարկ հետևյալ պայմաններով՝

ա/ "Պրոգրես" և "Օրական" ավանդատեսակի համար կատարվում է տոկոսների վերահաշվարկ` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով,

բ/ ԿԲՀՏ տոկոսադրույքով ավանդների համար`

- Ավանդը ներդնելուց հետո մինչև 1 տարին լրանալը պահանջելու դեպքում որոշվում է ավանդի գործողության ընթացքի միջին մնացորդը, դրանից հանվում է բանկի կողմից հաշվեգրված գումարը և այդ գումարի նկատմամբ կատարվում է վերահաշվարկ` այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

"Բարեկեցիկ ապագա" ավանդի դեպքում Բաշխման հատվածում կատարված դադարեցման դեպքում վերահաշվարկ չի կատարվում:

- 1 տարուց հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ նախորդ մեկ տարվա ընթացքում կուտակված և վճարված տոկոսների մասով` բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով: Մինչ այդ /նախորդ մեկ տարին սկսելուն նախորդող տարվա վերջին օրը/ հաշվարկված և հաշվեգրված տոկոսների մասով վերահաշվարկ չի կատարվում: Մանուկ ավանդի դեպքում չի կատարվում նաև բոնուսի վճարը:

գ/ Գտնված երազ ավանդատեսակի դեպքում ցանկացած պահի դադարեցման դեպքում կատարվում է վերահաշվարկ տարեկան 6% հաշվարկով:

  • Ավանդատուի կողմից ներդրած ավանդների ժամկետի ավարտի օրվանից (եթե ավանդատուի կողմից այլ հանձնարարական տրված չէ) ավանդային գումարները և տոկոսադրույքները ստանում են ցպահանջ ավանդի կարգավիճակ` մուտքագրվելով ավանդատուի հաճախորդի անունով բացված ցպահանջ ավանդի հաշվին:
  • Ժամկետային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար սահմանված տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից հետո հետ ստանալու պայմանով, բանկն իրավասու չէ միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
  • Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանց կողմից դրամական միջոցները` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների ճշտման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
  • Ավանդատուն իրավունք ունի ավանդը բանկ ներդնել որոշակի երրորդ անձի անունով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 Ծանուցում ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին
  Ծանուցում ֆինանսական հաշտարարի վերաբերյալ 

Ֆինանսներ բոլորի համար