Թեժ գիծ +37410 511 211

Անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկ "Էկոլոջի Քոնստրաքշն" ՍՊԸ

 

Անշարժ գույքի ձեռքբերման և վերանորոգման վարկ (Դավիթ Բեկի 1/25)

Վարկը տրամադրվում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) կողմից ՀՀ քաղաքացի և/կամ ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ ք. Երևան, Էրեբունի վ/շ, Դավիթ Բեկ փ. 1/25 հասցեում կառուցվող շենքում անշարժ գույք (գնման իրավունք) ձեռք բերելու և վերանորոգելու նպատակով (կառուցապատող՝ "Էկոլոջի Քոնստրաքշն" ՍՊԸ):

Վարկավորման պայմաններ

Գումար

Ձեռքբերում

2,000,000 – 50,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Վերանորոգում

2,000,000 – 20,000,000 ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ

Ժամկետ

Ձեռքբերում

36 - 240 ամիս

Վերանորոգում

24 - 180 ամիս

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան տոկոսադրույքներն1 ըստ արժույթների

Տեսակ

Նվազագույն

Առավելագույն

Նվազագույն

Առավելագույն

Նվազագույն

Առավելագույն

Անվանական2

(ԼՏ3 + 0.45)%, ներկա պահին՝ 11.75%

(ԼՏ + 4.68)%, ներկա պահին՝ 15.98%

(ԼՏ + 4.65)%, ներկա պահին՝ 9.25%

(ԼՏ + 12.86)%, ներկա պահին՝ 17.46%

(ԼՏ + 4.45)%, ներկա պահին՝ 6.75%

(ԼՏ + 11.35)%, ներկա պահին՝ 13.65%

Փաստացի4

12.50 – 20.62%

17.31 – 24.00%

9.74 – 17.54%

19.04 – 24.00%

7.04 – 14.53%

14.64 – 23.01%

Վարկ գրավ հարաբերակցություն

Ձեռքբերում5

-   Մինչև կողմնորոշիչ գնի6 90%-ը,

-   Մինչև կողմնորոշիչ գնի 70%-ը,

-   Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում՝ ձեռքբերման փաստացի արժեքի 100%-ը, սակայն ոչ ավելի, քան ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի) Կողմնորոշիչ գնի և լրացուցիչ գույքի շուկայական արժեքի հանրագումարի 70%-ը:

-   Ավանդի/պարտատոմսի պայմանագր/եր/ով սահմանված դրամական միջոցների գրավով ապահովված լինելու դեպքում գրավի արժեքը սահմանվում է գույքի Կողմնորոշիչ գնի և վարկ/գրավ առավելագույն մեծության տարբերության չափով:

Վերանորոգում

-   Շենքից անշարժ գույքի ձեռքբերման ՀՀ դրամային վարկ ունենալու դեպքում՝ մինչև գրավադրված գույքի գնահատված շուկայական արժեքի 90%-ը` նվազեցված միևնույն գրավով ապահովված գործող վարկի/վարկերի մնացորդի/ների հանրագումարը:

-   Շենքից անշարժ գույքի ձեռքբերման վարկ ունենալու դեպքում՝ մինչև գրավադրված գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը` նվազեցված միևնույն գրավով ապահովված գործող վարկի/վարկերի մնացորդի/ների հանրագումարը:

-   Շենքից անշարժ գույքի ձեռքբերման վարկ ունենալու և լրացուցիչ անշարժ գույք գրավադրելու դեպքում՝ մինչև ամբողջ գույքի (վերանորոգվող և լրացուցիչ գրավադրվող) շուկայական ընդհանուր արժեքի հանրագումարի 70%-ը` նվազեցված միևնույն գրավով ապահովված գործող վարկի/վարկերի մնացորդի/ների հանրագումարը:

-   Մյուս դեպքերում` մինչև գրավադրվող գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը:

Հնարավոր է նաև ֆինանսավորում «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ պայմաններով

Ծանոթագրություններ

1 Կախված հաճախորդի վարկունակությունից, վարկային պատմությունից և վարկ/գրավ հարաբերակցությունից:

2 Վարկի հաստատման պահին գործող ԼՏ ցուցանիշների հիման վրա հաշվարկվում է աղյուսակում սահմանված տարեկան անվանական տոկոսադրույքը և ֆիքսվում առաջին 36 ամսվա համար, որից հետո տոկոսադրույքը դառնում է լողացող:

3 ԼՏ - Լողացող Տոկոսադրույք: Սահմանվում է Բանկի կողմից տարեկան երկու անգամ՝ հիմք ընդունելով հիմնական ցուցանիշները, իսկ վերջիններիս անհասանելիության կամ կիրառման անհնարինության դեպքում՝ երկրորդային ցուցանիշները: Փոփոխման դեպքում` գործող պայմանագրերի համար կիրառվում է ոչ շուտ, քան վարկառուին տեղեկացնելուց մեկ ամիս հետո:

ü Հիմնական ցուցանիշներ.

-    ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ պետական զեղչատոկոսային պարտատոմսերի եկամտաբերության կորի 180-օրյա տոկոսադրույքը, որը հրապարակվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից` https://www.cba.am/am/SitePages/fmofinancialmarkets.aspx հղումով,

-    ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ դոլարով 6 ամիս ժամկետայնությամբ ժամկետային ապահովված օվերնայթ ֆոնդային տոկոսադրույքը (CME Term SOFR 6 Month), որը հրապարակվում է Term SOFR - CME Group (կամ Բլումբերգ համակարգով՝ TSFR6M, կամ Ռոյթերս համակարգով՝ SR6M) հղումով,

-    Եվրոյի դեպքում՝ 6-ամսյա ժամկետայնությամբ Եվրոպական Առաջարկի Տոկոսադրույքը՝ EURIBOR 6 month, որը հրապարակվում է 6 months Euribor rate (euribor-rates.eu) (կամ Բլումբերգ համակարգով՝ EUR006M, կամ Ռոյթերս համակարգով՝ EURIBOR6MD) հղումով:

ü Երկրորդային ցուցանիշներ.

-    ՀՀ դրամի դեպքում՝ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված 91 - 180 օր ժամկետայնության ՀՀ դրամով ավանդների միջին կշռված տոկոսադրույքը վերջին հասանելի ամսվա դրությամբ,

-    ԱՄՆ դոլարի դեպքում՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6-ամսյա ժամկետայնության եկամտաբերությունը,

-    Եվրոյի դեպքում՝ Գերմանիայի Եվրոյով պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի 6 ամիս ժամկետայնությամբ տոկոսադրույքը:

Հիմնականից երկրորդային ցուցանիշին անցման դեպքում ֆինանսավորման տոկոսադրույքի հաշվարկում հավելադիրը ճշգրտվում է հիմնական և երկրորդային ցուցանիշների տոկոսադրույքների վերջին 3 տարիների տարբերությունների միջինացված ցուցանիշի չափով:

Հիմնական և երկրորդային ցուցանիշների անհասանելիության կամ կիրառման անհնարինության դեպքում հաջորդ ժամանակաշրջանի համար որպես ֆինանսավորման տոկոսադրույք հիմք է ընդունվում լողացող տոկոսադրույքի հրապարակված վերջին ցուցանիշը և ֆիքսվում վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածի համար, եթե Բանկի և հաճախորդի միջև այլ պայմանավորվածություն առկա չէ:

Սահմանված ԼՏ տոկոսադրույքները հրապարակվում են Բանկի պաշտոնական ինտերնետային կայքում (https://conversebank.am/hy/kbht/) և հասանելի են Բանկի տարածքում:

Այս վարկի լողացող տոկոսադրույքը Բանկի կողմից կարող է փոփոխվել ոչ ավելի հաճախ, քան տարին երկու անգամ: Լողացող տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը` տրամադրված անվանական տոկոսադրույքից շեղման առավելագույն չափը, սահմանվում է +/- 2.5 տոկոսային կետ: ԼՏ-ները կլորացվում են հօգուտ վարկառուների` մինչև մեկ տասնորդական ճշտությամբ:

Ամփոփագրի թարմացման ամսաթվի դրությամբ գործող LՏ մեծություններ. ՀՀ դրամ՝ 11.3%, ԱՄՆ դոլար՝ 4.6%, Եվրո՝ 2.3%:

4 Տարեկան փաստացի տոկոսադրույքը, բացի Բանկի կողմից սահմանված վճարներից, ներառում է վարկը ստանալու համար անհրաժեշտ այլ վճարները՝ գրավի գնահատման, միասնական տեղեկանքի, նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման:

Ձեռքբերման դեպքում սեփականության իրավունքի գրանցման և միասնական տեղեկանքի վճարները չեն ներառվում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում, քանի որ հաճախորդի կողմից ենթակա են վճարման` անկախ գույքի ձեռքբերման վճարումը կրեդիտով կամ առանց կրեդիտի (cash price) կատարելու հանգամանքից:

5 Հիմք է ընդունվում անշարժ գույքի Կողմնորոշիչ գնի և փաստացի ձեռք բերման արժեքներից նվազագույնը:

6 Կողմնորոշիչ գինը սահմանվում է Բանկի կողմից անշարժ գույքի մեկ քառակուսի մետր տարածքի համար, որը կազմում է մինչև 60 քմ մակերեսով բնակարանների համար 800 ԱՄՆ դոլարին, 60.1 - 80 քմ-ի համար՝ 780 ԱՄՆ դոլարին, 80.1 քմ-ից ավելիի՝ 750 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով ֆինանսավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ կողմից հրապարակված ԱՄՆ դոլարի կամ Եվրոյի միջին շուկայական փոխարժեքով (ներկայացված են ԿԲ կայքում՝ www.cba.am):

Բանկի որոշմամբ գույքի արժեքը կողմնորոշիչ գնով հաշվարկելու փոխարեն կարող է հիմք ընդունվել գույքի գնահատված շուկայական արժեքը:

  Ընդհանուր դրույթներ և պայմաններ

 Հաճախորդի կողմից կատարվող վճարների ցանկ

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

5,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ վարկային հայտը մուտքագրելիս)

Վարկի տրամադրման վճար

գումարի 0.5%, նվազագույնը՝ 50,000 ՀՀ դրամ (գանձվում է միանվագ՝ մինչև վարկի տրամադրումը)


Գրավի առարկայի գնահատման ծախսեր (կիրառելի է լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման և վերանորոգման վարկերի դեպքում)

8,000 - 25,000 ՀՀ դրամ(կախված տեսակից)

Միասնական տեղեկանք

10,000 ՀՀ դրամ

Նոտարական վավերացում

20,000 ՀՀ դրամ

Սեփականության իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

45,000 ՀՀ դրամ

Գրավի իրավունքի գրանցում ՀՀ Կադաստրի կոմիտեում

27,000 ՀՀ դրամ

     

Վարկի տրամադրման դեպքում վարկառուի համար բացվող խնայողական հաշիվների սակագներ

ՀՀ դրամով վարկերի դեպքում

Մեկ դրամային խնայողական հաշվի

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Արտարժույթով վարկերի դեպքում

Մեկ դրամային և մեկ արտարժութային (վարկի արժույթին համապատասխան) խնայողական հաշիվների

բացում

0 ՀՀ դրամ

տարեկան սպասարկում

0 ՀՀ դրամ

Այլ պայմաններ՝ համաձայն Բանկի հաշիվների բացման և սպասարկման դրույթների:

 Եթե հաճախորդն արդեն իսկ ունի նշված արժույթներով խնայողական հաշիվներ, ապա նոր հաշիվներ կարող են չբացվել՝ փոխարենը գործողների պայմանները կխմբագրվեն նշվածին համապատասխան:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկառուն իրավունք ունի վաղաժամկետ մարել վարկի գումարը կամ դրա մի մասը, այդ թվում՝ վերաֆինանսավորման միջոցով:
Վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարման դեպքում Բանկը համամասնորեն կնվազեցնի/կվերադարձնի վարկավորման ընդհանուր ծախսը, այդ թվում` վարկային պայմանագրի համաձայն վճարման ենթակա ընդհանուր տոկոսագումարը և կրեդիտի տրամադրման վճարը: Նվազեցման/վերադարձման ենթակա չեն՝ հայտի ուսումնասիրության, պետական (նոտարական, գրավի իրավունքի գրանցման և այլ) և գրավի գնահատման վճարները։
Վարկառուի ընտրությամբ Բանկը վաղաժամկետ մարված գումարին համամասնորեն կնվազեցվի ամսական վճարումների չափը` վարկի մարման ժամկետը թողնելով անփոփոխ, կամ կնվազեցվի վարկի մարման ժամկետը` անփոփոխ թողնելով ամսական վճարումների չափը
:

Տույժեր և տուգանքներ

 

• Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ` - տույժ/տուգանք - տոկոսագումար - մայր գումար:
• Վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուն Բանկին վճարում է տուգանք.
- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.6% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության առաջին տարվա ընթացքում,
- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.4% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում,
- Վարկի վաղաժամկետ մարված գումարի 0.2% չափով, եթե վաղաժամկետ մարումը տեղի է ունենում վարկային պայմանագրի գործողության երրորդ տարվա ընթացքում:
Վարկային պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար Վարկը վաղաժամկետ մարելու տուգանք սահմանված չէ:

 

Մտածելու ժամանակ

 Վարկային պայմանագրի կնքումից առնվազն 7 օր առաջ Բանկը առձեռն կամ փոստով Ձեզ կտրամադրի վարկային պայմանագիր կնքելու առաջարկ և վարկային պայմանագրի նախագիծ: Վարկային պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է 7 աշխատանքային օր՝ վարկառուին հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Սահմանափակումներ

  1.  
1. PTI ≤ 60%:
PTI - Վարկի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծության հարաբերակցությունը վարկառուի/համավարկառուների ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
2. 25,000,000 ՀՀ դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ գումարով վարկի դեպքում՝ OTI ≤ (PTI + 10%):
OTI - Վարկի տրամադրման պահին տվյալ վարկի և վարկառուի/համավարկառուների անունով առկա մյուս բոլոր վարկերի գծով մայր գումարի, տոկոսագումարի, սպասարկման և ապահովագրության վճարների (առկայության դեպքում) ամսական մարումների՝ ժամանակացույցով սահմանվող առավելագույն մեծությունների հանրագումարի հարաբերակցությունը այդ նույն անձանց ամսական զուտ եկամուտների հանրագումարին:
3. Ձեռքբերվող գույքի կանխավճարը, վարկային հայտի հաստատումից հետո, մուտքագրվում է «Էկոլոջի Քոնստրաքշն» ՍՊԸ անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:
4. Բոլոր վարկառուների հետ կնքվում է Հիմնական վարկային պայմանագրի (ՀՎՊ) 240 ամիս ժամկետով:
5. ՀՎՊ վարկավորման չափը սահմանվում է մինչև՝ «Ձեռքբերվող գույքի կողմնորոշիչ գնին ավելացրած 20%», իսկ լրացուցիչ գույքի գրավադրման դեպքում՝ «Ձեռքբերվող գույքի կողմնորոշիչ գնին ավելացրած 20%»-ի և լրացուցիչ գույքի շուկայական արժեքի 80%-ի հանրագումարը:
6. Վերանորոգման վարկերի դեպքում վարկառուն պարտավորվում է վերանորոգման աշխատանքներն ավարտել պայմանագրով նախապես սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում, որից հետո վարկի նպատակայնությունը ենթակա է մոնիտորինգի:
7. Վերանորոգվում է վարկառուի սեփականությունը հանդիսացող բնակարանը:
8. Վարկի համար դիմելու պահին հայտատուի տարիքի և վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 65-ը:
9. Գրավատուի տարիքը (վարկառուից տարբեր լինելու դեպքում) վարկային հայտի դիտարկման պահին չպետք է գերազանցի 70-ը:
10. Ավանդի/պարտատոմսի պայմանագրերով սահմանված դրամական միջոցների գրավադրման ժամկետը սահմանվում է առնվազն 4 տարի:
11. Ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում այն երկարաձգված է համարվում նույն պայմաններով՝ մինչև այն պարտավորությունների ամբողջական մարումը, որոնց ի ապահովումն գրավադրված են նշված պայմանագրով սահմանված դրամական միջոցները:
12. Ավանդի/պարտատոմսի պայմանագրով սահմանված դրամական միջոցների գրավի ազատումը հնարավոր է իրականացնել անշարժ գույքի վերագնահատումից հետո՝ վարկ/անշարժ գույքի գրավ հարաբերակցությունը սահմանված առավելագույն ցուցանիշը չգերազանցելու դեպքում:
13. Բանկի կողմից կատարվում է գրավադրվող գույքի ապահովագրություն առնվազն վարկի մնացորդային գումարի չափով` Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից, ընդ որում` որպես շահառու հանդես է գլաիս Բանկը:
14. Վարկային պատմության հանդեպ ներկայացվող պահանջներ.
• Վարկային հայտի դիտարկման պահին վարկառուն/համավարկառուն չպետք է ունենան ժամկետանց և/կամ «ստանդարտ»-ից խիստ դասով դասակարգված վարկային պարտավորություններ (ներառյալ երաշխավորությունները), բացառությամբ եթե հիմնավոր փաստաթուղթ է ներկայացվում ժամկետանց գումարների մարման վերաբերյալ:
• Վարկի համար դիմելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում վարկառուի/համավարկառուի՝
- յուրաքանչյուր վարկի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 30 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 10,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):
- բոլոր վարկերի (և գործող, և մարված) գծով ուշացումները չպետք է գերազանցեն հանրագումարային 50 օրը՝ անկախ ժամկետանց պարտավորությունների չափից և/կամ ժամկետանց պարտավորությունների չափը հանրագումարային չի գերազանցում 20,000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը՝ անկախ ուշացումների օրերի քանակից (պայմանները չեն տարածվում երաշխավորությունների վրա):

Վարկի մարման եղանակներ

  1. Անուիտետային (հավասարաչափ ամսական մարում), որում մայր գումարը և կուտակված տոկոսները ներառված են փոփոխական մասերով:
  2. Զսպանակաձև (փոփոխական ամսական մարում), որում մայր գումարը ներառված է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Վերանորոգման վարկը կարող է տրամադրվել փուլային եղանակով (առավելագույնը՝ 5 տրանշով), ընդ որում՝ վարկի գումարը 10 մլն ՀՀ դրամ/համարժեք արտարժույթ գերազանցելու դեպքում փուլային եղանակով տրամադրման պայմանը պարտադիր է:

 

 Ապահովում

Ձեռքբերման դեպքում

• Ձեռքբերվող անշարժ գույքի (ավարտված լինելու դեպքում) գրավ,
• Գնման իրավունքի գրավ, որի դեպքում սեփականության իրավունքի վկայականի ստացումից հետո, Բանկի պահանջով՝ առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում, այն նույնպես կգրավադրվի հօգուտ Բանկի,
- եթե ավարտվածության աստիճանը մինչև 80% է,
- իսկ 80%-ից ավելի ավարտվածության դեպքում՝ ըստ Բանկի հայեցողության:
• Կառուցապատողի հատուկ հաշվին առկա Գնորդի կողմից մուտքագրված միջոցների կամ դրանց մի մասի գրավ, եթե առկա է համաձայնություն հօգուտ Բանկի գրավադրման վերաբերյալ,
• Լրացուցիչ անշարժ գույքի գրավ,
• Ավանդի/պարտատոմսի պայմանագր/եր/ով սահմանված դրամական միջոցների գրավ,
• Անհրաժեշտութան դեպքում` համավարկառու/երաշխավոր*:
 

Վերանորոգման դեպքում

 

• Վերանորոգվող անշարժ գույքի կամ դրա գնման իրավունքի (միայն շինության ավարտվածությունը 80% և ավելի լինելու դեպքում) կամ նաև հավելյալ անշարժ գույքի գրավ,
• Անհրաժեշտութան դեպքում` համավարկառու/երաշխավոր*:

* Վարկառուի ընտանիքի անդամը կարող է հանդես գալ որպես համավարկառու/երաշխավոր, վարկառուին առաջադրվող պայմաններն ու պահանջները վերաբերում են նաև համավարկառուներին:

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

Որպես երաշխավոր կարող են հանդես գալ իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Երաշխավորը՝

    • պետք է ունենա կայուն հիմնավորված եկամուտ կամ սեփականության/համասեփականության իրավունքով պատկանող անշարժ և/կամ պետական գրանցման ենթակա շարժական գույք,
    • վարկի տրամադրման պահին կարող է ունենալ առավելագույնը 3 գործող երաշխավորություն` տրամադրված այլ անձանց պարտավորությունների դիմաց, որոնց պարտավորությունները ժամկետանց չեն,
    • վարկի տրամադրման պահին չպետք է ունենա խնդրահարույց, իսկ վերջին 12 ամիսների ընթացքում 30 և ավելի օր ժամկետանց պարտավորություններ,
    • չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու:

    Երաշխավորության վերաբերյալ բացատրական տեղեկատվություն

    Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա երաշխավորն է վճարելու նրա փոխարեն, վատանալու է նաև երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:

    Կոնվերս Բանկը՝

    • երաշխավորին կտրամադրի վարկային և երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ,
    • հաղորդակցումը կիրականացնի երաշխավորի կողմից ընտրված եղանակով,
    • առնվազն 7 օր առաջ կծանուցի պայմանագրի պայմանների փոփոխության մասին,
    • 1 օր առաջ կհիշեցնի առկա պարտավորության վերաբերյալ,
    • վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո այդ մասին կտեղեկացնի երաշխավորին:

    Երաշխավորն իրավունք ունի՝

    • ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
    • վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

    Հերթական մարման հետաձգում

    Վարկառու հաճախորդի դիմումի հիման վրա կարող է կատարվել վարկի հերթական մարման հետաձգում: Մարման հետաձգման նպատակը ֆինանսական հոսքերի ժամանակավոր փոփոխման պայմաններում (արձակուրդ և այլն) ժամանակացույցով սահմանված հերթական մարումը չկատարելու ("բաց թողնելու") հնարավորության ընձեռումն է` տվյալ ամսվա մարման ենթակա ամբողջ գումարը (մայր գումար + տոկոսագումար) համամասնորեն վերաբաշխվում է հաջորդող ամիսների մարումների վրա (ամսական սպասարկման վճարի առկայության դեպքում այն տեղափոխվում և գումարվում է հերթական ամսվա սպասարկման գումարին):
    Հերթական մարման հետաձգման կիրառելիության հանդեպ առկա են հետևյալ սահմանափակումները.

    • Հերթական մարման հետաձգման հնարավորությունը կիրառելի է առնվազն 6 ամիս սպասարկված վարկերի համար:
    • Հերթական մարման հետաձգումը կիրառելի չէ արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաև վերանայված ժամանակացույցով վարկերի դեպքում:
    • Հերթական մարման հետաձգման դիմումի ներկայացման պահին դիտարկվող վարկի գծով չպետք է առկա լինեն գումարային 6 օրից ավելի ուշացումներ, տվյալ վարկի դասը պետք է լինի «ստանդարտ», տվյալ վարկառուն Բանկի հանդեպ չպետք է ունենա ժամկետանց պարտավորություններ, ինչպես նաև հետաձգման համար դիտարկվող մարմանը նախորդող վճարման մասով չպետք է թույլ տրված լինի կետանց:
    • 60 ամսից պակաս ժամկետով տրամադրված վարկերի դեպքում հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 1 անգամ՝ վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում:
    • 60 ամիս և ավելի ժամկետով տրամադրված վարկերի դեպքում վարկի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում (բացառությամբ՝ ժամանակացույցով սահմանված վերջին 2 տարիների ընթացքում) հերթական մարման հետաձգում կարող է իրականացվել առավելագույնը 5 անգամ, ընդ որում՝ այն կարող է իրականացվել ոչ ավելի հաճախ, քան հաշվետու տարվա ընթացքում 1 անգամ:

    Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

    Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

    Վարկի գումար

    20,000 ԱՄՆ դոլար

    Անվանական տոկոսադրույք

    14,94%

    Մարման ժամկետ

    10 տարի

    Մարման տեսակ

    Անուիտետային

     Տոկոսագումարները կկազմեն՝

    Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

    321.94

    Ընդհանուր տոկոսագումար

    18,632.25

    Մարումների հանրագումար

    38,632.25

    Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
    Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
    հասցեում:

    Գրավի գնահատում

    • Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում՝ հիմք է ընդունվում հսկիչ գինը:
    • Վերանորոգվող կամ լրացուցիչ գրավադրվող անշարժ գույքը ենթակա է գնահատման Բանկի հետ համագործակցող գույքի գնահատում իրականացնող ընկերություններից որևէ մեկի կողմից: Գնահատող ընկերության ընտրությունը կատարվում է հաճախորդի կողմից: Գույքի շուկայական/իրացվելի արժեքի գնահատման հաշվետվությունը վավեր է հաշվետվության տրման օրվանից 2 ամսվա ընթացքում: Անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գների փոփոխություն) կարող է պահանջվել լրացուցիչ գնահատում:
       

    Գնահատող ընկերությունների ցանկ

    Բանկի հետ հաղորդակցման եղանակ

    Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ" ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

    Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

    • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
    • Հավելյալ քաղվածքի տրամադրում հիփոթեքային վարկերի (այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ ներկայացնելու) վերաբերյալ՝ տարեկան 4 անգամ, հաճախորդի նշած ժամանակահատվածով՝ 0
    • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

    - մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
    - 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

    • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

    - Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
    - Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

    • Տեղեկանք Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
    • Տեղեկանքներ/գրություններ

     Կատարված գործարքների վերաբերյալ
    - Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ
     Բանկում գրավադրված գույքի՝ հաջորդող գրավի/օտարման համաձայնության վերաբերյալ գրություն` 6,000 ՀՀ դրամ՝ գրավադրված յուրաքանչյուր գույքի համար

    • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

    - Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
    - Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
    - Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ
     

    Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

    • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

     Ներհանրապետական և ԱՀ՝ 0
     Միջազգային

    - Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
    - Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

    • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

    - Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
    - Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 5,000 ՀՀ դրամ

    • Գրավադրված անշարժ գույքի հասցեում անձի հաշվառման նպատակով Բանկի համաձայնության տրամադրում (գանձվում է համաձայնության տրամադրման համար՝ անկախ գրանցվողների քանակից)` 3,000 ՀՀ դրամ
    • Բանկում գրավադրված անշարժ գույքի սեփականության փաստաթղթերի փոփոխության համար Բանկի համաձայնության տրամադրում3` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 60,000 ՀՀ դրամ
    • Գրավադրված անշարժ գույքը վարձակալության հանձնելու թույլտվության տրամադրում` 12,000 ՀՀ դրամ
    • Գրավատուի կամ վարկառուի դիմումի հիման վրա գրավադրված գույքի մասնակի ազատում (բացառությամբ դրամական միջոցների և առարկայազուրկ մետաղական հաշիվների գրավադրման)` 20,000 ՀՀ դրամ (ըստ յուրաքանչյուր գույքի)
    • Վարկի պայմանների վերանայում4` 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

     

    1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
    2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
    3 Սակագնի հաշվարկը կատարվում է՝ հիմք ընդունելով գրավի սկզբնական գնահատված արժեքը:
    Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը:Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

    Անհրաժեշտ փաստաթղթեր

    1

    Վարկային հայտ

    2

    Վարկառուի, համավարկառուների, վերջիններիս հետ ընդհանուր տնտեսություն վարող անձանց, երաշխավորների, գրավատուների անձը հաստատող փաստաթղթեր, Հանրային ծառայությունների համարանիշեր կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տրամադրված տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ (չի պահանջվում, եթե ներկայացվում է նույնականացման քարտ)

    3

    Բնակության վայրի մասին տեղեկանք` համատեղ բնակվող ընտանիքի անդամների վերաբերյալ նշումով

    4.1

     

    Տեղեկանք աշխատավայրից, որի տրամադրման ժամկետը Բանկ ներկայացնելու օրվա դրությամբ չպետք է գերազանցի 20 օրացուցային օրը (կարող է պահանջվել նաև գործատուի կողմից ներկայացվող տարեկան անհատական հաշվետվության պատճենը)
    Տեղեկանք կարող է չպահանջվել, եթե հայտատուի դիմելուն նախորդող առնվազն 6 ամիսների ընթացքում աշխատավարձը ստացել է Բանկի միջոցով

     

    4.2

    Ոչ ձեռնարկատիրական այլ գործունեության իրականացման դեպքում (օր.` ներդրումային գործունեություն, գույքի հանձնում վարձակալության, ներդրումներ ավանդներում և այլն) պետք է ներկայացվի տեղեկանք այդ գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ


    4.3

    Ձեռնարկատիրական գործունեության իրականացման դեպքում`

    • տեղեկանք գործունեությունից ստացված եկամուտների վերաբերյալ՝ իրավաբանական անձանց համար
    • ֆինանսական վերլուծություն՝ անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար

    Հայտատուի ԱՁ հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք ՊԵԿ-ից՝ պետության հանդեպ վերջինիս ունեցած պարտավորությունների վերաբերյալ, իսկ լիցենզավորում կամ որոշակի գործունեություն իրականացնելու թույլտվություն պահանջող գործունեությամբ զբաղվելու պարագայում՝ նաև համապատասխան լիցենզիա և/կամ թույլտվություն՝ եթե վերջինս հանդիսանում է վարկառուի եկամտի վրա էական ազդեցություն ունեցող գործոն

    5

    Վերանորոգվող գույքի լուսանկարներ՝ ինչպես նախատեսված աշխատանքները կատարելուց առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո

    6

    Նախատեսվող վերանորոգման աշխատանքների նախահաշիվ

    7

    Գնվող, վերանորոգվող, լրացուցիչ գրավադրվող գույքի սեփականության իրավունքի վկայականի բնօրինակ, ձեռքբերման հիմքեր և սեփականատերերի անձը հաստատող փաստաթղթեր

    8

    ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք՝ գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (ներկայացվում է վարկի հաստատումից հետո)

    9

    Վարկառուի/գրավատուների ամուսնության, ամուսնալուծության վկայականներ (առկայության դեպքում)

    10

    Գրավի նախնական գնահատման եզրակացություն/ակտ՝ ներկայացվում է մինչև վարկի հաստատումը

    11

    Ձեռք բերվող գույքի գնի վերաբերյալ հայտարարություն, եթե վճարվել է որոշակի կանխավճար, ապա դրա վճարումը հավաստող փաստաթղթեր

    12

    Վարկառուի, համավարկառուների, երաշխավորների, գրավատուների ԱՔՌԱ հարցում կատարելու համաձայնություններ և ԱՔՌԱ հաշվետվություններ (մինչ վարկի հաստատումը)

    13

    Բանկի պահանջով՝ այլ փաստաթղթեր

     

    Ուշադրություն

    Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

    Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

    Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

    Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

    Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

    Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է հաճախորդի պատշաճ իրազեկում:

     

    Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոններ

    Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե

    • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
    • Հայտատուն բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
    • Հայտատուն գնահատման արդյունքում ճանաչվում է վարկունակ,
    • Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկանքները արժանահավատ են և ներառում են բոլոր անհրաժեշտ տեղեկությունները՝ վարկի նպատակային օգտագործման համապատասխանությունը և Վարկառուի վարկունակությունը ստուգելու համար,
    • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

    Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը, կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

    Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետներ

    • Որոշման կայացումը տևում է առավելագույնը 10 բանկային օր:
    • Հաճախորդը տեղեկացվում է մեկօրյա ժամկետում:
    • Վարկային պայմանագրերը կնքվում են Հաճախորդի կողմից փաստաթղթերի ամբողջական փաթեթը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 - 5 բանկային օրվա ընթացքում:
    • Վարկի փաստացի տրամադրումը հաճախորդին կատարվում է համապատասխան պետական մարմիններից գրավի իրավունքի վկայականը ստանալուն պես:

     Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

    Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում:
    Ձեռքբերման դեպքում վարկի գումարը փոխանցվում է անմիջապես կառուցապատողի հաշվին։ Վերանորոգման դեպքում՝ տրամադրվում է վարկառուին հաշվին մուտքագրման եղանակով:

    Ձեր ֆինանսական տեղեկատուն

    "Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/hipotekayin-varker

    Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

    Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

    Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

    Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տաuը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

    Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող., 15
    "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
    Էլ. փոստ՝ [email protected]
    Հեռախոս` (+37460) 70-11-11
    Ֆաքս` (+37410) 58-24-21

    Կապ Բանկի հետ

    Մանրամասների և հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

    • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
    • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
    • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
    • Whats App ՝ +374 95 511211
    • Skype ՝ conversebank-callcenter

                                                                                                               Թարմացվել է 23.03.2023թ. 13:10          

Տեղեկատվական ամփոփագիր

Վարկի պայմանները մինչ 23.03.23

Վարկի պայմանները մինչ 19.04.2022

Վարկի պայմանները մինչ 24.08.2021