Թեժ գիծ +37410 511 211

Բնակարանային Էներգաարդյունավետ վարկեր

Բնակարանային էներգաարդյունավետ վարկեր

Վարկառու/համավարկառուները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, (գրանցման հասցեն Հայաստանի Հանրապետություն) որոնց եկամուտների հիմնական աղբյուրը գտնվում է ՀՀ-ում:

1. Բնակելի տան/բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման վարկեր

Վարկի նպատակը

Տան/բնակարանի էներգաարդյունավետ բարելավման համար: Վարկի գումարի առնվազն 40%-ը պետք է օգտագործվի տան/բնակարանի էներգաարդյունավետ բարելավման և հին կենցաղային տեխնիկայի փոխարինման (նորի ձեռք բերման) նպատակով (էներգաարդյունավետ հետ ուղղակի կապ չունեցող, բայց հարակից ծախսերը կարող են ընդգրկվել էներգաարդյունավետ արդյունավետության բարձրացման ծախսերի հաշվարկում մինչև ընդհանուր վարկի գումարի 15% չափով): Ընդ որում, նշված գումարը չի կարող օգտագործվել միայն կենցաղային տեխնիկայի ձեռք բերման համար:

էներգաարդյունավետ բարելավումը ներառում է հին պատուհանների, մուտքի դռան և ջեռուցման համակարգի փոխարինումը նորով, արտաքին պատերի, տանիքի, հատակի (եթե ներքևի տարածքը բնակելի չէ) ջերմամեկուսացումը, արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտաիկ պանելների՝ էլեկտրաէներգիա արտադրող սարքերի տեղադրումը:
Կենցաղային սարքավորումների ցանկը, որոնք կարող են փոխարինվել (ձեռք բերվել) վարկի միջոցներով ներառում է Էներգախնայողության բարձր չափանիշներին համապատասխանող սառնարան, լվացքի մեքենա (այդ թվում սպասք լվացող), կաթսա, օդորակիչ, լեդ լամպեր:

Արժույթ ՀՀ դրամ
ժամկետ Նվազագույնը 5 տարի առավելագույնը 20 տարի
Տոկոսադրույք

10%

Վարկի նվազագույն և առավելագույն գումար

Նվազագույն գումար՝ 3 մլն ՀՀ դրամ

Առավելագույն գումար՝ 25 մլն ՀՀ դրամ

Վարկի տրամադրման վճար` գանձվում է միանվագ մինչև վարկի տրամադրումը
Վարկի գումարի 0.5% բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը
Ամսական սպասարկման վճար չի կիրառվում
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 3,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ապահովվածություն

Վերանորոգվող տան/բնակարանի գրավ:

Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերություն (LTV)

Ոչ ավել, քան գրավադրված գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը:

Վարկի և տոկոսագումարների մարման ձև

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  • "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI)

Մինչև 45 %

Վարկունակության գնահատում

Համաձայն գործող ՈՆՍ-ի պահանջների:

Գրավադրվող գույքի գնահատում

Անկախ գնահատողի կողմից, համաձայն ԱՀԸ սահմանված պահանջների:

Աշխարհագրություն

Միայն Երևան քաղաքը

Տվյալներ վարկային պատմության մասին

  • Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
  • Եթե վարկառուն ընթացիկ վարկ/եր ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖԷՆ համատեղ հաստատված կարգի և վարկի/երի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ
  • վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով

Այլ դրույթներ

Երևան քաղաքում տրամադրվող վերանորոգման վարկը պետք է լինի միայն էներգախնայող:

Այլ պահանջներ

  • Պետք է ներկայացվեն այնպիսի ձեռքբերման հիփոթեքային վարկեր, որտեղ

-վաճառողն ու ձեռքբերողը միևնույն ընտանիքի անդամ չեն (համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի),
-բավարարում են Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին,
-պետք է պահպանվի վարկի նպատակային օգտագործումը վարկի ամբողջ գործողության ընթացքում,
-կառուցապատման և վերանորոգման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից 1 տարի հետո:
-պետք է ներկայացվեն կառուցապատվող/վերանորոգվող գույքի լուսանկարները ինչպես կառուցապատումից/վերանորոգումից առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո (ամբողջական պատկերացում կազմելու համար):

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

  • Մեկ երաշխավոր, (անհրաժեշտության դեպքում այլ անձանց երաշխավորություն):
  • Որպես երաշխավոր կարող է հանդես գալ ֆիզիկական անձը /անձինք/, ով /ովքեր/ պետք է ունենա/ն/ կայուն և հիմնավորված եկամուտ: Երաշխավորը`
  • Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու,
  • Չպետք է ունենա խնդրահարույց պարտավորություններ վարկը տրամադրելու պահին,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 30 օր և ավելի ուշացումներ
  • Երաշխավորի վերաբերյալ պարտադիր է վարկային զեկույցի առկայությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեղեկատվական ամփոփագիր

2. էներգաարդյունավետ բնակելի տան/բնակարանի ձեռքբերման վարկեր

Վարկի նպատակը

Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետ չափանիշներին բավարարող բնակարանի/բնակելի տան ձեռք բերման համար: Ձեռք բերվող գույքի էներգաարդյունավետության-ն գնահատումը իրկանացվում է ԱՀԸ "Բնակարանային ֆինանսավորում, 4 փուլ ծրագրի վարկերի վերաֆինանսավորման կարգի" Հավելված 3-ով սահմանված Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետ գնահատման հարցաթերթիկի միջոցով: Եթե գնահատման արդյունքում գույքը չի որակավորվի որպես էներգաարդյունավետության, կարող ենք վարկավորել ձեռք բերումը ավանդական հիփոթեքային վարկի միջոցով: Բնակարանի էներգաարդյունավետ գնահատում չի պահանջվում, եթե բազմաբնակարան շենքի, որտեղ գտնվում է տվյալ բնակարանը, էներգաարդյունավետ դասը C+ կամ բարձր է կամ առկա է Ընկերության համար ընդունելի (օրինակ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված) այլ մեթոդաբանությամբ կատարված էներգաարդյունավետ գնահատում:

Այլ պահանջներ՝ համաձայն ԱՀԸ "Բնակարանային ֆինանսավորում, 4 փուլ ծրագրի վարկերի վերաֆինանսավորման կարգի"

Արժույթ ՀՀ դրամ
ժամկետ Նվազագույնը 10 տարի առավելագույնը 20 տարի
Տոկոսադրույք

10%

Վարկի նվազագույն և առավելագույն գումար

Նվազագույն գումար՝ 500,000 ՀՀ դրամ

Առավելագույն գումար՝ 25 մլն ՀՀ դրամ

Վարկի տրամադրման վճար` գանձվում է միանվագ մինչև վարկի տրամադրումը
Վարկի գումարի 0.5% բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը
Ամսական սպասարկման վճար չի կիրառվում
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 3,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ապահովվածություն

Ձեռք բերվող բնակարանի/գույքի գրավ:

Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերություն (LTV)

Ոչ ավել, քան գրավադրված գույքի արժեքի 70%-ը: Ընդ որում, գույքի արժեքը վերցվում է գնահատված շուկայական արժեքի և ձեռք բերման գնի նվազագույնը:

Վարկի և տոկոսագումարների մարման ձև

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,

"Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI)

Մինչև 45 %

Վարկունակության գնահատում

Համաձայն գործող ՈՆՍ-ի պահանջների: 

Գրավադրվող գույքի գնահատում

Անկախ գնահատողի կողմից, համաձայն ԱՀԸ սահմանված պահանջների: 

Աշխարհագրություն

Միայն Երևան քաղաքը

Տվյալներ վարկային պատմության մասին 

  • Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
  • Եթե վարկառուն ընթացիկ վարկ/եր ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖԷՆ համատեղ հաստատված կարգի և վարկի/երի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ
  • վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով

Այլ դրույթներ

Երևան քաղաքում տրամադրվող վերանորոգման վարկը պետք է լինի միայն էներգախնայող: 

Այլ պահանջներ 

  • Պետք է ներկայացվեն այնպիսի ձեռքբերման հիփոթեքային վարկեր, որտեղ

-վաճառողն ու ձեռքբերողը միևնույն ընտանիքի անդամ չեն (համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի),
-բավարարում են Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին,
-պետք է պահպանվի վարկի նպատակային օգտագործումը վարկի ամբողջ գործողության ընթացքում,
-կառուցապատման և վերանորոգման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից 1 տարի հետո:
-պետք է ներկայացվեն կառուցապատվող/վերանորոգվող գույքի լուսանկարները ինչպես կառուցապատումից/վերանորոգումից առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո (ամբողջական պատկերացում կազմելու համար):

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

  • Մեկ երաշխավոր, (անհրաժեշտության դեպքում այլ անձանց երաշխավորություն):
  • Որպես երաշխավոր կարող է հանդես գալ ֆիզիկական անձը /անձինք/, ով /ովքեր/ պետք է ունենա/ն/ կայուն և հիմնավորված եկամուտ: Երաշխավորը`
  • Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու,
  • Չպետք է ունենա խնդրահարույց պարտավորություններ վարկը տրամադրելու պահին,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 30 օր և ավելի ուշացումներ
  • Երաշխավորի վերաբերյալ պարտադիր է վարկային զեկույցի առկայությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեղեկատվական ամփոփագիր

3. էներգաարդյունավետ բնակելի տան կառուցման վարկեր

Վարկի նպատակը

Ծրագրի ներքո սահմանված էներգաարդյունավետ չափանիշներին բավարարող բնակելի տան կառուցման համար: Կառուցվող գույքը համարվում է էներգաարդյունավետ եթե վերջինիս էներգաարդյունավետ դասը C+ կամ բարձր է, կամ ԱՀԸ "Բնակարանային ֆինանսավորում, 4 փուլ ծրագրի վարկերի վերաֆինանսավորման կարգի" Հավելված 4-ով սահմանված Կառուցվող բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետ գնահատման հարցաթերթիկի միջոցով գնահատված արդյունքը դրական է: Եթե գնահատման արդյունքում գույքը չի որակավորվի որպես էներգաարդյունավետության, կարող ենք վարկավորել կառուցումը ավանդական կառուցապատման հիփոթեքային վարկի միջոցով:

Այլ պահանջներ՝ համաձայն ԱՀԸ "Բնակարանային ֆինանսավորում, 4 փուլ ծրագրի վարկերի վերաֆինանսավորման կարգի" 

Արժույթ ՀՀ դրամ
ժամկետ Նվազագույնը 10 տարի առավելագույնը 20 տարի
Տոկոսադրույք

10%

Վարկի նվազագույն և առավելագույն գումար

Նվազագույն գումար՝ 500,000 ՀՀ դրամ

Առավելագույն գումար՝ 25 մլն ՀՀ դրամ

Վարկի տրամադրման վճար` գանձվում է միանվագ մինչև վարկի տրամադրումը
Վարկի գումարի 0.5% բայց ոչ պակաս քան 50.000 ՀՀ դրամը
Ամսական սպասարկման վճար չի կիրառվում
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 3,000 ՀՀ դրամ, գանձվում է միանվագ վարկային հայտը մուտքագրելիս

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ապահովվածություն

Առկա անշարժ գույքի և հողամասի գրավ: Տան կառուցումից հետո կառուցված տան գրավ:

Վարկի գումարի և գրավի արժեքի հարաբերություն (LTV)

Ոչ ավել, քան գրավադրված գույքի գնահատված շուկայական արժեքի 70%-ը:

Վարկի և տոկոսագումարների մարման ձև

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  • "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  • "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Ընդհանուր պարտքային վճարումների հարաբերությունը զուտ եկամուտներին (ԸՊԵ) (OTI)

Մինչև 45 %

Վարկունակության գնահատում

Համաձայն գործող ՈՆՍ-ի պահանջների: 

Գրավադրվող գույքի գնահատում

Անկախ գնահատողի կողմից, համաձայն ԱՀԸ սահմանված պահանջների: 

Աշխարհագրություն

Միայն Երևան քաղաքը

Տվյալներ վարկային պատմության մասին 

  • Հարցում ԱՔՌԱ վարկային բյուրոյից
  • Եթե վարկառուն ընթացիկ վարկ/եր ունի, ապա այն պետք է դասակարգված լինի իբրև ստանդարտ վարկ՝ համաձայն ՀՀ ԿԲ և ՀՀ ՖԷՆ համատեղ հաստատված կարգի և վարկի/երի գծով չպետք է առկա լինեն ընթացիկ ժամկետանց պարտավորություններ
  • վերջին տասներկու ամիսների ընթացքում բոլոր վարկերի/գործող և մարված/ գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը

Տուժանք

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց գումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Ապահովագրություն

Գրավադրվող անշարժ գույքի և վարկառուի ու համավարկառուների դժբախտ պատահարից մահացության դեպքի ապահովագրություն (եկամուտների համամասնությամբ) կատարվում է ամեն տարի վարկի մնացորդային գումարի չափով

Այլ դրույթներ

Երևան քաղաքում տրամադրվող վերանորոգման վարկը պետք է լինի միայն էներգախնայող:

Այլ պահանջներ

  • Պետք է ներկայացվեն այնպիսի ձեռքբերման հիփոթեքային վարկեր, որտեղ

-վաճառողն ու ձեռքբերողը միևնույն ընտանիքի անդամ չեն (համաձայն "Բանկերի և բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի),
-բավարարում են Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման օրենսդրության պահանջներին,
-պետք է պահպանվի վարկի նպատակային օգտագործումը վարկի ամբողջ գործողության ընթացքում,
-կառուցապատման և վերանորոգման աշխատանքները պետք է ամբողջությամբ ավարտված լինեն վարկի վերջին մասնաբաժնի տրամադրումից 1 տարի հետո:
-պետք է ներկայացվեն կառուցապատվող/վերանորոգվող գույքի լուսանկարները ինչպես կառուցապատումից/վերանորոգումից առաջ, այնպես էլ յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրումից հետո (ամբողջական պատկերացում կազմելու համար):

Երաշխավորին ներկայացվող պահանջներ

  • Մեկ երաշխավոր, (անհրաժեշտության դեպքում այլ անձանց երաշխավորություն):
  • Որպես երաշխավոր կարող է հանդես գալ ֆիզիկական անձը /անձինք/, ով /ովքեր/ պետք է ունենա/ն/ կայուն և հիմնավորված եկամուտ: Երաշխավորը`
  • Չի կարող միաժամանակ հանդես գալ որպես համավարկառու,
  • Չպետք է ունենա խնդրահարույց պարտավորություններ վարկը տրամադրելու պահին,
  • Վերջին մեկ տարվա ընթացքում վարկային պարտավորություն/ներ/ և բոլոր վարկերի գծով 30 օր և ավելի ուշացումներ
  • Երաշխավորի վերաբերյալ պարտադիր է վարկային զեկույցի առկայությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյից:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Տեղեկատվական ամփոփագիր

Բնակարանային միկրովարկերի և էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի վերաֆինանսավորման կարգ
Հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման կարգ

Ֆինանսներ բոլորի համար