Թեժ գիծ +37410 511 211

Ոսկու գրավով ապահովված վարկերի/վարկային սահմանաչափերի տրամադրման ակցիա

 

Ոսկու գրավով ապահովված վարկերի/վարկային սահմանաչափերի տրամադրման ակցիա

Ակցիան գործում է 2021թ. սեպտեմբերի 13-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) ակցիայի շրջանակներում այն ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնք Բանկ կտեղափոխեն ոսկու գրավով ապահովված իրենց գործող վարկերը ՀՀ ցանկացած այլ բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից, ոսկու գրավով ապահովված վարկերը/վարկային սահմանաչափերը կտրամադրի հետևյալ պայմաններով.

Խումբ Ա

Հաճախորդ

Բանկում գործող՝ առնվազն նախորդող 3 ամսվա ընթացքում սպասարկվող վարկ (անշարժ և շարժական գույքի գրավով ապահովված, վարկային գծեր/սահմանաչափեր, ապառիկ ֆինանսավորում) ունեցող հաճախորդներ:

Ժամկետ /ամիս/

Գումար1

Արժույթ2

Տարեկան տոկոսադրույքներ

Վարկ / գրավ

Տրամադրման միանվագ վճար

Մարման եղանակ

Նվազագույն

Առավելագույն

անվանական

փաստացի

36 - 48

100,000 ՀՀ դրամ / համարժեք ԱՄՆ դոլար

Սահմանված չէ

ՀՀ դրամ

13%

14.24%

100%

0.5%

"Անուիտետային"

2,500,000

14%

15.38%

101-110%

2,000,000

15%

16.53%

111-120%

1,500,000

16%

17.69%

121-130%

Սահմանված չէ

ԱՄՆ դոլար

9%

9.78%

100%

5,000

10%

10.88%

101-110%

4,000

11%

11.99%

111-120%

3,000

12%

13.11%

121-130%

3

Սահմանված չէ

ՀՀ դրամ

8%

10.56%

100%

Տոկոսագումար՝ ամսական, մայր գումար՝ ժամկետի վերջում

1,500,000

9%

11.67%

101-120%

6

Սահմանված չէ

9%

10.51%

100%

1,500,000

10%

11.62%

101-120%

3

Սահմանված չէ

ԱՄՆ դոլար

6%

8.38%

100%

3,000

7%

9.47%

101-120%

6

Սահմանված չէ

7%

8.33%

100%

3,000

8%

9.42%

101-120%

Խումբ 2

Հաճախորդ

Այլ ֆինանսական կազմակերպությունների (բանկ, վարկային կազմակերպություն, գրավատուն) հաճախորդներ:

Ժամկետ /ամիս/

Գումար1

Արժույթ2

Տարեկան տոկոսադրույքներ

Վարկ / գրավ

Տրամադրման միանվագ վճար

Մարման եղանակ

Նվազագույն

Առավելագույն

անվանական

փաստացի

36 - 48

100,000 ՀՀ դրամ / համարժեք ԱՄՆ դոլար

Սահմանված չէ

ՀՀ դրամ

15%

16.86%

100%

0.9%

"Անուիտետային"

1,500,000

16%

18.54%

101-120%

1.5%

Սահմանված չէ

ԱՄՆ դոլար

11%

12.30%

100%

0.9%

3,000

12%

13.90%

101-120%

1.5%

3

Սահմանված չէ

ՀՀ դրամ

10%

14.68%

100%

0.9%

Տոկոսագումար՝ ամսական, մայր գումար՝ ժամկետի վերջում

1,500,000

11%

18.77%

101-120%

1.5%

6

Սահմանված չէ

11%

13.67%

100%

0.9%

1,500,000

12%

16.26%

101-120%

1.5%

3

Սահմանված չէ

ԱՄՆ դոլար

8%

12.42%

100%

0.9%

3,000

9%

16.43%

101-120%

1.5%

6

Սահմանված չէ

9%

11.43%

100%

0.9%

3,000

10%

13.96%

101-120%

1.5%

Ծանոթագրություններ

1 Վարկի գումարը չի կարող գերազանցել այլ ֆինանսական հաստատությունում տրամադրված վարկի գումարի 150%-ը:
2 ԱՄՆ դոլարով վարկերը տրամադրվում են վարկային քարտերով, որը հետագայում այլ նպատակների համար չի կարող օգտագործվել: Քարտերի տրամադրման և օգտագործման կանոնները ներկայացված են կայքում: Քարտի վարկային սահմանաչափը կարող է օգտագործվել տրամադրման օրվանից սկսած 1 ամսվա ընթացքում: Մարումը սկսվում է սահմանաչափի օգտագործման վերջնաժամկետի ավարտից հետո՝ հաճախորդի կողմից վերջինիս հետ կնքված պայմանագրում նշված մարման նախընտրելի մոտակա օրվանից:

Այլ ընդհանուր պայմաններ

1. Վարկի տրամադրման պահին ԱՔՌԱ հարցման կատարումը պարտադիր է:

2. Տեղափոխվող վարկն այլ Բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից պետք է տրամադրված լինի մինչև 31.07.2021թ. և հաճախորդն ամբողջությամբ պետք է մարած լինի (իր կամ փաստաթղթային հիմնավորմամբ իր ընտանիքի անդամի՝ ծնող, երեխա, ամուսին, եղբայր, քույր) տվյալ պարտավորությունը:

Հիմք է ընդունվում ԱՔՌԱ հարցումը, իսկ ԱՔՌԱ համակարգի անդամ չհանդիսացող վարկային կազմակերպությունների և գրավատների դեպքում՝ վարկային պայմանագիրը և վարկի ամբողջական մարումը հիմնավորող կտրոնը/տեղեկանքը, ընդ որում, այլ կազմակերպությունում վարկի մարման և Բանկում նոր վարկի տրամադրման համար դիմելու ժամանակահատվածը չպետք է գերազանցի 5 աշխատանքային օրը:

3. Վարկային պատմության պահանջներ՝

  • վերջին մեկ տարվա ընթացքում չպետք է առկա լինեն դասակարգված վարկային պարտավորություններ,
  • վերջին մեկ տարվա ընթացքում առկա բոլոր վարկերի գծով ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 20-ը:

 Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գրավադրվող ոսկու (որպես ջարդոն)՝ ըստ հարգերի մեկ գրամի գնահատման գործող սակագներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Վաղաժամկետ մարում

Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու վարկային պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե վարկային պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում հաճախորդը պարտավոր է վարկի գումարն օգտագործելու համար Բանկին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են վարկային պայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Վարկային պայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում հաճախորդից պահանջվել չի կարող:
Հաճախորդն իրավունք ունի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարել (մարել)՝ անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք վարկային պայմանագրով նախատեսված է, թե ոչ:
Վարկային պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն կնվազեցվի վարկավորման ընդհանուր ծախսը:

Տույժեր և տուգանքներ

Պայմանագրով նախատեսված մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` 0.13% ուշացման յուրաքանչյուր օրվա համար:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`

  • Տույժ/տուգանք,
  • Տոկոսագումար
  • Մայր գումար:

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և տուգանքներ սահմանված չեն:

Վարկի ապահովում

Ոսկյա իրերի գրավ

Որպես գրավ չի ընդունվում սպիտակ ոսկի
Արժեքները, անկախ նրանց տեսակից, ընդունվում են որպես ոսկու ջարդոն, այլ ոչ թե որպես զարդ/գեղարվեստական նմուշ

Տոկոսագումարների հաշվարկման օրինակ

Հետևյալ պայմաններով վարկի դեպքում՝

Վարկի գումար

2,500,000 ՀՀ դրամ

Անվանական տոկոսադրույք

14%

Մարման ժամկետ

48 ամիս

Մարման տեսակ

անուիտետային

Մարումների հետ կապված գումարները կկազմեն՝

Ամսական մարում (մայր գումար + տոկոսագումար)

68,316

Ընդհանուր տոկոսագումար

779,177

Մարումների հանրագումար

3,279,177

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա, որը կիրառվում է նվազող մնացորդի նկատմամբ, իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը Ձեզ համար տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը կարող եք գտնել հետևյալ 
հասցեում:

Բանկի հետ հաղորդակցման եղանակ

Դուք իրավունք ունեք հաղորդակցվել "Կոնվերս Բանկ'' ՓԲԸ հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկից և ապահովում է գաղտնիություն:

Քաղվածքների, տեղեկանքների և այլ տեղեկությունների տրամադրում (ներառյալ ԱԱՀ)

  • Քաղվածքի տրամադրում ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ հաճախորդի նախընտրած եղանակով՝ 0,
  • ՀՀ օրենսդրությամբ և/կամ պայմանագրով սահմանված պարբերականությամբ էլեկտրոնային եղանակով տրամադրված քաղվածքների՝ հաճախորդի ցանկությամբ հավելյալ տրամադրում վերջինիս նախընտրելի եղանակով և նախընտրելի ժամանակահատվածի համար (յուրաքանչյուր ժամանակահատվածի համար մեկ անգամ)՝ 0
  • Քաղվածքի տրամադրում նախորդ կետերում սահմանված պարբերականությունից բացի1՝

- մինչև 3 տարի վաղեմության՝ 1,000 ՀՀ դրամ
- 3 տարի և ավելի վաղեմության (Բանկում պահպանված լինելու դեպքում)՝ 3,000 ՀՀ դրամ

  • Տարբեր հաստատություններ ներկայացնելու համար տեղեկանք1

- Մեկ ամսվա ընթացքում բացված հաշիվների դեպքում2՝ 5,000 ՀՀ դրամ
- Ավելի վաղ բացված հաշիվների դեպքում՝ 3,000 ՀՀ դրամ

  • Հաշվի/հաշիվների մնացորդի և/կամ շրջանառության մասին տեղեկանք՝ Բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված հայտի հիման վրա՝ 3,000 ՀՀ դրամ
  • Տեղեկանքներ/գրություններ կատարված գործարքների վերաբերյալ

- Մինչև մեկ ամսվա վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ ամսից ավելի վաղեմություն ունեցող գործարքների համար՝ 5,000 ՀՀ դրամ

  • Գործարքի կատարման հիմքեր, և այլ փաստաթղթերի պատճեններ (յուրաքանչյուր փաստաթղթի համար)

- Մինչև 1 ամիս վաղեմություն ունեցող՝ 1,800 ՀՀ դրամ
- Մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ
- Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 12,000 ՀՀ դրամ

Այլ ծառայությունների սակագներ (ներառյալ ԱԱՀ)

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի փոստային առաքում

 Ներհանրապետական և ԱՀ՝ 0
 Միջազգային
- Օրենքով և պայմանագրով սահմանված լինելու դեպքում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին
- Այլ դեպքերում` առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 1,500 ՀՀ դրամ

  • Փաստաթղթերի, քաղվածքների կամ այլ փաստաթղթերի՝ Պատվիրակված առաքման փոստային ծառայության միջոցով առաքում

Ներհանրապետական և ԱՀ՝ 3,000 ՀՀ դրամ
- Միջազգային` Առաքման ծառայությունը մատուցող կազմակերպության կողմից սահմանված սակագին + 3,000 ՀՀ դրամ

  • Վարկի պայմանների վերանայում3՝ 0.5%, նվազագույնը՝ 12,000 ՀՀ դրամ

Վարկի ամբողջական մարումից հետո գրավի առարկան 10 /տասը/ բանկային օրվա ընթացքում հետ չպահանջելու դեպքում, գրավադրված գույքը համարվում է ի պահ ընդունված Բանկի մոտ` առանց լրացուցիչ պահատվության պայմանագիր կնքելու և պահատվության համար Վարկառուն Բանկին վճարում է գործող սակագնով սահմանված վճար՝ 5,000 ՀՀ դրամ (ամսական):

1Նույն հաճախորդին տեղեկանքի և քաղվածքի միաժամանակյա տրամադրման և տեղեկանքի դիմաց գանձում նախատեսված լինելու դեպքում գանձումը կատարվում է միայն տեղեկանքի դիմաց:
2Մեկից ավելի գործող հաշիվ ունենալու պարագայում դիտարկվում է ավելի վաղ բացված հաշվի բացման ամսաթիվը՝ անկախ տեղեկանքում ներառվելու փաստից:
3 Սակագնի հաշվարկը կատարվում է` հիմք ընդունելով տրամադրված վարկի գումարը: Նախատեսված սակագները գանձվում են հաճախորդի կողմից վարկի պայմանների վերանայման դիմումը ներկայացնելու պահին:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 

1

Դիմում - հայտ

2

Անձը հաստատող փաստաթուղթ

3

Հանրային ծառայությունների համարանիշ կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

 

Ուշադրություն

Արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված կարող է փոխվել տարեկան փաստացի տոկոսադրույքը և վարկի մարումների մեծությունը:

Հաշվարկներում հիմք են ընդունվել 13.09.2021թ. Կենտրոնական բանկի կողմից հայտարարված՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները՝ USD - 491.88:

Վարկի ձևակերպման կամ սպասարկման ընթացքում վարկառուն իրավունք ունի Բանկի կողմից սահմանված պայմաններով լիազորել ցանկացած երրորդ անձի, վարկային պարտավորությունները կատարված լինելու դեպքում, Բանկից ստանալու գրավադրված ոսկյա իրերը: Երրորդ անձի ներկայությունը լիազորագիրը տրամադրելիս պարտադիր է:

Վարկի ամբողջական մարման դեպքում գրավադրված ոսկին գրավատուին է վերադարձվում նույն օրը, եթե հաճախորդը մոտեցել է վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետին, և հաջորդ աշխատանքային օրը՝ այլ դեպքերում:

Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ տվյալները կտրամադրվեն վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմություն ունենալը հետագայում կարող է խոչընդոտել վարկի ստացման հարցում: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ստանալ Ձեր վարկային պատմության զեկույցը:

Ձեր գույքը կարող է օրենքով սահմանված կարգով բռնագանձվել, եթե Դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները:

Գրավի իրացումից ստացված գումարը Ձեր վարկային պարտավորությունները մարելու համար բավարար չլինելու դեպքում, դրանք կարող են մարվել Ձեր և/կամ երաշխավորի այլ գույքի հաշվին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից` «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին:

Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ կառավարության հետ կնքած համաձայնագրի պայմաններին համապատասխան, Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար, Բանկը կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում:

Բանկն իրավասու է փոփոխել և լրացնել մատուցվող լրացուցիչ ծառայությունների սակագները՝ պայմանագրով սահմանված կարգով ծանուցելով այդ մասին հաճախորդներին` սեփական ինտերնետային էջում (www.conversebank.am) հաղորդագրություն հրապարակելով, Բանկի տարածքում հայտարարություններ փակցնելու միջոցով, փոստով ծանուցումն առաքելու միջոցով և հաճախորդի կողմից ընտրված Բանկի կողմից առաջարկվող այլ եղանակներով տրամադրելու միջոցով, որը համարվում է Հաճախորդի պատշաճ իրազեկում:

Մինչև 15 մլն ՀՀ դրամ գումարի չափով վարկ ստանալու համար դիմելիս Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Եթե հայցվող վարկային միջոցները տրամադրվելու են նաև կամ բացառապես Ձեր՝ այլ կազմակերպություններում (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլն) գտնվող վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման նպատակով, ապա սույնով զգուշացնում ենք, որ Դուք պարտավոր եք մարել վերաֆինանսավորումից հետո այդ կազմակերպություններում չմարված տոկոսագումարները, տուժանքը, սպասարկման և այլ վճարները ինքնուրույն, որոնց չկատարման դեպքում Բանկը  պատասխանատվություն չի կրում:

 

Վարկը տրամադրելու դրական որոշման և մերժման գործոնները

Բանկը հակված է տրամադրել վարկը, եթե՝

  • Հայտատուն համապատասխանում է տվյալ վարկի տրամադրման պայմաններին և սահմանափակող դրույթներին,
  • Հայտատուն Բանկի պահանջով իր վարկային պարտավորությունը ապահովում է գրավով,
  • Հայտատուի վարկային պատմությունը դրական է կամ բացակայում է:

 Հայտատուի՝ վերոնշյալ պայմաններից ցանկացածին, ինչպես նաև Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել վարկի տրամադրման մերժմանը:

Վարկի տրամադրման որոշման մասին տեղեկացնելու և վարկը տրամադրելու ժամկետները

Վարկի տրամադրման որոշման կայացումը, Հաճախորդի իրազեկումը և Վարկի տրամադրումն իրականացվում է դիմելու օրը:

Վարկի ձևակերպման վայր և տրամադրման եղանակ

Վարկը տրամադրվում է Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակում և մասնաճյուղերում:
Վարկի գումարը կարող է տրամադրվել հաճախորդի նախընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

"Ձեր ֆինանսական տեղեկատուն"

"Ձեր ֆինանսական տեղեկատուն" ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է՝ https://www.fininfo.am/compare-gold-loan

Վեճերի և տարաձայնությունների լուծման կարգ

Հաճախորդի և Բանկի միջև ծագած ցանկացած վեճ և տարաձայնություն նախ և առաջ լուծվում է երկուստեք` փոխադարձ բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ֆիզիկական անձանց դեպքում):

Ծանուցում Ֆինանսական համակարգի հաշտարարի վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքի համաձայն՝ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ կողմից Ձեզ մատուցվող ծառայությունների հետ կապված տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Բանկի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, իսկ գործարքի գումարի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հասցե` 0010 ք. Երևան, Մ. Խորենացու փող. 15, "Էլիտ Պլազա" բիզնես կենտրոն 7-րդ հարկ
Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս` (+37460) 70-11-11
Ֆաքս` (+37410) 58-24-21

Կապ Բանկի հետ

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք՝

  • այցելել Բանկի https://www.conversebank.am ինտերնետային կայք
  • այցելել Բանկի Գլխավոր գրասենյակի Հաճախորդների սպասարկման գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ
  • զանգահարել +374 10 511211 հեռախոսահամարով
    Viber ՝ +374 95 511211
    Skype ՝ conversebank-callcenter

 

Տեղեկատվական ամփոփագիր