Թեժ գիծ +37410 511 211

Վարկ "Գյումրի ագրո"

Վարկ "Գյումրի ագրո"

"Գյումրի ագրո" վարկատեսակը նախատեսվում է ՀՀ Շիրակի մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար:

"Գյումրի ագրո" վարկատեսակի վարկառուներ կարող են հանդիսանալ՝

  •  Տարածաշրջանում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, ովքեր ցանկանում են՝
    • ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը,
    • հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ:
  •  ՀՀ այլ տարածաշրջաններում գործող բիզնեսներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք կցանկանան իրենց ագրոբիզնեսը տեղափոխել Շիրակի մարզ՝ ստեղծելով իրենց մասնաճյուղերը:
  •  Շիրակի մարզից արտերկրում գործող գործարարներ, ովքեր մտադիր են վերադառնալ և իրենց գյուղատնտեսական գործունեությունը սկսել/վերսկսել Շիրակի մարզում:
 Տարեկան տոկոսադրույքներն ու ժամկետներն՝ ըստ արժույթների
Արժույթ/Ժամկետ   Մինչև 24 ամիս  Մինչև 84 ամիս
  ՀՀ դրամ  10.5%-ից սկսած 11%-ից սկսած
 ԱՄՆ դոլար  8%-ից սկսած  8%-ից սկսած
 Վարկի համար մեկ վարկառուին տրամադրվող գումար
  •  նվազագույն գումար՝ 3,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար
  •  առավելագույն գումար՝ 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ:
 Հայտի ուսումնասիրման վճար  0 ՀՀ դրամ
 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
 մինչև 24 ամիս ներառյալ մարման ժամկետով վարկերի համար՝ տրամադրվող վարկի գումարի 0.5%, իսկ 24 ամսից ավել ժամկետայնությամբ Վարկի համար՝ 1%
 Վարկավորման գործընթացի և ծրագրերի իրականացման կայացման փուլում բիզնես խորհրդատվության տրամադրում  անվճար

Վարկավորումը չի կարող իրականացվել հետևյալ նպատակներով՝

  •  Երրորդ անձանց նկատմամբ պարտքի մարում,
  •  Ծխախոտի և ծխախոտային արտադրանքի արտադրություն, վերամշակում և առևտուր,
  •  Գյուղատնտեսության կամ հարակից ոլորտների հետ չառնչվող գործունեություն,
  •  Թունաքիմիկատների առք և վաճառք,
  •  Թորած /թունդ/ ոգելից խմիչքների արտադրություն, վերամշակում և վաճառք:

Այլ պայմաններ

  • Վարկառուն պարտավոր է սեփական միջոցներից ներդրում կատարել ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով: Ընդ որում, սեփական միջոցներից ներդրումներ են համարվում ֆինանսական, գույքային ներդրումները և աշխատանքների կատարման ձևով կատարված ներդրումները:
  • Վարկի գումարի շրջանակներում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 20% և ավելին կազմելու դեպքում՝ վարկի մարման ժամկետը սահմանվում է մինչև 24 ամիս, իսկ մինչև 20%-ի դեպքում՝ 84 ամիս մարման ժամկետ:
  • Մայր գումարի մարման համար կարող է սահմանվել արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 18 ամիս:


Ընդհանրական թերթիկ (Ծրագրային)

Ընդհանրական թերթիկ