Թեժ գիծ +37410 511 211

Վարկ "Գյումրի"

Վարկ "Գյումրի"

"Գյումրի" վարկատեսակը տրամադրվում է Շիրակի մարզի հետևյալ բիզնես ոլորտներին՝

  •  Տուրիզմ ( ճամփորդական ընկերությունների, հյուրանոցային և հյուրատնային, անհատական ուղևորափոխադրումների բիզնես), այդ թվում՝ բժշկական տուրիզմ, լեռնագնացություն, հեծանվաարշավներ և այլն,
  •  Առևտուր (hանրային սննդի օբյեկտների, զվարճանքի և ժամանցի կենտրոնների բիզնես,
  •  hուշանվերների, ազգային արտադրանքի, բրենդային խանութների, և այլ ապրանքների առևտուր)
  •  Տուրիստներին սպասարկող անհատական ուղևորափոխադրումներ,
  •  ճամփորդական ընկերություններ,
  •  Տուրիզմի հետ կապված այլ ոլորտներ/բժշկական տուրիզմ, լեռնագնացություն, հեծանվաարշավներ և այլն/:

"Գյումրի" վարկատեսակի վարկառուներ կարող են հանդիսանալ՝

  •  Տարածաշրջանում գործող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք
    • Ունեն անշարժ գույքեր, որոնք չեն գործում բիզնես նպատակով և բիզնես ծրագիր կներկայացնեն դրանց զարգացման համար,
    • Ցանկանում են ընդլայնել զբոսաշրջության ոլորտում գործող իրենց բիզնեսը,
    • Ցանկանում են հիմնել նոր հյուրատներ և հանրային սննդի կետեր, այլ ենթակառուցվածքներ:
  •  ՀՀ տարբեր տարածաշրջաններում գործող բիզնեսներ ունեցող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, որոնք կցանկանան իրենց բիզնեսը տեղափոխել Շիրակի մարզ՝ ստեղծելով իրենց մասնաճյուղերը:
  •  Արտերկրում գործող Շիրակի մարզից գործարարներ, որոնք մտադիր են վերադառնել և իրենց գործունեությունը սկսել/վերսկսել Շիրակ մարզում:
Տարեկան տոկոսադրույքներն ու ժամկետներն՝ ըստ արժույթների*
Արժույթ/Ժամկետ   60 ամիս  120 ամիս
 ՀՀ դրամ  10,5% 11%
 ԱՄՆ դոլար  8%  8%
 ԵՎՐՈ  6%  6%
 Առավելագույն գումար  150 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ
 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար
  • մինչև 60 ամիս ներառյալ մարման ժամկետով վարկերի համար՝ 0.25% վարկի գումարից
  • 60-ից ավել ժամկետայնությամբ վարկի համար՝ 0.5% վարկի գումարից
 Հայտի ուսումնասիրման վճար  0 ՀՀ դրամ
 Վարկավորման գործընթացի և ծրագրերի իրականացման կայացման փուլում բիզնես խորհրդատվության տրամադրում  անվճար

*  Շրջանառու միջոցների համալրման վարկեր՝ մինչև 60 ամիս, Հիմնական միջոցների համալրման վարկեր՝ մինչև 120 ամիս:
   Վարկի տրամադրման առաջին 24 ամիսների համար տոկոսադրույքը սահմանել հաստատուն, իսկ 25-ից 120 ամիսների համար սահմանել լողացող:
   Նոր ձեռնարկվող (start up) ծրագրերի դեպքում- մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 24 ամիս:
   Վարկավորման գործընթացի և ծրագրերի իրականացման կայացման փուլում բիզնես խորհրդատվության տրամադրում-անվճար:

Վարկից օգտվող վարկառուների համար ՝

  •  Բանկային հաշիվների բացում, վարում և հեռահար կառավարման (Internet Banking, ConverseMobile) ծառայությունների տրամադրում անվճար,
  •  POS տերմինալների տեղադրում՝ մեկ տարի առանց սպասարկման միջնորդավճարի,
  •  Դրամակղային սպասարկման միջնորդավճարների կիրառում տվյալ պահին գործող սակագների 50%-ի չափով,
  •  Ընկերության/բիզնեսի շահառուներին և մենեջմենտին Բանկի Պրեմիում վճարային քարտերի տրամադրում անվճար՝ առանց տարեկան սպասարկման վճարների,
  •  Ընկերության/բիզնեսի ընթացիկ ծախսերի կատարման համար Կորպորատիվ քարտերի տրամադրում անվճար՝ առանց քարտային հաշվի տարեկան սպասարկման վճարների:

Տեղեկատվական ամփոփագիր