Թեժ գիծ +37410 511 211

Առողջ ապրելակերպ

"Առողջ ապրելակերպ" չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտ "Գոլդս Ջիմ" սպորտային համալիրի հետ

Քարտի տեսակը ԱՐՔԱ ԿԼԱՍԻԿ (ARCA CLASSIC)
Արժույթը ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափ 100 000 - 1 000 000 ՀՀ դրամ /կախված ծառայության փաթեթի արժեքից/
Քարտային հաշվի սպասարկման վճար /միանվագ/ 3000 ՀՀ դրամ
Վարկային սահմանաչափի մարման ժամկետ մինչև 12 ամիս
Տոկոսադրույք /տարեկան/ 21 %
Վարկային գծի առավելագույն սահմանաչափ Մինչև զուտ աշխատավարձի քառապատիկը, սակայն եթե Կոնվերս Բանկ ՓԲԸ-ում հաճախորդը ունի գործող վարկային քարտ /օվերդրաֆտ, չվերականգնվող սահմանաչափով վարկային քարտ/, ապա հանրագումարային առավելագույն սահմանաչափը չի կարող գերազանցել զուտ աշխատավարձի յոթապատիկը:
Սահմանաչափի մարման և տոկոսների հաշվարկման կարգը
  • Մարումը սկսվում է օգտագործման ժամկետի ավարտից մեկ ամիս հետո անուիտետային /հավասարաչափ մարման/ եղանակով:
  • Տոկոսների հաշվարկը կատարվում է մնացորդի նկատմամբ:
Սահմանափակումներ
  1. Սահմանաչափը կարող է օգտագործվել քարտի տրամադրման օրվանից մեկ ամսվա ընթացքում
  2. Ընտանեկան փաթեթի դեպքում, փաթեթում ընդգրկված չափահաս անձը/անձինք պետք է հանդիսանա/ն երաշխավոր/ներ:
  3. հաճախորդը վերջին 12 ամիսների ընթացքում չպետք է ունենա 30 և ավել օր ժամկետանց պարտավորությունների և/կամ վարկի տրամադրման պահին դասակարգված պարտավորություններ:
Այլ պայմաններ Համաձայն §Առողջ ապրելակերպ¦ քարտատեսակի տրամադրման պայմանների

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Դիմում-հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Հանրային ծառայությունների համարանիշ(ՀԾՀ) կամ տեղեկանք ՀԾՀ չստանալու վերաբերյալ
  • Գործատուի ձևաթղթի վրա տեղեկանք աշխատանքի վայրից, որտեղ պետք է նշված լինի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային ստաժը և զուտ աշխատավարձի չափը կամ եկամուտը հիմնավորող այլ փաստաթղթեր, ընդ որում, տեղեկանքի տրամադրման ժամկետը տրամադրման օրվանից չպետք է գերազանցի 15 օրացուցային օրը:
  • §Գոլդս Ջիմ Ար¦ ՍՊԸ-ից՝ տեղեկանք, որտեղ նշված կլինի պահանջվող վճարի /ծառայության փաթեթի գումարի/ չափը
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

*Աշխատավարձային նախագծերի շրջանակներում քարտապաններից աշխատավարձի տեղեկանք չի պահանջվում, եթե առնվազն վերջին երեք ամիսների ընթացքում վերջիններիս աշխատավարձը փոխանցվել է Բանկի՝ իրենց քարտային հաշվին:

Ընդհանրական թերթիկ


Ֆինանսներ բոլորի համար