Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Խորխե Ալբերտո Դել Ագիլա
Խորհրդի անդամ


Ծնվել է 1987 թ. օգոստոսի 9-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում:

2001-2005թթ. սովորել է CEMA համալսարանում (Արգենտինա) և ստացել է քաղաքագիտության բակալավրի կոչում:

Խորխե Դել Ագիլան սկսել է աշխատել Corporacion America ընկերությունում 2005թ.: 2014թ.-ից նա հանդիսանում է Կոնվերս Բանկ ՓԲԸ-ի Խորհրդի անդամ, պատասխանատու է Հայաստանի պորտֆելի համար, այդ թվում Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Կարասի խաղողի այգիների, Հայփոստի (ազգային փոստային ծառայություն) և երկրում անշարժ գույքի հետ իրականացվող գործարքների համար: Խորխեն պատասխանատու է նաև ամբողջ աշխարհում ընկերության ֆինանսական պորտֆելի համար: Բացի այդ, նա հանդիսանում է խմբի՝ տարբեր երկրներում գործող ընկերությունների Խորհուրդների անդամ: