Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Խուան Կարլոս Օսկոիդի
Խորհրդի անդամ


Ծնվել է 1955թ. հուլիսի 9-ին:

1980 - 1990 թթ. սովորել է Արգենտինայի պրովինցիա Բուենոս Այրեսի Escuela de Capacitación, ուսումնական հաստատությունում: 2003թ.-ին ավարտել է Programa Intensivo Dirección de Empresas (IAE)-ը:

Ավելի, քան 36 տարի աշխատել է Banco de la Provincia de Buenos Aires-ում, որտեղ`
1976-1977թթ. առևտրավարկային ոլորտում ենթակառավարիչ:
1997 - 1999թթ. Կորպորատիվ բանկային մասով ենթակառավարիչ:
1999 - 2000թթ. Mar del Plata վարչության կառավարիչ:.
2000 - 2002թթ. Վարկային ռազմավարություն և ստանդարտներ բաժնի կառավարիչ.
2002 - 2004թթ. Գլխավոր կառավարիչ, ինչպես նաև ՓՄՁ բաժնի կառավարիչ:
Նշանակվել է Red Link SA -ի և Grupo Provincia-ի տարբեր ընկերությունների վարչության անդամ:
Անց է կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ մարդկային ռեսուրսների, արտաքին առևտրի, վարկային ռիսկի և այլ թեմաների վերաբերյալ:

2013թ.-ի ընթացքում զբաղեցրել է Գլխավոր տնօրենի պաշտոնը Banco Interfinanzas ընկերությունում:

2012թ.-ից հանդիսանում է ֆինանսական համակարգի խորհրդական Corporación América; Aeropuertos Argentina 2000 SA-ում:

2014թ.-ից հանդիսանում է Afluenta S.A.-ի տնօրենը, որը զբաղվում է ինտերնետի միջոցով անհատներին վարկերի տրամադրմամբ:

2015թ.- փետրվարից աշխատում է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ-ում որպես "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Կոմերցիոն և Այլ Քաղաքականությունների Զարգացման և Վերահսկողության հանձնաժողովի նախագահ:

2015թ.-ի դեկտեմբեր ամսից նշանակվել է "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Խորհրդի անդամ: