Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Վելիխան Մուրադյան
Գործառնությունների, ծառայությունների և ՏՏ գծով տնօրենի տեղակալ-Գործառնական վարչության պետ


 Ծնվել է 1959թ. հունվարի 3-ին: 1976-1980թթ. ուսանել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում ստանալով Տնտեսագետի որակավորում:
1980թ.-ից ի վեր աշխատում է բանկային համակարգում զբաղեցնելով տարբեր պաշտոններ` ԽՍՀՄ Պետբանկի հայկական հանրապետական գրասենյակում, ԽՍՀՄ Ագրոարդբանկի Հայաստանի հանրապետական բանկում, "Դիաբանկ" առևտրային բանկում: 1995թ.-ից աշխատել է "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ում որպես Մաշտոցի, այնուհետև Շահումյանի մասնաճյուղի կառավարիչ: 1997թ.-ից եղել է ՀՀ Մաքսային վարչության Մեթոդոլոգիայի և ֆինանսական վերահսկողության բաժնի պետ, որից հետո զբաղեցրել է Ֆինանսական բաժնի պետի պաշտոնը: 1997թ. դեկտեմբերից մինչ 2003թ. աշխատել է "Արդշինբանկ" ԲԲԸ-ում` նախ որպես Հաշվարկների և ավտոմատացման վարչության պետ, այնուհետև որպես Գլխավոր հաշվապահ:
2003թ.-ից աշխատում է Կոնվերս Բանկում` ներկայումս զբաղեցնելով Գործառնական գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Վելիխան Մուրադյանը 2011թ.-ից հանդիսանում է Բանկի Վարչության անդամ: