Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արթուր Նահապետյան
Բիզնեսի զարգացման գծով տնօրեն, Տնօրինության անդամ


Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 25-ին: 1998-2003թթ սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինսիտուտում:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 2003թ-ից՝ "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ից, Ռազմավարության և մեթոդոլոգիայի վարչությունում՝ որպես մասնագետ: Այնուհետև,նույն վարչությունում նշանակվել է գլխավոր մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ:

2005թ-ին աշխատել է "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով Տեղեկատվավերլուծական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը:
17.08.2006թ ընդունվել է աշխատանքի "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ-ում՝ մասնաճյուղերի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնում:
20.08.2007թ-ին զբաղեցրել է "Յունիբանկ" ՓԲԸ–ում ներքին աուդիտի գործառնական աուդիտի վարչության ակտիվապասիվային գործարքների աուդիտի բաժնի վերահսկչի պաշտոնը, այնուհետև նշանակվել է բաժնի պետի հաստիքում: 23.01.2008թ-ից նշանակվել է մեթոդոլոգիայի և ստանդարտացման դեպարտամենտի տնօրեն, ապա՝ 02.06.2008թ.-ին նշանակվել է բանկի իրավաբանական դեպարտամենտի մեթոդոլոգիայի և ստանդարտացման վարչության պետ:

26.01.2009թ.-ին ընդունվել է աշխատանքի Արմենիան Փոստբանկ ՓԲԸ՝ որպես դասընթացավարների խմբի ղեկավար, ապա նշանակվել է որպես Գործադիր փոխտնօրեն:
17.10.2009թ.-ից "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Անձնակազմի կառավարման բաժնում ընդունվել է որպես դասընթացավար, այնուհետև նույն վարչությունում՝ որպես կարիերայի զարգացման պատասխանատու: 01.06.2010թ նշանակվել է Փոստբանկային ծառայությունների ղեկավար, իսկ 22.10.2012թ-ին՝ որպես Մեթոդոլոգիայի բաժնի պետ:
01.02.2017թ-ին նշանակվել է որպես Բիզնեսի զարգացման գծով տնօրենի տեղակալ-Ռազմավարության, պլանավորման և վերլուծությունների վարչության պետ:
01.09.2017թ-ից զբաղեցնում է Բիզնեսի զարգացման գծով տնօրեն-Տնօրինության անդամի պաշտոնը:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի 2 դուստր: