Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արթուր Հակոբյան
Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ


Ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։

1990-1995թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, ստացել տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։

1996թ.-ի հունիսից մինչև 2000թ.-ի հունվար ամիսը աշխատել է ՀՀ ֆինանսների, ինչպես նաև վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է նախարարության Դրամավարկային քաղաքականության վարչությունում, աշխատել է առաջատար մասնագետի, այնուհետ նույն վարչության վարչության պետի տեղակալ - բաժնի պետի պաշտոններում։ Հետագայում, 1998թ. նշանակվել է նախարարության Պետական մասնակցության կառավարման վարչության պետի, հետագայում՝ Ֆինանսական ծրագրերի գլխավոր վարչությունում՝ վարչության պետի պաշտոնում:

2000-2014թ.թ. աշխատանքային գործունեություն է ծավալել ՀՀ բանկային համակարգում:
2000թ.-ի հունվարից մինչև 2002թ.-ի մայիսը հանդիսացել է Հայխնայբանկի գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչև 2006թ.-ի օգոստոսը աշխատել է Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։
2006թ.-ի հոկտեմբերից աշխատել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009-ից մինչև 2012թ՝․նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլ ամիսը հանդիսացել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։

2014-2016թ.թ. "Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Պրոփերթիզ" և "Դիլիջան Դեվելոփմենթ" հիմնադրամների գործադիր տնօրենն է և "Հայաստանի զարգացման նախաձեռնություններ" հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավարը։

2014-2016թթ․ սովորել է Մոսկվայի "Սկոլկովո" կառավարման դպրոցում, ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդիներ։