Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Սարգիս Խաչատրյան
Կորպորատիվ բանկային ծառայությունների դեպարտամենտի տնօրեն, Տնօրինության անդամ


Ծնվել է 30.06.1978թ-ին ք.Երևանում:

1995-1999թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիության ֆակուլտետում և ստացել է բակալավարի որակավորում:

Այնուհետև շարունակել է ուսումը նույն ֆակուլտետի մագիստրատուրայում`ստանալով մագիստրոսի կոչում "միջազգային տնտեսագիություն" մասնագիտացմամբ:

2001թ-2004թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիության ֆակուլտետի ասպիրանտուրայում, և 2004թ-ին պաշտպանելով ատենախոսությունն արժանացել է Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճանին: 2004թ-ից 2016թթ. դասավանդել է ԵՊՀ-ում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է Հայներարտբանկ ՓԲԸ-ում, որպես վարկավորման բաժնի մասնագետ: 2002թ-ից 2003թ. աշխատել է Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ում որպես ռազմավարության և վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ: 2003թ-ից աշխատանքային գործունեությունը շարունակել է Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ում սկզբից որպես վարկավորման և նեդրումների բաժնի գլխավոր մասնագետ, այնուհետև բաժնի ղեկավարի տեղակալ, հետո բաժնի պետ, իսկ 2007թ.-ից մինչև 2016թ. վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար:

2017թ-ին միացել է Կոնվերսբանկ ՓԲԸ-ի թիմին որպես կորպորատիվ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ-խոշոր բիզնեսի ֆինանսավորման վարչության պետ: 2020թ-ից օգոստոս ամիս զբաղեցնում է կորպորատիվ բիզնեսի գծով տնօրենի պաշտոնը: 2020թ-ից սեպտեմբեր ամսից հանդիսանում է տնօրինության անդամ: