Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Արսեն Գասպարյան
Խորհրդի անդամ


 2020 թվականից առայսօր միջազգային քաղաքական տնտեսության և միջազգային հարաբերությունների տեսության ոլորտներում մի շարք առարկաներ է դասավանդում Հայաստանի Ամերիկյան համալսարանում, իսկ 2019 թ. սեպտեմբերից՝ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում։ 2014 - 2018թթ. ակադեմիական գործունեությամբ է զբաղվել Մայամի-Դեյդ քոլեջում և Մայամիի համալսարանում (Ֆլորիդա, ԱՄՆ):

2018 - 2019թթ. Արսեն Գասպարյանը աշխատել է Հայաստանի վարչապետի աշխատակազմում՝ որպես վարչապետի գլխավոր խորհրդական: Աշխատանքային հարուստ կենսագրություն ունի ինչպես բիզնեսի, այնպես էլ դիվանագիտության ոլորտում։ 1990 թ.-ից աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ 1993 - 1998 թթ. եղել է Հայաստանի պատվիրակության անդամ Արցախի հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացում։

Քաղաքական գիտությունների դոկտոր է: Դոկտորական ատենախոսության թեման՝ "Էներգետիկ դիվանագիտություն. Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Ռուսաստանի Դաշնություն"։ Պաշտպանել է Մայամիի համալսարանում։ Ունի բազմաթիվ հրապարակումներ ամերիկյան, եվրոպական, ռուսական և հայկական գիտական պարբերականներում և մամուլում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակն է՝ միջազգային հարաբերությունների տեսություն, միջազգային քաղաքական տնտեսություն և էներգետիկա (նավթ և բնական գազ)։

Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ է 2022թ սեպտեմբերի 1-ից: