Թեժ գիծ +37410 511 211

Ղեկավարներ

Խոսե Լուիս Պերսիկո
Խորհրդի անդամ


 Ծնվել է 1968 թ. մայիսի 7-ին:
Խոսե Լուիս Պերսիկոն 1991 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանը: Մասնագիտությամբ տնտեսագետ է:

1987-1992 թթ. Խ. Լ. Պերսիկոն աշխատել է "Ռիո դե լա Պլատա ՍԱ" բանկում (ներկայումս` "Ռիո Սանտանդեր") որպես վարկային աուդիտոր, ադմինիստրատիվ և հաշվետվությունների բաժնի աշխատակից: 1992-1995թթ. նա աշխատել է "Ֆրանսես դել Ռիո դե լա Պլատա ՍԱ" բանկում (ներկայումս` "ԲԲՎԱ Բանկո Ֆրանսես") որպես կորպորատիվ և միջին ձեռնարկությունների վարկային ավագ վերլուծաբան, իսկ ավելի ուշ` որպես ռիսկերի վերահսկման վերլուծաբան:

Պրն. Պերսիկոն 1995-2000թթ. աշխատել է "Սիթիբանկ ՆԱ"-ում (Արգենտինա) որպես տարածաշրջանային մանրածախ վաճառքի պատասխանատու և մեծածախ առևտրի վարկավորման պատասխանատու: Այնուհետև 2000-2007թթ. աշխատել է "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Արգենտինա ՍԱ"-ում որպես Մանրածախ և ՓՄՁ ոլորտներում ժամկետանց ակտիվների հետբերման պատասխանատու, մեծածախ և մանրածախ գործառնությունների պատասխանատու (ավտոմեքենաների վարկավորում և հիփոթեք):

2007թ.-ից ի վեր Խոսե Լուիս Պերսիկոն աշխատում է "Կորպորասիոն Ամերիկա ՍԱ"-ում որպես "Բոդեգաս դել Ֆին դել Մունդո ՍԱ"-ի գլխավոր ֆինանսական տնօրեն (2009-2011թթ.), ինչպես նաև "Կոնվերս Բանկ" ՓԲԸ Խորհրդի խորհրդատու (2007-2008թթ .):