Թեժ գիծ +37410 511 211

mConverse

mConverse. Բանկը Ձեր սմարթֆոնում

mConverse` Դարձեք առաջատարը շուկայում՝ ընդունելով վճարումներ շարժական կապով

mConverse համակարգի միջոցով վաճառակետը՝ համակարգչով կամ սմարթֆոնով կարող է ընդունել սմարթֆոնով կատարված վճարումները: Վերջին սերնդի տեխնոլոգիաների շնորհիվ բիզնեսը կարող է գրանցվել որպես մուլտի-վաճառող, ընդլայնել վճարումներ ստանալու իր հնարավորությունները՝ առաքիչներին գրանցելով որպես առանձին օգտատերեր՝ միայն վճարումներ ընդունելու հնարավորությամբ: Այս ֆունկցիայի շնորհիվ ապրանքների/ծառայությունների դիմաց վճարումները կարելի է ստանալ հաճախորդի մոտ, տեղում՝ սմարթֆոնով ստեղծել վճարման հանձնարարագիր, նույնպես սմարթֆոնով ստանալ վճարումը և այնուհետև միայն հանձնել ապրանքը կամ մատուցել ծառայությունը: Իսկ վաճառակետերում աշխատանքը օպտիմալ արագ կատարելու համար վաճառակետերը կարող են օգտվել mConverse հարմար վեբ ինտերֆեյսից՝ որի միջոցով ևս կկարողանան ուղարկել վճարման հանձնարարագիրն ու ստանալ վճարումը: mConverse համակարգը գործընկեր վաճառակետերին առաջարկվում է շատ գրավիչ գնային պայմաններով (ցածր տարեկան սպասարկման վճար և շատ մրցակցային միջնորդավճար՝ յուրաքանչյուր գործարքի դիմաց):

 

 

 mConverse մոբայլառևտուր համակարգի միջոցով հնարավոր է՝

  • Ցանկացած տեղում ուղարկել վճարման հանձնարարական՝ սմարթֆոնով կամ վեբ ինտերֆեյսով
  • Ստանալ վճարումները սմարթֆոնով
  • Հայտարարել զեղչեր՝ mConverse բոլոր օգտատերերի համար
  • mConverse համակարգում ստեղծել լոյալության ծրագրեր

 

 

Ինչպես նաև օգտվել մոբայլ բանկի այլ ծառայություններից՝

  • Ստուգել հաշվի մնացորդը
  • Կատարել փոխանցումներ (միանվագ կամ պարբերական) ինչպես իրենց հաշիվների միջև, այնպես էլ դեպի այլ հաշիվներ

  • Ստուգել արտարժույթի փոխարժեքները
  • Կատարել կոմունալ վճարումներ
  • Տեսնել կատարած գործարքները և ստանալ քաղվածքներ
  • Գտնել մոտակայքում գտնվող Կոնվերս բանկի բանկոմատները
     

 

Գրանցվել mConverse համակարգում
mConverse համակարգում բիզնեսը գրանցելու համար Ձեզ անհրաժեշտ է պարզապես ունենալ Android կամ iOS օպերացիոն համակարգով մեկ կամ ավելի սմարթֆոն, ներբեռնել հավելվածը  Google Play կամ Apple App Store ինտերնետ խանութներից: Այնուհետև այցելեք Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ գրանցման համար:

 

Սակագներ

 

Ծառայություն Սակագին
Սմարթ փոխանցում 1%
Փոխանցում բանկի ներսում 1%
Փոխանցում այլ բանկ 1% նվազագույնը 100 ՀՀ դրամ
Կոմունալ վճարումներ 20 ՀՀ դրամ յուրաքանչյուր վճարման համար
Մոբայլ առևտրի միջնորդավճար 1%
Սպասարկման տարեկան վճար 10 000 ՀՀ դրամ

 

 mConverse մոբայլ բանկային ծառայություններից օգտվելու կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր

Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 511-211 հեռախոսահամարով
կամ գրեք մեզ՝ mobile@conversebank.am հասցեով: