Թեժ գիծ +37410 511 211

mConverse

mConverse. Բանկը Ձեր սմարթֆոնում

mConverse համակարգը սմարթֆոնի համար նախատեսված առաջին մոբայլ բանկային գործարքներ և մոբայլ առևտուր իրականացնող համակարգն է Հայաստանում: mConverse-ի միջոցով Կոնվերս Բանկի հաճախորդները կարող են ցանկացած վայրում և ցանկացած պահի իրենց սմարթֆոններով կատարել գրեթե բոլոր բանկային գործարքները: Դեռ ավելին՝ առաջին անգամ Հայաստանում mConverse-ի օգտատերերը հնարավորություն են ստանում ապրանքների և ծառայությունների համար վճարել անմիջապես իրենց սմարթֆոններով:

mConverse մոբայլ բանկ

Մոբայլ բանկ համակարգից (հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS օպերացիոն համակարգերի համար) օգտվող հաճախորդները կարող են.

  • Ստուգել հաշվի մնացորդը
  • Կատարել փոխանցումներ (միանվագ կամ պարբերական) ինչպես իրենց հաշիվների միջև, այնպես էլ դեպի այլ հաշիվներ
  • Ստուգել արտարժույթի փոխարժեքները
  • Կատարել կոմունալ վճարումներ
  • Տեսնել կատարած գործարքները և ստանալ քաղվածքներ
  • Գտնել մոտակայքում գտնվող Կոնվերս բանկի բանկոմատները

mConverse մոբայլ առևտուր

Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդները mConverse-ի միջոցով կարող են ապրանքների և ծառայությունների համար վճարել անմիջապես իրենց սմարթֆոններով: Համակարգի մասնակից վաճառակետերում՝ սմարթֆոնի միջոցով ստանալով վճարման հանձնարարագիր, mConverse օգտատերերը ապրանքի կամ ծառայության համար կարող են վճարել պարզապես հաստատելով պատվերի վճարումը հավելվածում:

mConverse մոբայլ առևտուր ծառայության շնորհիվ հնարավոր է.՝

  • Կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց
  • Ծանոթանալ առևտրի կետերի կողմից առաջարկվող զեղչերին
  • Միանալ լոյալության ծրագրերին

Գրանցվել mConverse համակարգում

mConverse համակարգից օգտվելու համար Ձեզ անհրաժեշտ է պարզապես ունենալ Android կամ iOS օպերացիոն համակարգով սմարթֆոն: Ներբեռնել ծրագիրը անմիջապես Google Play կամ Apple App Store հարթակներից: Անձը հաստատող փաստաթղթով այցելել Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, ստանալ անվտանգության վկայականի կոդը և կատարել համապատասխան կարգավորումները:

Սակագներ

Ծառայություն Սակագին
Սմարթ փոխանցում 1%
Փոխանցում բանկի ներսում 1%
Փոխանցում այլ բանկ 1% նվազագույնը 100 ՀՀ դրամ
Կոմունալ վճարումներ 20 ՀՀ դրամ յուրաքանչյուր վճարման համար

mConverse մոբայլ բանկային ծառայություններից օգտվելու կանոններ

Տեղեկատվական ամփոփագիր

Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով 
կամ գրեք մեզ՝ mobile@conversebank.am հասցեով: