Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

VVP-ն առաջարկում է նորաշինությունների էքսկուրս

02.04.2007


Մեկօրյա այս ցուցահանդեսը կդառնա ինքնատիպ էքսկուրս Երևանի, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքների նորակառույցներով: Ըստ կազմակերպիչների` դրա գաղափարը կայանում է նրանում, որ նոր շենքերի և շինությունների սեփականատերերին հնարավորություն ընձեռվի ակնառու կերպով ցուցադրել իրենց նորաշինությունները և նախագծերը` ներկայացնելով դրանք գունագեղ պաստառներով, լուսանկարներով, մոդելներով: Իսկ պոտենցյալ գնորդը, այցելելով ցուցահանդես, կկարողանա տեսնել այդ շենքերը, գնահատել դրանց դիրքը, հարմարությունները, ինչպես նաև բնակարանների և գրասենյակային տարածքների հատակագիծը և ներսույթը` իր ճաշակին և գրպանին համապատասխան անշարժ գույք ընտրելու համար: Իհարկե, բնակարան կամ գրասենյակ կարելի է գտնել ցանկացած գործակալության միջոցով: Տարբերությունն այն է, որ գործակալությունը Ձեզ կառաջարկի առավելագույնս 2-3 կառուցվող կամ արդեն կառուցվածք շենք, մինչդեռ ցուցահանդեսին ընտրությունն անհամեմատ ավելի մեծ է: Ընդ որում եթե գնորդը որոշի բնակարան ձեռք բերել, դա նրան կարժենա շատ ավելի էժան, քանի որ գործարքը կկնքվի անմիջապես վաճառողի հետ, առանց միջնորդների:
- Նման ցուցահանդես կազմակերպելով` դուք կարելի է ասել, "կտրում եք այն ճյուղը, որին նստած եք"` զրկելով Ձեզ վաճառքից ստացվելիք հնարավոր եկամուտներից: Այս հանգամանքը Ձեզ չի հուզում": - այս հարցն ուղղված է VVP անշարժ գույքի գործակալության գլխավոր տնօրեն Վրույր Փենեսյանին:
- Չի հուզում, քանի որ այս միջոցառումը կազմակերպելիս մենք շահույթ էինք հետապնդում: Համաձայն եմ, որ նորակառույց շենքերում մի քանի բնակարան վաճառելով` մենք շատ ավելի բարձր եկամուտ կստանայինք: Տվյալ դեպքում, սակայն, մեր շարժառիթն էր հանրությանը լայն ընտրանի առաջարկելը և նրան աջակցելը սեղմ ժամկետներում և համեմատաբար էժան գնով բնակարան ձեռք բերելու գործում: Մյուս կողմից, նորակառույց շենքերի սեփականատերերը նույնպես կարող են գնահատել սույն նախաձեռնության առավելությունները, քանի որ մեկ օրում այն կայցելի այնքան մարդ, որ դժվար թե դիմի բոլոր գործակալություններ մեկ ամսվա ընթացքում:
Պետք է նշեմ, որ այս ցուցահադես-վաճառքն արդեն երկրորդ նմանատիպ միջոցառումն է: Առաջին ցուցահանդեսը, որին մասնակցեց 10 դեվելոփեր, մենք կազմակերպեցինք անցյալ տարվա սեպտեմբերին: Այն ժամանակ ցուցահանդեսի կարգախոսն էր. "Լավագույն 10-ը մեկ օրում, մեկ վայրում և մեկ նպատակով": Հաջողության փաստի մասին վկայում է այն, որ այս տարի երկու անգամ ավելի շատ դեվելոփերներ մասնակցության հայտ ներկայացրին: Ավելին, նախորդ տարի հենց իրենք մասնակիցները խնդրեցին մեզ ցուցահանդեսն ավանդական դարձնել: Ինչ վերաբերվում է հնարավոր կորուստներին` այն "ճյուղին", որի մասին նշեցինք, ապա այսօր VVP ընկերությունը կարող է իրեն թույլ տալ նման իմիջային միջոցառումներ անցկացնել: Մեր գոյության մի քանի տարիների ընթացքում /գործակալությունն ստեղծվել է 2003թ./ մենք կարողացանք ամուր դիրք գրավել անշարժ գույքի շուկայում: Մենք սկսեցինք փոքրից` օտարերկրյա զբոսաշրջիկներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին կարճաժամկետ վարձակալության հանձնելով բարեկարգ բնակարաններ: Աստիճանաբար մեր հետաքրքրությունների շրջանակն ընդլայնվեց, և մենք սկսեցինք զբաղվել անշարժ գույքի առքուվաճառքով: Այսօր մենք նաև տրամադրում ենք խորհրդատվական ծառայություններ այն ընկերություններին, որ ցանկանում են ինվեստիցիոն նախագծերում միջոցներ ներդնել, ինչպես նաև պատրաստվում ենք անշարժ գույքի գնահատման իրավունքի արտոնագիր ստանալ:
Գործակալությունն էլիտար շենքերի և բիզնես կենտրոնների սեփականատերերի հետ էքսկլյուզիվ պայմանագրեր կնքելու փորձ ունի, որի օրինակներից է համագործակցությունը "Ցիտադել" բիզնես կենտրոնի սեփականատերերի հետ:
- Որքանով ինձ հայտնի է, Դուք մտադրություն ունեք` ընդլայնելու ցուցահանդեսի աշխարհագրությունը:
- Այո, Երևանում ցուցահանդես-վաճառք կազմակերպելուց մեկ շաբաթ հետո մենք մտադրություն ունենք կազմակերպել նմանատիպ ցուցահանդես Մոսկվայում, ապրիլի 29-ին, Համաշխարհային բիզնես կենտրոնի շենքում: Ցուցահանդեսին կներկայացվեն ինչպես արդեն ավարտված, այնպես էլ կառուցվող կամ նախագծման փուլում գտնվող բնակելի շենքեր: Բացի դրանից, այցելուներին կառաջարկվեն գրասենյակային տարածքներ, առանձնատներ և հողատարածքներ:
Ցուցահանդեսը Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորություն կտա` ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկային, ընտրություն կատարելու և տեղում գործարք կնքելու: Ընդ որում, կրկին կարելի է բավականին մեծ գումար խնայել միջնորդության ծառայությունների հաշվին: Մոտակա ամսվա ընթացքում մենք մտադրում ենք բացել երկու մասնաճյուղ, որոնցից մեկը` Մոսկվայում: Չէ որ ցուցահանդեսը կտևի ընդամենը մեկ օր, և ոչ բոլորը կհասցնեն այցելել այն: Մինչդեռ եթե լինի ներկայացուցչություն, մեր հայրենակիցները կկարողանան ցանկացած պահի դիմել այնտեղ, հանգիստ ընտրություն կատարել և անշարժ գույք ձեռք բերել առանց Երևան այցելելու:

"Դելովոյ Էքսպրեսս"

← Վերադառնալ ցուցակին