Թեժ գիծ +37410 511 211

Մամուլը մեր մասին

“Converse4Women”՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին

“Converse4Women”՝ համապարփակ աջակցություն Կոնվերս բանկի կին վարկառուներին

14.06.2021 - Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ կնքված վարկային պայմանագրի ներքո ներգրավել է վարկային միջոցների հերթական տրանշը՝ 1 մլն դոլարին համարժեք դրամի չափով՝ “Converse4Women” փաթեթի շրջանակում ֆինանսավորում իրականացնելու համար: Փաթեթի շրջանակում իրականացվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման եւ կրեդիտորական պարտքի մարման նպատակով՝ մինչեւ 7 տարի ժամկետով, մրցունակ պայմաններով: Դրանից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են: Առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին, ձեռնարկատերերին տրամադրվում է նաեւ անվճար ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաեւ առաջարկվում են բանկային պրոդուկտներ՝ արտոնյալ պայմաններով:

Եվս մեկ վարկատեսակ հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում

Եվս մեկ վարկատեսակ  հասանելի է Կոնվերս Բանկի ՓՄՁ առցանց վարկավորման հարթակում

30.04.2021 - Կոնվերս բանկը համալրել է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակում՝ https://sme.conversebank.am/ հասանելի վարկատեսակների ցանկը: Այժմ փոքր եւ միջին ձեռնարկատերերը կարող են վարկավորում ստանալ նաեւ Բանկի Բրիջ օնլայն վարկատեսակի շրջանակում` շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով: Բրիջ օնլայն վարկատեսակը փոքր եւ միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները եւ, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը:

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

ՓՄՁ առցանց վարկավորումը հասանելի է Կոնվերս Բանկի կայքում

27.04.2021 - Կոնվերս Բանկը հայտարարում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորման առցանց հարթակի՝ https://sme.conversebank.am/ գործարկման մասին: Հարթակի գործարկումը ՓՄՁ հաճախորդներին համապարփակ բանկային եւ խորհրդատվական ծառայություններով ապահովելուն ուղղված հերթական քայլն է: Նախորդ տարի ՝ գնահատելով բանկի հաճախորդ ձեռնարկատերերի պահանջները՝ Կոնվերս Բանկը հիմնեց Հայաստանում առաձին ՓՄՁ ֆինանսավորման կենտրոնը, որտեղ ձեռնարկատերերը ոչ միայն կարող են օգտվել համապարփակ բանկային ծառայություններից, այլեւ ստանալ բիզնեսի հիմնադրման եւ զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն: Այս քայլով՝ ՓՄՁ վարկավորման առցանց հարթակի գործարկմամբ, Կոնվերս Բանկը տնտեսվարողներին է առաջարկում վարկավորման հայտ լրացնել՝ խնայելով ժամանակը, առանց Բանկ այցելելու, կատարելով մի քանի պարզ գործողություն վերը նշված հղումով:

ՓՄՁ վարկավորումը ավելի գրավիչ է դարձել

ՓՄՁ վարկավորումը ավելի  գրավիչ է  դարձել

12.03.2021 - Կոնվերս Բանկը գործարկել է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ վերականգնմանն ու զարգացմանն ուղղված վարկային պրոդուկտների համալիր փաթեթ՝ էականորեն բարելավելով որոշ վարկատեսակների պայմաններ եւ գործարկելով ՓՄՁ վարկավորման ակցիա: Վարկավորման պրոդուկների շրջանակում Կոնվերս Բանկն առաջարկում է առանց եկամտի վերլուծության վարկավորում սեղմ ժամկետում՝ ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով: Մասնավորապես, “Converse Fast” պրոդուկտի շրջանակում Բանկն իր հաճախորդներին է առաջարկում առանց գույքի գրավադրման կարճաժամկետ վարկավորում՝ մինչեւ 20 մլն դրամի չափով, մրցունակ տոկոսադրույքով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է "Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկը ճանաչվել է "Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" ըստ  Global Finance-ի

05.03.2021 - Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից կրկին ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով "2021թ.-ի Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում" պատվավոր մրցանակին: Բանկն արժանացել է այս մրցանակին առևտրի ֆինանսավորման ոլորտում ցուցաբերած գերազանց արդյունքների շնորհիվ, ինչի մասին վկայում են գործարքների ծավալային և քանակային աննախադեպ աճը, ինչպես նաև աշխարհագրական ծածկույթի ընդլայնումը: Նշենք, որ Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի "Տարվա գործարք- Կանաչ առևտուր" և Commerzbank AG բանկի "Trade Finance Award" մրցանակներին:

ՀԲԸՄ ամսագրում Էդուարդո Էռնեկյանին նվիրված հոդված է տպագրվել

ՀԲԸՄ  ամսագրում  Էդուարդո Էռնեկյանին նվիրված հոդված է տպագրվել

19.08.2020 - Հայ բարեգործական ընդհանուր միությունը՝ իր պարբերականում, ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար ու բարերար Էդուարդո Էռնեկյանի կյանքին ու գործունեությանը: Հոդվածում ներկայացված են հետաքրքիր փաստեր ու դրվագներ պարոն Էռնեկյանի՝ բիզնեսի ոլորտում առաջին քայլերի, անցած հարուստ ու բովանդակալից ճանապարհի, Արգենտինայի ու համաշխարհային տնտեսության մեջ նրա զբաղեցրած դիրքի մասին, Հայաստանում նրա կողմից կառավարվող ընկերությունների և Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի միջոցով իրականացված բարեգործական ծրագրերի մասին: