Թեժ գիծ +37410 511 211

"Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում" ՓԲԸ

Կոնվերս Բանկի և "Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում" ընկերության հետ համատեղ հիփոթեքային վարկ

Այսուհետ կարող եք ձեռք բերել "Արտադրատեխնոլոգիական կոմպլեկտավորում" ընկերությունից (հասցե՝ ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/6) բնակարաններ արտոնյալ պայմաններով՝ 

Վարկի արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար Եվրո
Վարկի առավելագույն գումար 60,000,000 ՀՀ դրամ Առանց սահմանափակման
Վարկի առավելագույն ժամկետ 10 տարի 20 տարի
Վարկի տոկոսադրույք (ԿԲԼՏ*+6.75)%1 (ԿԲԼՏ* + 8.5)%1 (ԿԲԼՏ* + 9.3)%1
Վարկ/գրավ հարաբերակցության առավելագույն մեծություն 85% Անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի2 նկատմամբ, սակայն ոչ ավելի, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը
Լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման դեպքում ձեռքբերվող անշարժ գույքի (գնման իրավունքի) Հսկիչ գնի և լրացուցիչ գույքի իրացվելի արժեքների հանրագումարի 90%, սակայն ոչ ավելի, քան փաստացի ձեռքբերման արժեքի 100%-ը,
Վարկի տրամադրման միանվագ վճար Վարկի գումարի 0.5%, նվազագույնը՝ 25,000 ՀՀ դրամ (գանձվում է մինչև վարկի տրամադրումը)
Վարկային հայտի ուսումնասիրության միանվագ վճար 5,000 ՀՀ դրամ (գանձվում է վարկային հայտը մուտքագրելիս)
Վարկային հաշվի սպասարկման ամսական վճար 2,000 ՀՀ դրամ

 

Ապահովում

  •  Ձեռքբերվող անշարժ գույքի (ավարտված լինելու դեպքում) գրավ, կամ
  •  Գնման իրավունքի գրավ, որի դեպքում շինության նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի առկայության դեպքում առավելագույնը 6 ամսվա ընթացքում անշարժ գույքը կփոխանցվի գնորդ-գրավատուին:
  •  Կառուցապատողի հատուկ հաշվին առկա Գնորդի կողմից մուտքագրված միջոցների կամ դրանց մի մասի գրավ, եթե առկա է համաձայնություն հօգուտ բանկի գրավադրման վերաբերյալ:

*ԿԲԼՏ (Կոնվերս Բանկի լողացող տոկոսադրույք)

Լողացող տոկոսադրույքների դեպքում անվանական տոկոսադրույքի բարձրացման և իջեցման առավելագույն շեմը սահմանվում է +/- 3 տոկոսային կետ:

1 Կանխավճարը 50% և ավելի լինելու դեպքում Բանկի Իրավասու մարմնի հաստատմամբ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել. ՀՀ դրամով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 5.75)%, ԱՄՆ դոլարով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 7.5)%, եվրոյով վարկի դեպքում՝ մինչև (ԿԲԼՏ + 8.8)%:

2 Հսկիչ գինը սահմանված է Բանկի կողմից որպես անշարժ գույքի մեկ քառակուսի մետր տարածքի (բնակելի կամ հասարակական տարածքի) համար, որը կազմում է առավելագույնը 700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ բազմապատկած ձեռք բերվող անշարժ գույքի ընդհանուր մակերես՝ արտահայտված քառակուսի մետրով:
Այլ արժույթով վարկավորման դեպքում տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է վարկային հայտի ներկայացման օրվա դրությամբ Բանկի ԱՄՆ դոլարի կանխիկ վաճառքի փոխարժեքով: 

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք

Վարկի վաղաժամկետ մարման տույժը, տուժանքը, միջնորդավճարը, հատուցումը կամ կրեդիտառուի համար այլ անբարենպաստ պայմանները՝ համաձայն Բանկի և հաճախորդի միջև կնքվող վարկավորման պայմանագրի

Տուժանք

Պայմանագրով նախատեսված վարկի և/կամ տոկոսագումարի մարման ժամկետների խախտում թույլ տալու դեպքում Վարկառուն Բանկին վճարում է տույժ` ժամկետանց վարկի և տոկոսագումարի 0.13% չափով՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար:

Վարկի և տոկոսագումարների մարման կարգ

Կատարվում է ամսական կտրվածքով հետևյալ եղանակներից մեկով`

  •  "Անուիտետային" (հավասարաչափ ամսական մարում), որի մեջ փոփոխական մասերով մտնում են մայր գումարը և կուտակված տոկոսները,
  •  "Զսպանակաձև" (փոփոխական ամսական մարում), որի մեջ մայր գումարը մտնում է հավասար չափով, իսկ կուտակված տոկոսները` փոփոխական:

Այլ պայմաններ

Ձեռքբերվող գույքի գնահատում չի պահանջվում:

Ձեռքբերվող գույքի կանխավճարը վարկային հայտի ներկայացման պահին մուտքագրվում է "ԱՐՏԱԴՐԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՄՊԼԵԿՏԱՎՈՐՈՒՄ" ՓԲԸ-ի անվամբ բացված կառուցապատողի հատուկ հաշվին:

Այլ պայմանները՝ համաձայն վարկային հայտի ներկայացման պահին "Նորամուտ" վարկատեսակի համար Բանկում գործող պայմանների:

Տեղեկատվական ամփոփագիր