Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

2006թ. "Կոնվերս Բանկն" աճեցրել է ընդհանուր կապիտալը 6.5%-ով և հասցրել այն $26.4 մլն

16.01.2007

2006թ. ընթացքում "Կոնվերս Բանկն" աճեցրեց ընդհանուր կապիտալը 6.5%-ով և մինչև 2007թ. հունվարի 1-ն այն հասցրեց 9.580 մլրդ դրամի /$26.4 մլն/: Ինչպես ԱրմԻնֆոյին հայտնեցին "Կոնվերս Բանկում", նշված ամսաթվի դրությամբ Բանկի կանոնադրական կապիտալը փոփոխությունների չի ենթարկվել և ֆիքսված է 1.296 մլրդ դրամ /$3.6 մլն/ մակարդակի վրա: 2006թ. արդյունքներով Բանկի զուտ շահույթը կազմել է 1.412 մլրդ դրամ կամ $3.9 մլն:

Համաձայն "Կոնվերս Բանկի" ֆինանսական հաշվետվություններին, Բանկի ակտիվները տարեկան կտրվածքով կրճատվել են գրեթե 15%-ով և 2007թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 35.542 մլրդ դրամ /$97.8 մլն/, ինչը պայմանավորված էր հիմնականում տրամադրված միջոցների ծավալի կրճատմամբ: Ներգրավված միջոցների ծավալի նվազեցման կապակցությամբ Բանկի պարտավորությունները տարեկան կտրվածքով կրճատվեցին գրեթե 21%-ով և 2007թ. հունվարի 1-ի դրությամբ կազմեցին 25.962 մլրդ դրամ /$71.4 մլն/:

← Վերադառնալ ցուցակին