Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկը" ներդրել է որակի կառավարման առաջատար համակարգ

02.03.2007

Ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին "Կոնվերս Բանկին" շնորհվեց ISO 9001:2000 Որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան N 01 100 051303 վկայականը: Վերջինս "Կոնվերս Բանկին" շնորհվել է գերմանական ճանաչված TUV RHEINLAND GROUP միջազգային աուդիտորական ընկերության կողմից:

ՀՀ բանկային համակարգի առաջատար բանկերից մեկը` "Կոնվերս Բանկը", բանկային ոլորտում մշտապես առանձնացել է միջազգային ասպառեզում լիրառում ունեցող, սակայն ՀՀ-ում դեռևս նորույթ հանդիսացող տարատեսակ նորամուծություններով, մասնավորապես, կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված ժամանակակից միջազգային տեխնոլոգիաների կիրառմամբ:

Շուրջ 1 տարի է, ինչ "Կոնվերս Բանկը" սկսվել է ISO 9001:2000 Որակի կառավարման միջազգային ստանդարտների ներդրման գործընթացը: Այդ ժամանակահատվածում փոփոխվել և նշված ստանդարտների պահանջներին համապատասխանեցվել են, ինչպես Բանկի կառավարման համակարգը, այնպես էլ ներքին նորմատիվ ակտերը, փաստաթղթաշրջանառությունը: Նորամուծությունների կիրառման հիմնական նպատակը նախ և առաջ ԲԱնկի հաճախորդների պահանջների բավարարումն է, ինչպես նաև վերջիններիս առավել որակյալ սպասարկումը: Նշված որակի կառավարման տեխնոլոգիաների ներդրման հաջողության հիմնական գրավականը հանդիսացավ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող գերմանական TUV RHEINLAND GROUP կազմակերպության կողմից "Կոնվերս Բանկին" Որակի կառավարման ISO 9001:2000 վկայականի շնորհումը: Վերջինս ապացույց է, որ Բանկի կառավարման համակարգի սկզբունքները համապատասխանում են որակի կառավարման միջազգային ստանդարտներին, որն էլ ավելի ամրապնդում է Բանկի ժամանակին համահունչ քայլող և համաչափ զարգացող վարկանիշը:

Եվ այսպես, որակի ճիշտ կառավարումը հանդիսանում է ցանկացած ընկերության, ինչպես նաև Բանկի հիմնաքարը: "Կոնվերս Բանկի" համար որակի միջազգային ասպարեզում Բանկի վարկանիշի ամրապնդման հիմնական գործոն, այլ նաև ուշադրություն է դարձվում նրան, որ որակի նշված տեխնոլոգիաները էական ներդրում ունեն Բանկի կառավրման համակարգում: Բանկում բարձրացել է ուղղաձիգ կառավարման արդյունավետությունը: Եթե մինչ վերջերս Բանկի աշխատակիցը հաճախորդների սպասարման ուղղությամբ իր կողմից բացահայտված դիտողությունները, սպասարմնա և ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկությունները ներկայացնում էր անմիջական ստորաբաժանման ղեկավարին, որն էլ իր հերթին նպատակահարմար գտնելու դեպքում ներկայացնում էր բանկի ղեկավարությանը, ապա այսօր Բանկում գործում է հատուկ Առաջարկությունների և դիտողությունների բարելավման լուծման ձև, որը կարող է լրացնել ցանկացած աշխատակից և առաջարկությունները օպերատիվ կերպով ներկայացվում են Բանկի ղեկավարությանը:

Փաստենք, որ որակի կառավարման ISO 9001:2000 չափորոշիչ մոդելը ընտրվել է որոշ հիմնավորումներից ելնելով, որոնցից ամենաառաջնայինը դա համաշխարհային պրակտիկայում վերջինիս արդյունավետ կիրառումն է: Միջազգային ստանդարտների էությունը դա որակի կառավարմանն ուղղված "գործընթացային" մոտեցումն է: "Կոնվերս Բանկը" նշում է, որ միջազգային ստանդարտում հաշվի է առնվում, ինչպես հաճախորդի անհատական առանձնահատկությունները, այնպես էլ վերջինիս սոցիալական կարգավիճակը: Բացի այդ, սահմանվում են հաճախորդի սպասարկման կանոնները` վերջիններիս բնութագրումից ելնելով: Ստանդարտի բոլոր գործընթացներում կիրառվում է բավականին ճանաչված "PLAN-DO-CHECK-ACT" շղթան: Այսինքն, նախագիծ /նպատակներ, բանկի քաղաքականություն/ - իրականացում /գործընթացի ներդրում/ - ստուգում /քաղաքականության և նպատակների հետ համեմատված գործընթացների և ծառայությունների գործընթացի հսկում/ - գործողություն /գործընթացների ցուցանիշների կատարելագործմանն ուղղված ձեռնարկվող գործողություններ/: Միջազգային ստանդարտների հաջորդ առավելությունը դա կառավարման անընդհատությունն է, որն իրականացվում է ինչպես գործընթացի համակարգում դիտվող առանձին գործընթացների, այնպես նաև դրանց համակցման, միաձուլման տեսքով: Այդ անընդհատությունը թույլատրում է մշտապես կատարելագործել որակի կառավարման տեխնոլոգիան: Միջազգային ստանդարտների պահանջները ISO 9001:2000 ստանդարտում ներկայացված են այնքան հանգամանորեն, որ Բանկի ցանկացած փորձառու կամ սկսնակ աշխատակից կարող է կատարել իր աշխատանքը:

"Կոնվերս Բանկը" մտադիր է մշտապես կատարելագործել իր որակի կառավարման ահամակարգը: Վերջինիս ապացույցը կարող են լինել այսուհետ պարբերաբար միջազգային աուդիտորական ընկերությունների կողմից իրականացվելի որակի կառավարմանն ուղղված տարեկան վերստուգումները:

"Կոնվերս Բանկ" ՓԲԸ Որակի կառավարման ISO 9001:2000
N 01 100 051303 սերտիֆիկատ

← Վերադառնալ ցուցակին