Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս Բանկ" ֆուտբոլային թիմը դարձավ ՀՀ բանկային համակարգի մինի ֆուտբոլի` ԲՄՖ ԼԻԳԱ-ի 2-րդ սիրողական առաջնության չեմպիոն

27.04.2007

Մրցաշարում մասնակցում էին բանկային համակարգի 10 թիմեր` Կոնվերս Բանկ, ՀՀ կենտրոնական Բանկ, Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստան, Զարգացման Հայկական Բանկ, Կասկադ Բանկ, Հայէկոնոմ Բանկ, ԲՏԱ Ինվեստբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ, Ֆինկա ՈՒՎԿ, Արեգակ ՈՒՎԿ:
Համառ պայքարում "Կոնվերս Բանկի" ֆուտբոլային թիմը ապահովեց 5 հաղթանակ 6 խաղում, գրավեց առաջին տեղը բարդ "մահվան" ենթախմբում, իսկ եզրափակիչում տարավ կամային հաղթանակ "Կասկադ Բանկի" թիմի նկատմամբ 4:2 հաշվով:
Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրեց "Զարգացման Հայկական Բանկը"` հաղթելով ՀՀ Կենտրոնական Բանկի թիմին 6:5 հաշվով:
Մրցաշարի "Լավագույն դարպասապահ" ճանաչվեց "Կոնվերս Բանկի" թիմի դարպասապահ Բաբկեն Հակոբյանը:
Մրցաշարի մասին ամբողջական տեղեկատվությունը զետեղված է www.menq.org ինտերնետային կայքում:

← Վերադառնալ ցուցակին