Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Նոյեմբերի 14-ին կայացավ "Կոնվերս Բանկ" ՓԲԸ "Էջմիածին" մասնաճյուղի պաշտոնական բացումը

15.11.2007

Միջոցառմանը ներկա էին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչները, ինչպես նաև Էջմիածնի քաղաքապետը, փոխքաղաքապետերը և այլ պաշտոնարար անձինք: Նշենք, որ նորաստեղծ մասնաճյուղը Բանկի արդեն իսկ որդեգրված քաղաքականության և ISO 9001:2000 որակի կառավարման միջազգային ստանդարտների N01 100 051303 վկայականի համաձայն, աշխատելու է նախ և առաջ Բանկի հաճախորդների պահանջների բավարարման, ինչպես նաև որակյալ սպասարկման և, համապատասխանաբար, վերջիններիս բանկային ծառայությունների լիարժեք փաթեթ առաջարկելու ուղղությամբ:

Նշենք, որ "Էջմիածին" մասնաճյուղի բացման առթիվ նորաստեղծ մասնաճյուղում նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում է ուշագրավ ակցիա, որի ընթացքում բոլոր ընթացիկ հաշիվ բացող ֆիզիկական անձանց անվճար կտրամադրվի VISA CLASSIC պլաստիկ քարտ` Էջմիածնի տեսարժան վայրերից մեկի լուսանկարով, 3000 ՀՀ դրամ մնացորդով, իսկ հաշիվ բացող իրավաբանական անձանցից չի կատարվի հաշվի նվազագույն մնացորդի համար պահանջվող գումարի գանձում:

← Վերադառնալ ցուցակին