Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Վեց նոր մասնաճյուղ, վեց նոր հնարավորություն հաճախորդների համար

12.12.2007

."Մինչև տարեվերջ 6 նոր մասնաճյուղ" ծրագիրը շարունակվում է: "Կոնվերս Բանկը" իր հաճախորդների սպասարկման առավել ժամանակակից, թարմ մոտեցումներ է սկսում կիրառել, մասնավորապես ISO 9001:2000 որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան հաճախորդների սպասարկման մեթոդի կիրառում: Որպես ունիվերսալ առևտրային բանկ` "Կոնվերս Բանկը" մշակել է մատուցվող ծառայությունների այնպիսի մրցունակ փաթեթ, որից կարող են օգտվել հասարակության լայն սեգմենտները, տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող իրավաբանական և մասնավոր անձինք:

Դեկտեմբերի 11-ին, "Իջևան" մասնաճյուղի բացումը թվով 4-րդն է "Մինչև տարեվերջ 6 նոր մասնաճյուղ" ծրագրի շրջանակում և առաջին նոր բացվող մասնաճյուղն է հեռավոր մարզերում: Այս գործընթացը 2008 թվականին ունենալու է ակտիվ շարունակություն, և "Կոնվերս Բանկի" ծառայությունների փաթեթից օգտվելու հնարավորություն են ստանալու հանրապետության հեռավոր և գյուղատնտեսական ոլորտներում ներուժ ունեցող մարզերում:

Մասնաճյուղն աշխատելու է ունիվերսալ բանկին բնորոշ ուղղվածությամբ` հաճախորդներին առաջարկելով բանկային լայն և բազմատեսակ ծառայություններ: Իջևանում բացվող մասնաճյուղը իր ներդրումը կունենա մարզի զարգացման գործընթացում, մասնավորապես գյուղատնտեսական ուղղվածության վարկային և լիզինգային գործունեության առումով:

Ի դեպ, "Իջևան" մասնաճյուղի բացման կապակցությամբ "Կոնվերս Բանկը" հայտարարում է մեկամսյա ակցիա.

"Իջևան" մասնաճյուղում ընթացիկ հաշիվ բացող իրավաբանական անձանցից չի գանձվի հաշվի նվազագույն մնացորդ, իսկ ֆիզիկական անձանց անվճար, որպես նվեր կտրվի VISA ELECTRON պլաստիկ քարտ` 3000 ՀՀ դրամ մնացորդով:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարեսկզբին "Կոնվերս Բանկի" սեփականատերը դարձավ Էդուարդո Էռնեկյանը: Պարոն Էռնեկյանի կողմից վարած ռազմավարական քաղաքականությունն ուղղված է Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բանկի հեռանկարային զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

← Վերադառնալ ցուցակին