Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Վեց նոր մասնաճյուղ, վեց նոր հնարավորություն հաճախորդների համար

27.12.2007

"Մինչև տարեվերջ 6 նոր մասնաճյուղ" ծրագիրը շարունակվում է:
"Կոնվերս բանկը" իր հաճախորդների սպասարկման առավել ժամանակակից, թարմ մոտեցումներ է սկսում կիրառել, մասնավորապես ISO 9001:2000 որակի կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան հաճախորդների սպասարկման մեթոդների կիրառում: Որպես ունիվերսալ առևտրային բանկ` quat;Կոնվերս բանկըquat; մշակել էմատուցվող ծառայությունների այնպիսի մրցունակ փաթեթ, որից կարող են օգտվել հասարակության լայն սեգմենտները, տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող իրավաբանական և մասնավոր անձինք:

Այսօր, դեկտեմբերի 27-ին, "Կասկադ" մասնաճյուղի բացումը թվով 6-րդն է նոյեմբերի 14-ին մեկնարկած "Մինչև տարեվերջ 6 նոր մասնաճյուղ" ծրագրի շրջանակում: Այս գործընթացը 2008 թվականին ունենալու է ակտիվ շարունակություն, և "Կոնվերս բանկի" ծառայությունների փաթեթից օգտվելու հնարավորություն են ստանալու նաև հանրապետության հեռավոր և գյուղատնտեսական ոլորտում ներուժ ունեցող մարզերում:

Մասնաճյուղն աշխատելու է ունիվերսալ բանկին բնորոշ ուղղվածությամբ` հաճախորդներին առաջարկելով բանկային լայն և բազմատեսակ ծառայություններ:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարեսկզբին "Կոնվերս բանկի" սեփականատերը դարձավ Էդուարդո Էռնեկյանը: Պարոն Էռնեկյանի կողմից վարած ռազմավարական քաղաքականությունն ուղղված է Հայաստանում բիզնեսի խթանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, բանկի հեռանկարային զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը:

← Վերադառնալ ցուցակին