Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Զարթոնք" ակցիայի արդյունքում ներգրավվել է 42.6 տոկոս նոր ավանդատու

10.06.2008


Ավանդատուների շրջանում անցկացվող խաղարկության արդյունքում շահեցին մեկ գլխավոր մրցանակ` 2 ուղեգիր դեպի Պրահա և ավելի քան 40 հատ կենցաղային տեխնիկա:

"Զարթոնք" ակցիայի արդյունքում ներգրավվել է ավելի քան 2 միլիարդ դրամի ավանդ: Բանկին վստահել են ավելի քան 600 ավանդատու, ընդ որում այդ ավանդատուների 42.6 տոկոսը նոր ավանդատուներ են:

"Զարթոնք" ավանդը տևել է մարտի 24-ից մինչև մայիսի 31-ը: Ավանդներն ընդունվում էին ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Նվազագույն գումարը` 150 հազար ՀՀ դրամ կամ 500 ԱՄՆ դոլար, ժամկետը` 6-12 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 8 տոկոս, տոկոսադրույքի վճարումը` ամենամսյա:

Բանկի աշխատակիցների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել ակցիայի անցկացման ժամանակ բոնուսային համակարգի կիրառման անդրանիկ փորձը:

← Վերադառնալ ցուցակին