Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" "Ֆրութֆուլ Արմենիա" 4-րդ միջազգային համաժողովի հովանավորն է

03.10.2008


"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն հանդիսանում է Ֆրութֆուլ Արմենիա 4-րդ և Հայագրոֆորում 3-րդ համատեղ միջազգային համաժողովի հովանավորը:
Սեպտեմբերի 30-ից մինչ հոկտեմբերի 4-ը Երևանում ընթացող համաժողովի նախաձեռնողներից է արգենտինահայ հայտնի գործարար, "Կոնվերս բանկի" բաժնետեր Էդուարդո Էռնեկյանը, ով մեր երկրում գյուղատնտեսության ոլորտում իրականացնում է արդիական տեխնոլոգիաների վրա հիմնված ներդրումային ծրագիր:

Համաժողովի աշխատանքները մեկնարկեց Մայր աթոռից հղած` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական օրհնությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ համաժողովը հիմք է տալիս մեր երկրում էլ ավելի զարգացնել գյուղատնտեսության ոլորտը, որը Հայաստանի համար կարևորագույն ոլորտներից է:

Համաժողովում հանդես գալով "Ագրոարդյունաբերության ֆինանսավորում" զեկույցով` "Կոնվերս բանկի" գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը տեղեկացրեց, որ բանկը սկսում է իրականացնել ագրովարկավորման լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում գյուղացիներին ցածր տոկոսադրույքով վարկեր կտրվեն: Այդ համատեքստում պարոն Ղուկասյանը կարևորեց բանկային կուլտուրայի ձևավորումը, գյուղական բնակչության եկամուտների և իրավական մակարդակի բարձրացման հարցը: Բանկի գործադիր տնօրենը հավաստիացրեց, որ բանկն իր աշխատանքով պատրաստ է սատարել գյուղացուն և որպես օրինակ բերեց այն փաստը, որ արդեն դյուրինացվել են փոքր վարկերի տրամադրման կարգը:

Համաժողովին մասնակցում են գյուղատնտեսության ոլորտում հայտնի միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի մասնակիցները գործարար այցելություններ կատարեցին գյուղատնտեսական հաստատություններ, այդ թվում նաև Էդուարդո Էռնեկյանի "Հայաստանի հողեր" ագարակը: Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան արգենտինահայ հայտնի կոմպոզիտոր Ալիսիա Թերզյանի համերգը, ինչպես նաև հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանի վարպետաց դասերը և ցուցադրական խաղը:

← Վերադառնալ ցուցակին