Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Ֆրութֆուլ Արմենիան" հայտարարում է երիտասարդ տաղանդների մրցույթ

08.05.2009

"Ֆրութֆուլ Արմենիան" հայտարարում է երիտասարդ տաղանդների նորարարական առաջարկների մրցույթ, որի գլխավոր հովանավորը "Կոնվերս բանկն է". այս մասին հայտարարվեց մայիսի 7-ին կայացած մամլո ասուլիսում:

"Ֆրութֆուլ Արմենիայի" գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը նշեց, որ մրցույթի նպատակն է` խրախուսել և նպաստել նորարական առաջարկների ներկայացմանն աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը: Մրցույթը հայտարարվում է գյուղատնտեսության և գյուղարդյունաբերական արտադրության, առևտրի և մարկեթինգի, ֆինանսների և ենթակառուցվածքի ոլորտներում:

"Սա հեղափոխական գաղափարների մրցույթ է լինելու և կպարգևատրվեն նրանք, ում առաջարկներն ավելի խենթ ու հետաքրքիր կլինեն: Իդեան այն է, որ երիտասարդ հայ տաղանդների մի խումբ ստեղծվի",- ասաց "Կոնվերս բանկի" գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան անգլերեն և հայերեն լեզուների իմացությամբ, Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ Հայկական համայնքի հետ արյունակցական կապեր ունեցող և ՄՐՑՈՒՅԹԻՆ մասնակցել ցանկացող բոլոր հայ երիտասարդները: Մասնակցությունն անվճար է բոլոր մասնակիցների համար:

"Ֆրութֆուլ Արմենիայում", "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում, "Տիեռաս դե Արմենիա" ՓԲԸ-ում, "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ-ում, "Էյ Դի Էֆ Շոփս" ՓԲԸ-ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատող, ինչպես նաև նրանց հետ այս կամ այն կերպ կապակցված ընկերություններում աշխատող անձանց մասնակցությունը մրցույթին արգելվում է:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹՈւՄ նախատեսված է 21 մրցանակ: Կսահմանվի Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե Մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի 3.000.000 ՀՀ դրամով:

← Վերադառնալ ցուցակին