Շուրջօրյա ծառայություն բանկի քարտապանների համար
29.09.2009
Հարգելի քարտապաններ,
"Կոնվերս բանկը" ծառայությունները դյուրինացնելու նպատակով հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ: Բանկի քարտերի թողարկման և սպասարկման բաժնի նոր 54-55-14 հեռախոսահամարը հնարավորություն է ընձեռում բանկի քարտապաններին մատուցել շուրջօրյա ծառայություն:
Աշխատանքային ժամերին հեռազանգելով 54-55-14 համարով` բանկի քարտապանները իրենց հարցադրումների պատասխանները կստանան քարտերի թողարկման և սպասարկման բաժնի մասնագետներից: Ժամը 18:00-ից մինչև հաջորդ օրվա` ժամը 09:00-ն, ինչպես նաև բոլոր ոչ աշխատանքային օրերին կմիանան "Արմենիան Քարդ" ՓԲԸ պրոցեսինգային կենտրոն: