Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Հաստատվել է "Կոնվերս բանկի" անդամակցությունը MasterCard համակարգին

29.09.2009

Սեպտեմբերի 17-ին, հաստատվել է "Կոնվերս բանկի" անդամակցությունը` որպես թողարկող /lssuer/ և սպասարկող /Acquirer/ MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգին` "Արմենիան Քարդ" ՓԲԸ աֆիլիատ անդամի կարգավիճակով:

Բանկը նախատեսում է առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում հանրությանը ներկայանալ Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտատեսակներով և նշված համակարգի քարտերը սպասարկել բանկի բանկոմատներում, մասնաճյուղերում տեղադրված կանխիկացման POS-տերմինալներում, ինչպես նաև բանկի առևտրային կետերի ցանցում:

Նշված քարտերը քարտապաններին հնարավորություն կտան`

  • Կանխիկացնել գումարներ, կատարել անկանխիկ գնումներ, կոմունալ վճարումներ, ձեռք բերել կանխավճարային քարտեր աշխարհի շուրջ 28 միլիոն բանկոմատներից, բանկերի մասնաճյուղերից և առևտրային կետերի ցանցից,
  • Իրականացնել ինտերնետային առևտուր,
  • գրանցել վիրտուալ քարտեր www.arca.am կայքում,
  • կատարել հյուրանոցների նախնական պատվերներ:

← Վերադառնալ ցուցակին