Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն` VISA INTERNATIONAL-ի հետ համատեղ անցկացնում է "Կոնվերս. VISA BOOM" բոնուսային ակցիան

28.10.2009

BOOM

2009թ. նոյեմբերի 1-ից մինչև 2010թ. հունվարի 31-ը


"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն` VISA INTERNATIONAL-ի հետ համատեղ այս տարվա նոյեմբերի 1-ից մինչև եկող տարվա հունվարի 31-ը անցկացնում է "Կոնվերս VISA BOOM" բոնուսային ակցիան:

Դիտեք "Կոնվերս VISA BOOM" բոնուսային ակցիայի գովազդային տեսահոլովակը.

Ակցիան նպատակ ունի առևտրային կետերում շահագրգռել "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի VISA քարտապանների կողմից անկանխիկ գործարքների իրականացումը: Ակցիայի շրջանակներում VISA քարտեր սպասարկող աշխարհի շուրջ 25 միլիոն առևտրային կետերում իրականացվող յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամ գումարի դիմաց քարտապանը կստանա մեկ բոնուսային միավոր: Ընդ որում` մեկ անկանխիկ գործարքի դիմաց ստացվող առավելագույն բոնուսային միավորը 50-ն է:

Ակցիայի ավարտին առավելագույն բոնուսային միավորներ հավաքած 100 քարտապանների միջև կանցկացվի խաղարկություն, որոնք կարժանանան թանկարժեք մրցանակների: Ընդ որում` գլխավոր մրցանակի արժանացած քարտապանը երկու անձի համար կշահի ուղեգիր` դեպի վայելքների երկիր Դուբայ:

Տեղեկացնենք, որ ակցիայի ընթացքում VISA CLASSIC դեբետային քարտերի դիմաց հաճախորդներից չի գանձվի առաջին տարվա սպասարկման վարձը:

Հիշեցնենք, որ VISA INTERNATIONAL-ի հետ "Կոնվերս բանկը" նախկինում ևս նմանատիպ ակցիաներ իրականացրել է, որոնց արդյունքում գլխավոր մրցանակի արժանացած քարտապանները շահել են ուղևորություն դեպի Փարիզ` Դիսնեյ Լենդ, Թուրին, Եգիպտոս:

← Վերադառնալ ցուցակին