Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

"Կոնվերս բանկը" մեկնարկեց e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը

27.04.2010

"Կոնվերս բանկը" մեկնարկեց e-Converse ինտերնետ-բանկային ծառայությունը և վերջինիս ներդրման կապակցությամբ մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ հայտարարում է "e-Converse. Ամենուր միասին 24/7" բացառիկ ակցիա:

Ակցիայի շրջանակներում բոլոր մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ անվճար միանալ e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը և ամենուր 24/7 ռեժիմով` աշխարհի ցանկացած կետից` տանը, գրասենյակում, սրճարանում, թե ճամփորդելիս... կառավարել ֆինանսական միջոցները:

e-Converse ինտերնետ-բանկային ծառայության միջոցով հաճախորդը կարող է կատարել.

  • փոխանցումներ հաշիվներով (վճարման հանձնարարականների ուղարկում)
  • արտարժույթի փոխանակում անկանխիկ եղանակով
  • կոմունալ և այլ վճարներ
  • միջոցների համալրում ArCa, VISA, MasterCard քարտային հաշիվներին
  • ավանդների ձևակերպում ավանդային պայմանագրերի կնքման միջոցով
  • վարկերի մարման հանձնարարականների ներկայացում
  • հաշիվների մնացորդի և առանձին գործարքների վերաբերյալ քաղվածքների և տեղեկատվության ստացում
  • քարտային, վարկային և այլ հայտերի ներկայացում
  • բանկին այլ հաղորդագրությունների ուղարկում

Ի դեպ, e-Converse ինտերնետ-բանկային ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է ունենալ բանկային հաշիվ "Կոնվերս բանկում", հուսալի ինտերնետային կապով հագեցված համակարգիչ և էլեկտրոնային փոստի հասցե:

← Վերադառնալ ցուցակին