Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

ArCaDirect` նորագույն համակարգ "Կոնվերս բանկի" և ԱրՔա-ի միջև

08.06.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ն շարունակում է արդիականացնել և նորագույն տեխնոլոգիաներով վերազինել իր գործառնությունների համակարգը` այս անգամ ներդնելով հանրապետությունում նախադեպը չունեցող համակարգ:
"Կոնվերս բանկը" հանրապետությում գործող բանկերից միակն է, որ ԱրՔա միասնական վճարային համակարգի հետ համատեղ ներդրել է ArCaDirect անվանումը կրող համակարգը: Այն հնարավորություն է ընձեռում օնլայն ռեժիմում կատարել ստորև քարտային գործառնությունները.

  1. պլաստիկ քարտերի հաշիվների առցանց դեբետագրում (վճարման հանձնարարականների ուղարկում, կանխիկ ելք)
  2. արտարժույթի փոխանակում, վարկի մարում, կոմունալ վճարումներ
  3. փոխանցումներ քարտից քարտ
  4. պլաստիկ քարտերի հաշիվների մնացորդների տրամադրում:

Արդեն, ArCaDirect համակարգի ներդրման շնորհիվ` "Կոնվերս բանկի" ArCa, Visa/MasterCard վճարահաշվարկային պլաստիկ քարտերի քարտապանները, բանկում անմիջապես ներկայացնելով քարտային հաշվեհամարը, օպերատիվ կերպով կարող են քարտային հաշվից գումար ելքագրել կամ վճարման հանձնարարականներ ուղարկել, որը ակնթարթների ընթացքում կարտացոլվի քարտային հաշվում: Ցանկացած վայրից և ժամին դիտելով քարտային հաշվի մնացորդը քաղաքացին առանց որևէ խնդրի, անմիջապես կարող է տեսնել քարտային փաստացի մնացորդը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ մոտ օրերս, ArCaDirect համակարգի շնորհիվ` առանց քարտի փաստացի ներկայացման, քաղաքացիները կարող են իրենց քարտային հաշիվներով գործարքներ իրականացնել:

← Վերադառնալ ցուցակին