Թեժ գիծ +37410 511 211

Նորություններ

Կոնվերսի քարտապանների համար մեկնարկել է Visa Luxury Hotel Collection ծրագիրը

14.12.2010

"Կոնվերս բանկ" ՓԲԸ-ի կողմից թողարկված VISA Platinum պրեմիում դասի քարտերի համար նոյեմբերից մեկնարկել է Visa Luxury Hotel Collection ծրագիրը, որը VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հեղինակային ծրագիրն է:

Ծրագրի շրջանակներում VISA Platinum պրեմիում դասի քարտապաններին կընձեռնվի բացառիկ հնարավորություն օգտվելու աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից հատուկ պայմաններով և մի շարք առավելություններով:

Visa Luxury Hotel Collection ծրագիրը ներկայացնում է բարձրակարգ, շքեղ հյուրանոցների ընտրանի, որի ցանկը վերանայվում և թարմացվում է յուրաքանչյուր տարի` VISA-ի կողմից ներկայացված պահանջների ու պրեմիում դասի քարտերին վայել սպասարկման ստանդարտներին համապատասխան: VISA Platinum քարտապաններն այսուհետև www.visaplatinumhotels.com ինտերնետային կայքի միջոցով կարող են հեշտությամբ շուրջօրյա փնտրել և ամրագրել իրենց հյուրանոցային պատվերները` շքեղ հյուրանոցներից ու հանգստի գոտիներից մինչև եզակի բուտիկ-հյուրանոցներ: Բացի այդ պրեմիում դասի քարտապաններին կընձեռնվի նաև հատուկ նախագծված ծառայությունների ու առավելությունների հետևյալ փաթեթը`

  • հյուրանոցային ծառայությունների լավագույն գնային առաջարկներ,
  • հյուրանոցային համարի ստատուսի ավտոմատ բարձրացում,
  • VIP հյուրի կարգավիճակ,
  • հետաձգված` մինչև 15:00-ն, գրանցում-դուրս գրում (chek-out),
  • անվճար կոնտինենտալ նախաճաշ,
  • 25 ԱՄՆ դոլար գումարի վաուչեր խմիչքների և խորտիկների համար,
  • անվճար ինտերնետից և մեքենաների համար կայանատեղից օգտվելու հնարավորություն:

Նշենք նաև, որ Visa Luxury Hotel Collection ծրագիրը աշխարհում պրեմիում դասի VISA քարտերի համար հյուրանոցային ցանցեր առաջարկող ծրագրերից առաջատարն է և ընդգրկում է նաև էլիտար Kiwi Collection ծրագիրը, որը ներկայացնում է բարձրաշխարհիկ հյուրանոցների ընտրանին` ներառելով այնպիսի հայտնի հյուրանոցային բրենդներ, ինչպիսիք են Mandarin-ը, Oriental-ը, Amanresorts-ը և Park Hyatt-ը:

Հիշեցնենք, որ մինչ օրս "Կոնվերս բանկի" VISA Classic, Gold և Platinum քարտապաններն իրենց հյուրանոցի պատվերները ինտերնետ միջավայրում կատարելիս կարող են աշխարհի 130 երկրների 50.000 հյուրանոցներից օգտվել մինչև 75% զեղչով:

← Վերադառնալ ցուցակին